Հանրապետությունում մեկնարկել է ուսուցիչների պարտադիր ատեստավորման գործընթացը․ այս տարի կվերապատրաստվի 14 000 ուսուցիչ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+33.09 oC

Հանրապետությունում մեկնարկել է ուսուցիչների պարտադիր ատեստավորման գործընթացը․ այս տարի կվերապատրաստվի 14 000 ուսուցիչ

19:52 12.07.2022

Հանրապետությունում մեկնարկել է հանրակրթական դպրոցների ուսուցիչների հերթական կամ պարտադիր ատեստավորման գործընթացը։ Ամառային արձակուրդների  ընթացքում տարբեր առարկաներ դասավանդող մանկավարժները  կվերապատրաստվեն, որից հետո կհանձնեն գիտելիքների ստուգման թեստային քննություններ, ըստ այդմ՝ կորոշվի մասնագետի պատրաստվածությունն առարկայի դասավանդման գործում։

Պարտադիր ատեստավորման համար ավելի քան 14 000 ուսուցիչներ վերապատրաստում են անցնելու, որոնք անցկացնում են ԿԳՄՍ նախարարությունից երաշխավորված կազմակերպությունները, իսկ ընտրությունը թողնված է ատեստավորվող ուսուցչի հայեցողությանը։

Գյումրիի թիվ մեկ ավագ դպրոցի մեկ լսարանում մարզի հանրակրթական դպրոցների «Կենսաբանություն», «Քիմիա», «Ֆիզիկա» և «Մաթեմատիկա» առարկաների ուսուցիչները մասնակցում են պարտադիր ատեստավորմանը նախորդող վերապատրաստումներին։ Մինչ բուն մասնագիտական նորամուծություններին անդրադառնալը, նախ ուսումնասիրում են  «Հոգեբանություն» առարկայի առանձնահատկությունները։ Ամեն դեպքում, այս առարկան ուսուցչի մասնագիտությունում համարվում է էական, մոտեցումներն ու մեթոդները անհրաժեշտ են կիրառել աշակերտների հետ աշխատանքում։

Հինգ տարին մեկ անգամ պարտադիր վերապատրաստումը մասնագիտական ոլորտում ուսուցման նոր մեթոդներին  ծանոթանալու հնարավորություններից է։ Նոր սերնդին կրթելու, դասապրոցեսը հետաքրքիր դարձնելու համար շարունակական փոփոխությունների պահանջ կա միշտ։

«Պատմություն», «Հասարակագիտություն» և «Նախնական զինվորական պատրաստություն» դասավանդող մասնագետները ուսումնասիրում են կրթության ոլորտի օրենսդրությունը, կատարված փոփոխություններն ու աշակերտ-մանկավարժ փոխհարաբերություններում իրավունքների և պարտականությունների, կիրառվող բռնությունների դեպքում իրավական մոտեցումներն ու կարգավորումները։ Մանկավարժների համար  նոր սերնդի հետ աշխատանքը դարձել է ավելի բարդ։

Պարտադիր վերապատրաստմանը հատկացված 110 ժամերի ընթացքում կուսումնասիրեն նաև տեղեկատվական հաղորդակցության տեխնոլոգիաների կիրառման մեթոդները կրթական ոլորտում, համընդհանուր ներառման առանձնահատկություններն ու առարկայի դասավանդման մեթոդիկան։ Այս ընթացքում ուսուցիչները հավաքելու են միավորներ, որոնք որոշիչ են հավաստագրման, դպրոցում դասավանդելու իրավունք ստանալու համար։

«Բոլոր բաղադրիչներն ավարտվում են ստուգիչ թեստով, յուրաքանչյուր բաղադրիչ ենթադրում է մեկ կրեդիտ, միայն երկու կրեդիտ ենթադրում է մասնագիտական վերապատրաստումը։ Վերջում հանձնում են հետազոտական աշխատանք, հետազոտական  աշխատանքը ևս  գնահատվում է մեկ կրեդիտ։ Առավելագույնը 11 կրեդիտով ավարտվում է վերապատրաստումը»,- նշում է  Գյումրիի թիվ մեկ ավագ դպրոցի տնօրեն Նաիրա Թադևոսյանը։

