10:13 14.07.2022
Ցերեկային ստացիոնարը Երևանի թիվ 12 պոլիկլինիկայում է: Կես տարի առաջ բացված ծառայությունն այսօր հնարավորություն է տալիս բնակչությանը, օրինակ, երակային ներարկում ստանալու համար չհասնել հիվանդանոց: Ծառայությունը գործում է նաև քաղաքի 2 այլ պոլիկլինիկայում, տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։
«Այս տարվա առաջին վեց ամիսներին ավելի քան 200 քաղաքացի է սպասարկվել: Նրանցից յուրաքանչյուրը ծառայություններից օգտվել է մի քանի անգամ»,- ասում է թիվ 12 պոլիկլինիկայի տնօրեն Արա Ներսիսյանը:
Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ այսօր գործում է 30 բուժհիմնարկ՝ պոլիկլինիկաներ ու հիվանդանոցներ: Քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակի բարձրացման համար քաղաքային իշխանությունը մշակում է տարեկան ծրագրեր: Ինչքանո˚վ են դրանք կատարվում, ի˚նչ է նախատեսվում ու ի˚նչ հիմնախնդիրներ կան: 2022թ.-ի առաջին վեց ամիսները համայնքային առողջապահական կազմակերպություններն ամփոփում են հաշվետվությամբ: Քաղաքապետարանում հրավիրված հանդիպմանը ներկա էին Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, քաղաքապետի տեղակալ Գևորգ Սիմոնյանը, առողջապահության վարչության պետի ժ/պ Յակով Ասատրյանը, ավագանու անդամներ:
Ընդգծելով ոլորտում առկա խնդիրները՝ Հրաչյա Սարգսյանը նշում է, որ քաղաքային իշխանությունն այսօր հաստատակամ է իրականացնել անհրաժեշտ փոփոխություններ՝ համակարգված լուծումների հասնելու համար:
«Գաղտնիք չէ, որ պոլիկլինիկաներում հիմնականում, եթե ծանոթ բժիշկ չեն ունենում, առաջինը գնում են հիվանդանոց, այսինքն՝ պոլիկլինիկաների նկատմամբ վստահության խնդիր կա: Նպատակ ունենք, որպեսզի պոլիկլինիկաների դերն ավելի բարձրացնենք ու կառուցվածքային լուրջ փոփոխություններ անենք»,-նշում է քաղաքապետը:
Կազմակերպությունների ղեկավարները մանրամասն ներկայացրել են կատարված աշխատանքները, անդրադարձել նաև բացթողումներին ու թերակատարումներին:
«Ունենք մի քանի հավատարմագրային կառավարման հանձնված բուժհաստատություններ, որոնց ցուցանիշները գոհացուցիչ չեն: Այս մասով պայմանագրային հարաբերությունները հետագայում հնարավոր է՝ վերանայվեն»,-ընդգծել է Գևորգ Սիմոնյանը և հավելել՝ այս ձևաչափով հանդիպումներն ու հաշվետվողականությունը լինելու են շարունակական:
Շենքային վատ պայմաններ, հնամաշ բուժսարքավորումներ, նեղ մասնագետների պակաս. սրանք առավել հաճախ բարձրաձայնվող խնդիրներն են:
Առողջապահության ոլորտում բարեփոխումները քաղաքապետարանն արդեն սկսել է: Երևանի մի շարք պոլիկլինիկաներ համալրվել են թվային նոր ռենտգեն սարքերով: Այս տարի այդ նպատակին կուղղվի ընդհանուր 230 մլն դրամ:
«ԵՄ հետ բանակցում ենք մոտ 38 մլն եվրոյի վարկային միջոցներ ներգրավելու համար, որը կուղղենք 4 պոլիկլինիկայի կապիտալ նորոգմանը: Բացի այդ, նաև համայնքային բյուջեով գումար ենք նախատեսել այս տարի 2 պոլիկլինիկա հիմնանորոգելու համար: Զուգահեռ քննարկում ենք տեխնիկայով վերազինման խնդիրը»,-ընդգծում է քաղաքապետը:
Շենքային ու համակարգային բարեփոխումներ են սպասվում նաև շտապբուժօգնության ծառայությունում:
Առողջապահության ոլորտում քաղաքային ծրագրերի նպատակն է ապահովել ոչ միայն որակյալ, այլև մատչելի և հասանելի բուժծառայություններ: Քաղաքապետարանը վստահ է՝ արդյունավետ կառավարման միջոցով հնարավոր է ընդլայնել ֆինանսական հնարավորություններն ու իրականացնել նոր ծրագրեր:
17:00 25.06.2025
«Չելսին» դուրս եկավ 1/8 եզրափակիչ․ ԱԱԱ17:00 25.06.2025
«Չելսին» դուրս եկավ 1/8 եզրափակիչ․ ԱԱԱԱշխարհի ակումբային առաջնության D խմբի վերրջին` երրորդ տուրում «Չելսին» 3-0 հաշվով հաղթել է «Էսպերանսին»։ Հաղթանակի շնորհիվ Էնցո Մարեսկայի թիմը զբաղեցրել է 2-րդ տեղն ու դուրս եկել 1/8 եզրափակիչ, որտեղ կխաղա «Բենֆիկայի» հետ: Խմբի մյուս խաղում «Ֆլամենգոն» «Լոս Անջելեսի» հետ ոչ-ոքի գրանցեց և գլխավորեց խումբը: Բրազիլական ակումբն էլ հաջորդ փուլում կխաղա Մյունխենի «Բավարիայի» հետ: ...
