18:16 12.07.2022
Գյումրիի քաղաքապետարանում այսօր ամփոփել են քաղաքի ընթացիկ տարվա առաջին կիսամյակում գրանցած մարզական հաջողությունները, և տեղի են ունեցել տարբեր մրցաշարերից մեդալներով վերադարձած մարզիկների և նրանց մարզիչների ամենամյա պարգևատրումները։
«Ուզում եմ բոլորին շնորհակալություն հայտնել, հատկապես մարզիչներին, որոնք մեծ աշխատանք են կատարել և ջանք չեն խնայել լավագույն արդյունքներ ապահովելու համար։ Շնորհակալ եմ մարզիկներին ու մարզիչներին, որ կարողանում են քաղաքի անունը շարունակաբար բարձր պահել միջազգային ասպարեզներում»,- նշել է Գյումրիի քաղաքապետարանի ֆիզկուլտուրայի և սպորտի բաժնի պետ Մեխակ Ղազարյանը։
Գյումրեցի մարզիկներն անցած 6 ամիսների ընթացքում մասնակցել են մի շարք միջազգային ու հանրապետական մրցաշարերի և հանրագումարում վաստակել են հարյուրավոր ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ։ Միայն 41 մեդալ Գյումրի են բերել Աշխարհի, Եվրոպայի առաջնությունների, Համաշխարհային գիմնազիադայի, Եվրոպայի երիտասարդական և պատանեկան առաջնությունների մասնակիցները։
«Ամփոփելով տարվա առաջին կեսը, ասեմ, որ մեր մարզիկները մասնակցել են միջազգային մրցումների՝ խոսքը Օլիմպիական խաղերի, Աշխարհի առաջնության, Եվրոպայի առաջնության և Համաշխարհային գիմնազիադայի մասին է։ Մասնակցել են 21 մրցաշարերի, մասնակիցների թիվը 50 է, նվաճել են 41 մեդալ, որից 16-ը՝ ոսկի, 14-ը՝ արծաթ և 11-ը՝ բրոնզ։ ՀՀ պաշտոնական առաջնություններում մեր մարզիկների և թիմերի ձեռքբերումների պատկերը հետևյալն է՝ մասնակցել են 37 առաջնության, նվաճել են 279 մեդալ, որից 97 ոսկի, 85 արծաթ և 97 բրոնզ։ Թվերը ցույց են տալիս, որ կա լավ աշխատանք, կա նաև ձեռք բերված հաջողությունները զարգացնելու միտում»,- ասել է Շիրակի մարզպետարանի մշակույթի և սպորտի բաժնի պետ Վաչագան Վարդանյանը։
Տարվա երկրորդ կիսամյակը ևս մարզիկների համար պատասխանատու շրջան է։ Աշնանը մեկնարկում են վարկանիշային մրցումները, որոնց արդյունքում որոշվելու է, թե որ մարզաձևից և քանի ուղեգիր են ունենալու Փարիզում 2024-ին կայանալիք 33-րդ Ամառային օլիմպիական խաղերի մասնակցության համար։
12:11 03.08.2025
Մահացել է The Rolling Stones խմբի երաժիշտ Ֆլակո Խիմենեսը12:11 03.08.2025
Մահացել է The Rolling Stones խմբի երաժիշտ Ֆլակո ԽիմենեսըԱմերիկացի կատարող և The Rolling Stones խմբի անդամ Լեոնարդո «Ֆլակո» Խիմենեսը մահացել է 87 տարեկան հասակում: Այս մասին հաղորդում է The National World-ը։ Հրապարակման մեջ նշվում է, որ երաժիշտը մահացել է հուլիսի 31-ին՝ ընտանիքի շրջապատում: Մահը վրա է հասել հոսպիտալացումից ընդամենը մի քանի ամիս անց։ Խիմենեսը «Ֆլակո» մականունը ստացել է իր նիհարության պատճառով: Իր կարիերայի […] ...
11:56 03.08.2025
Տեր Շտեգենն ակումբի լեգենդ է, և նրան պետք է հարգել․ Գավի«Բարսելոնայի» կիսապաշտպան Գավին RAC1-ի հետ զրույցում անդրադարձել է դարպասապահ և թիմի ավագ Մարկ-Անդրե տեր Շտեգենի շուրջ ստեղծված իրավիճակին: Գերմանացի դարպասապահը կորցրել է տեղը մեկնարկային կազմում, իսկ օրեր առաջ ենթարկվել է մեջքի վիրահատության, որի պատճառով բաց կթողնի 3-4 ամիս։ Ակումբի ղեկավարությունը դժգոհ է Տեր Շտեգենից և, ըստ լուրերի, ցանկանում է զրկել նրան ավագի թևկապից։ «Մարկը թիմի […] ...
11:42 03.08.2025
Հուլիս ամսին Գեղարքունիքի մարզում ծնվել է 115 երեխա2025 թվականի հուլիս ամսին Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող առողջապահական հիմնարկներում ծնվել է 115 երեխա, որից 68-ը՝ տղա, 47-ը՝ աղջիկ: Այս մասին հայտնել են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից: 115 երեխաներից 24-ը ծնվել են Գավառի բժշկական կենտրոնում, 43-ը՝ Մարտունու ծննդատանը, 26-ը՝ Սևանի բժշկական կենտրոնում, 18-ը՝ Վարդենիսի բժշկական կենտրոնում, 4-ը՝ Ճամբարակի առողջության կենտրոնում։ ...
11:22 03.08.2025
Գյումրիում փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձըՕգոստոսի 2-ին, ժամը 20։16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել Շիրակի մարզի Գյումրի քաղաքում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Պարույր Սևակի փողոցի շենքերից մեկի շքամուտքում քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել: Փրկարարները կանխել […] ...
11:08 03.08.2025
Թուրքիայում ուժեղ անձրևներից հեղեղվել են տներ, ստորգետնյա անցումներԹուրքիայի հարավարևմտյան Դենիզլի քաղաքում տեղացած ուժեղ անձրևների հետևանքով տներ, աշխատավայրեր և ստորգետնյա անցումներ են հեղեղվել, հաղորդել է TRT Haber հեռուստաալիքը։ «Քաղաքի կենտրոնում երեկոյան ժամերին սկսված տեղատարափ անձրևը բացասաբար է ազդել առօրյա կյանքի և տրանսպորտի վրա։ Տեղատարափ անձրևի հետևանքով YSE և Ֆաթիհ ստորգետնյա անցումները լցվել են ջրով։ Անցորդների և փրկարարների օգնությամբ փրկվել են ստորգետնյա անցումում մնացած […] ...
10:59 03.08.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...