Նախորդ տարի Գյումրիի թիվ 1 ավագ դպրոցում կազմակերպված պարտադիր ատեստավորմանը մասնակցած ուսուցիչներից միայն մեկն է դուրս մնացել ատեստավորման գործընթացից։ Դասավանդող մանկավարժներն են փաստում, որ դպրոցներում սերնդափոխության խնդիր կա։ Միայն մեկ տարվա ընթացքում Հանրապետության դպրոցներից  900 ուսուցիչ է հեռացել, 65-ից բարձր տարիք ունեցող ուսուցիչների թիվը դպրոցներում մոտ 3600-ն է։

«Կոնկրետ «Քիմիա» առարկայի ուսուցիչ աշակերտները խուսափում են դառնալ, մանկավարժական բուհերի համապատասխան բաժիններ չեն ցանկանում  ընդունվել։ Ընդհանրապես, դպրոցներում հիմա մանկավարժների կարիք կա։ Ե՛վ վարձատրությունն է քիչ, և՛ աշակերտների հետ աշխատելն է չափազանց դժվար։ Հենց այդ խնդիրներն են, որ այս առարկայի նկատմամբ մի փոքր սառնություն ու անտարբերություն են առաջ բերում»,- կարծում է քիմիայի ուսուցչուհի Կարինե Գասպարյանը։

Պարտադիր ատեստավորումը լիցենզավորված կազմակերպություններում կշարունակվի մինչև նոյեմբեր։ Ատեստավորման վերապատրաստումից կարող են դուրս մնալ նաև այն  մանկավարժները, որոնք յուրաքանչյուր բաժնին հատկացված ժամաքանակի 2/3-ին կամ 60 տոկոսին չեն մասնակցել և ունեն անհարկի բացակայություններ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Oգոստոսի 12-20-ը ՀՀ-ում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը

12:08 02.08.2025

Oգոստոսի 12-20-ը ՀՀ-ում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը

Միջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում օգոստոսի 12-20-ը Հայաստանի Հանրապետությունում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։ Զորավարժությանը ներգրավված են լինելու ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի, Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային զորքերի և Կանզասի ազգային գվարդիայի զինծառայողները: Զորավարժությունը ենթադրում է խաղաղապահ առաջադրանքների նախապատրաստում և իրականացում՝ բժշկական տարհանման ընթացակարգերի շեշտադրմամբ: Զորավարժության նպատակն […] ...

SHANTNEWS

12:00 02.08.2025

SHANTNEWS

Ուսուցողական և գործնական միջոցառում Ստեփանավան քաղաքում

11:47 02.08.2025

Ուսուցողական և գործնական միջոցառում Ստեփանավան քաղաքում

Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում իրականացվել է կարևոր նախաձեռնություն՝ ուղղված երեխաների՝ անվտանգության վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը։ «Լիարժեք կյանք» ներառական ամառային ճամբարի տարածքում ՆԳՆ Լոռու մարզային փրկարարական վարչության կողմից կազմակերպվել են սեմինարներ՝ նվիրված հակահրդեհային կանոնների ուսուցմանը և տարհանման հմտությունների զարգացմանը։ Սեմինարների հիմնական նպատակն էր ճամբարականներին ծանոթացնել հրդեհների կանխարգելման կանոններին, տարհանման կարգին և քայլերին, ինչպես նաև նրանց հաղորդակից դարձնել արտակարգ իրավիճակներում ճիշտ, վստահ և կազմակերպված վարքագծի […] ...

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում ամեն օր աշխատում է 600 շինարար․ ՏԿԵ նախարար

11:30 02.08.2025

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում ամեն օր աշխատում է 600 շինարար․ ՏԿԵ նախարար

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում յուրաքանչյուր օր աշխատում է 245 տեխնիկա, շինարարական աշխատանքներում ներգրավված է ավելի քան 600 շինարար: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։ Հուլիս ամսվա ընթացքում միջին օրական կատարողականը գերազանցել է 60 միլիոն ՀՀ դրամը: ...

Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ին

11:07 02.08.2025

Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.82 դրամ: ...

Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցել

10:45 02.08.2025

Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցել

Աֆղանստանում տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան Սեյսմոլոգիական Կենտրոնը (EMSC): Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ցնցումը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ UTC ժամանակով ժամը 21:03-ին՝ Բաղլան քաղաքից 121 կիլոմետր արևելք, որի բնակչությունը կազմում է 108 հազար մարդ։ Էպիկենտրոնը գտնվել է 123 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն եղել։ ...

BACK_TO_TOP