16:55 25.06.2025
Էկոնոմիկայի նախարարությունում կայացել է կառուցապատողների աշխատանքային խմբի հերթական նիստըՀունիսի 24-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում կայացել է կառուցապատողների աշխատանքային խմբի հերթական նիստը, որը վարել է աշխատանքային խմբի ղեկավար, ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք առանցքային հարցեր, որոնք առնչվում են կառուցապատման ոլորտի բարելավմանը, մասնավորապես՝ տեղական տուրքերի դրույքաչափերի հնարավոր մեղմացմանը, կառուցապատողի հատուկ հաշվի մնացորդի հաշվին պետական պարտատոմսերի ձեռքբերման հնարավորությանը, կառուցապատման շուկայի զարգացմանն […] ...
16:49 25.06.2025
Կարծում եմ՝ մենք ի վերջո կունենանք որոշակի հարաբերություններ Իրանի հետ․ ԹրամփԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է՝ հավատում է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև ի վերջո կհաստատվեն որոշակի հարաբերություններ։ «Կարծում եմ՝ մենք ի վերջո կունենանք որոշակի հարաբերություններ Իրանի հետ», – ասել է ամերիկացի առաջնորդը Հաագայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում։ ...
16:47 25.06.2025
Հանդիպում ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության շրջանակներումՀունիսի 24-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ընդունել է ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության շրջանակներում Հայաստան ժամանած Եվրոպական հանձնաժողովի միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրինության միջազգային հարաբերությունների բաժնի ղեկավար Պավել Բուսիակիևիչի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են մուտքի արտոնագրերի ազատականացման գործողությունների ծրագրի մշակմանն առնչվող հարցեր, ինչպես նաև ԵՄ հետ մուտքի արտոնագրերի ոլորտում […] ...
16:40 25.06.2025
«Բարսելոնան» հայտարարել է «Կամպ Նոու» վերադառնալու օրը«Բարսելոնան» իր պաշտոնական կայքում հայտարարություն է տարածել, ըստ որի՝ վերադառնում է «Կամպ Նոու»: Կատալոնական ակումբը երկար դադարից հետո իր տնային ստադիոնում առաջին խաղը կանցկացնի օգոստոսի 10-ին Ժոան Գամպերի գավաթի շրջանակներում: «Բարսելոնան» հաջորդ մրցաշրջանում Լա լիգայում իր առաջին 3 խաղերը կանցկացնի մրցակցի հարկի տակ, հետո կվերադառնա «Կամպ Նոու», որն այս շրջանում կհյուրընկալի 50-ից 60 հազար հանդիսականի: […] ...
16:30 25.06.2025
Երևանում և Սիսիանում կանցկացվի կարճամետրաժ ֆիլմերի 8-րդ միջազգային կինոփառատոնըՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ հունիսի 26-30-ը Երևանում և Սիսիանում կանցկացվի Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 8-րդ միջազգային կինոփառատոնը: Գլխավոր հովանավորը Երևանի քաղաքապետարանն է։ «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի է ունեցել մամուլի ասուլիս՝ նվիրված փառատոնի այս տարվա ծրագրերին և սպասվող միջոցառումներին։ Մամուլի ասուլիսի բանախոսներն էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանը, Երևանի կարճամետրաժ […] ...