18:43 13.07.2022
Արթիկի թիվ 2 հիմնական դպրոցի նախկին մասնաշենքերի տարածքում նոր դպրոց է կառուցվում։ Աշխատանքները տարեսկզբին են սկսվել։ Այն իրականացվում է կառավարության և տարածքային զարգացման հիմնադրամի դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրով։ Մինչ այդ ապամոնտաժվել են դպրոցի 4-րդ աստիճանի վթարայնության մասնաշենքերը։ Դրանք զգալիորեն վնասվել էին նաև 2016 թվականին Արթիկում տեղի ունեցած ջրհեղեղից։
Դպրոցի նախկին 2 մասնաշենքերը տարբեր ժամանակների կառույցներ էին։ Դրանցից մեկը 1933 թվականին է կառուցվել․ այն համարվել է Արթիկում կառուցված առաջին դպրոցը, իսկ երկրորդ մասնաշենքը 50-ականների կառույց էր։ Փայտե կառուցատարրերով վթարային շենքերում մինչև ապամոնտաժումը դասեր են արել։ Վթարայնության աստիճանի մասին սեյսմիկ եզրակացությունները շենքերը քանդելու մասին որոշում կայացնելու հիմք են հանդիսացել։
Անցած տարվա վերջին սկսվեց դպրոցի հին մասնաշենքերի ապամոնտաժումը, նորի կառուցումը դրանց տեղում է։ Տիպային նոր կառույցն այլ տեսք է ունենալու։ Կառուցապատման նոր լուծումներով կառուցվող շենքը դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրերից է։
Մոտ 2000 քառակուսի մետր մակերեսով շինհրապարակում հիմնային աշխատանքներն են ընթանում։ Սեյսմակայուն շինարարության նորմերին համապատասխան ամրանավորման աշխատանքների մի մասն արդեն արված է։ Եռահարկ դպրոցն ունենալու է 4 մասնաշենք, որոնք միմյանց են միանալու նախասրահներով։ Առաջին 2 մասնաշենքերն իրենց 26 դասասենյակներով նախատեսված են ուսումնական դասապրոցեսի համար, մյուսները կունենան այլ նշանակություն։
«2 մասնաշենքերը դասարանների համար են նախատեսված, մյուսը սպորտդահլիճն է լինելու, 4-րդը՝ ճաշարանը։ Ժամանակակից դպրոց է լինելու՝ իր բոլոր հարմարություններով։ Ոչ մի բանի կարիք չի ունենալու դպրոցը, ավտոնոմ բոլոր հարցերը տեղում կարողանալու է լուծել»,- նշում է «ԱՐՀՈՎՇԻՆ» ՍՊԸ աշխղեկ Գևորգ Բաղդասարյանը։
Ժամանակակից դպրոցներում պարտադիր սկզբունք է ներառականության ապահովումը։ 430 աշակերտական տեղով շենքը հարմարեցված կլինի նաև կրթության առանձնահատուկ պայմաններ ունեցող աշակերտների համար։ Դպրոցում պարտադիր լինելու են թեքահարթակներ ու գործելու է վերելակ։
Արթիկի թիվ 2 դպրոցի կառուցման ավարտը նշվում է 2024 թվականի աշնանը։ Մոտ 600 աշակերտները ևս 2 ուսումնական տարի կշարունակեն դասերը երկհերթ անցկացնել ժամանակավոր հարմարեցված Արթիկի կենցաղի տան մասնաշենքում։
12:08 02.08.2025
Oգոստոսի 12-20-ը ՀՀ-ում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունըՄիջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում օգոստոսի 12-20-ը Հայաստանի Հանրապետությունում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։ Զորավարժությանը ներգրավված են լինելու ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի, Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային զորքերի և Կանզասի ազգային գվարդիայի զինծառայողները: Զորավարժությունը ենթադրում է խաղաղապահ առաջադրանքների նախապատրաստում և իրականացում՝ բժշկական տարհանման ընթացակարգերի շեշտադրմամբ: Զորավարժության նպատակն […] ...
11:47 02.08.2025
Ուսուցողական և գործնական միջոցառում Ստեփանավան քաղաքումԼոռու մարզի Ստեփանավան քաղաքում իրականացվել է կարևոր նախաձեռնություն՝ ուղղված երեխաների՝ անվտանգության վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը։ «Լիարժեք կյանք» ներառական ամառային ճամբարի տարածքում ՆԳՆ Լոռու մարզային փրկարարական վարչության կողմից կազմակերպվել են սեմինարներ՝ նվիրված հակահրդեհային կանոնների ուսուցմանը և տարհանման հմտությունների զարգացմանը։ Սեմինարների հիմնական նպատակն էր ճամբարականներին ծանոթացնել հրդեհների կանխարգելման կանոններին, տարհանման կարգին և քայլերին, ինչպես նաև նրանց հաղորդակից դարձնել արտակարգ իրավիճակներում ճիշտ, վստահ և կազմակերպված վարքագծի […] ...
11:30 02.08.2025
Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում ամեն օր աշխատում է 600 շինարար․ ՏԿԵ նախարարՀյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում յուրաքանչյուր օր աշխատում է 245 տեխնիկա, շինարարական աշխատանքներում ներգրավված է ավելի քան 600 շինարար: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։ Հուլիս ամսվա ընթացքում միջին օրական կատարողականը գերազանցել է 60 միլիոն ՀՀ դրամը: ...
11:07 02.08.2025
Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.82 դրամ: ...
10:45 02.08.2025
Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցելԱֆղանստանում տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան Սեյսմոլոգիական Կենտրոնը (EMSC): Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ցնցումը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ UTC ժամանակով ժամը 21:03-ին՝ Բաղլան քաղաքից 121 կիլոմետր արևելք, որի բնակչությունը կազմում է 108 հազար մարդ։ Էպիկենտրոնը գտնվել է 123 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն եղել։ ...