12:31 14.07.2022
Սենատում ներկայացրել են երկկուսակցական օրինագիծ՝ 2022 թվականի Սև ծովի անվտանգության ակտը, որը հանձնարարում է ԱՄՆ վարչակազմին մշակել Սև ծովի տարածաշրջանի համար ռազմավարություն:
Այս տարվա հուլիսի 12-ին ԱՄՆ Կոնգրեսում նախաձեռնեց կարևոր օրենսդրական ակտ, որը ևս մեկ անգամ հաստատում է տարածաշրջանի և Վրաստանի նկատմամբ ԱՄՆ-ի աճող հետաքրքրությունն ու հաստատակամ աջակցությունը,- ասված է Վրաստանի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։
Մասնավորապես, ամերիկացի սենատորներ Ջին Շահինը (դեմոկրատ – Նյու Հեմփշիր) և Միթ Ռոմնին (հանրապետական - Յուտա) Սենատում ներկայացրել են երկկուսակցական օրինագիծ՝ 2022 թվականի Սև ծովի անվտանգության ակտը, որը հանձնարարում է ԱՄՆ վարչակազմին մշակել Սև ծովի տարածաշրջանի համար ռազմավարություն։
«Օրինագծի համաձայն՝ Սևծովյան տարածաշրջանը՝ Եվրամիության և ՆԱՏՕ-ի արևելյան սահմանի երկայնքով, 2014 և 2022 թվականներին Ուկրաինա և 2008 թվականներին Վրաստան Ռուսաստանի ռազմական ներխուժումից հետո շարունակում է մնալ աճող լարվածության և հակամարտության գոտի։
Հետևաբար, չափազանց կարևոր է ապահովել Սևծովյան տարածաշրջանի, մասնավորապես՝ Վրաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի, Ռումինիայի, Բուլղարիայի և Թուրքիայի ազգային անվտանգությունը։
Հարկ է նշել, որ օրինագիծը նախատեսում է Վրաստանի, Ուկրաինայի, Ռումինիայի և Բուլղարիայի ռազմական աջակցության մեծացում, ինչպես նաև ընդգծվում է տարածաշրջանի երկրների հետ ԱՄՆ-ի սերտ տնտեսական համագործակցության կարևորությունը։
Անվտանգության ակտը, ի թիվս այլ բաների, անդրադառնում է Սեւծովյան տարածաշրջանում ռուսական ազդեցության նվազեցմանը: Մասնավորապես, շեշտը դրվում է տարածաշրջանում ռուսական քարոզչության դեմ պայքարի, ռուսական էներգետիկ ռեսուրսներից կախվածության նվազեցման, տարածաշրջանի երկրների էներգետիկ անվտանգության բարձրացման անհրաժեշտության վրա։
Փաստաթղթում խոսվում է դաշնակիցների հետ անվտանգության երկարաժամկետ ռազմավարության մշակման մասին, որը կապահովի նրանց մշտական և կայուն ներկայությունը արևելյան թևում։
Օրինագիծը նաև արձագանքում և աջակցում է Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների երեք ծովերի նախաձեռնությանը, որը ծառայում է տրանսպորտային, էներգետիկ և թվային ենթակառուցվածքների բարելավմանը և Ադրիատիկ, Բալթիկ և Սև ծովերի միջև կապի խթանմանը», – նշվում է Վրաստանի արտաքին գործերի նախարարության տարածած տեղեկատվությունում։
14:51 02.08.2025
Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրըՖուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...
14:34 02.08.2025
ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտություններըՀուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...
14:17 02.08.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀանրապետության տարածքում օգոստոսի 2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օգոստոսի 2-7-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես […] ...
14:00 02.08.2025
«Միլանն» 9 գնդակ է ուղարկել ավստրալական թիմի դարպասըԻտալական «Միլանն» Ավստրալիայում ընկերական հանդիպում է անցկացրել տեղի «Փերթ Գլորի» թիմի հետ, որի դարպասն ուղարկել է 9 գնդակ: Ալեգրիի գլխավորած թիմը առաջին կեսում խփել է 5, երկրորդ կեսում՝ 4 գնդակը, իսկ սեփական դարպասը պահել անառիկ: «Միլանը» երկրորդ խաղակեսն անցկացրել է ամբողջությամբ այլ կազմով: ...
13:48 02.08.2025
Ինդոնեզիայում ժայթքել է Լևոտոբի Լակի-Լակի հրաբուխըԻնդոնեզիայում կրկին ժայթքել է Լևոտոբի Լակի-Լակի հրաբուխը: Նախորդ օրը տեղի է ունեցել առաջին ժայթքումը, գրանցվել է լավայի արտանետում, մոխրի սյունը հասել է մինչև 10 կմ-ի: Մի քանի ժամ անց տեղի է ունեցել երկրորդ ժայթքումը՝ մոխրի սյան բարձրությունը հասցնելով 18 կմ-ի: Շրջանում գրանցվել են ստորգետնյա ցնցումներ։ Հրաբխի ժայթքման վայրից մինչև 5 կմ հեռավորության վրա հայտնաբերվել են […] ...