Մեր երկրում գնաճն այդքան բարձր չէ. այս տարվա ընթացքում միջինը շուրջ 9 տոկոս է կազմել. Գևորգ Պապոյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 05 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.81
  • 440.99
WEATHER
+9.09 oC

Մեր երկրում գնաճն այդքան բարձր չէ. այս տարվա ընթացքում միջինը շուրջ 9 տոկոս է կազմել. Գևորգ Պապոյան

18:26 14.07.2022

Վերջին մեկ տարվա ընթացքում տեղի է ունեցել գնաճի արագացում: Մի շարք երկրներում և, ընդհանրապես, ամբողջ աշխարհում գները շարունակում են աճել: Մեր երկրում գնաճն այդքան բարձր չէ. այս տարվա ընթացքում միջինը շուրջ 9 տոկոս է կազմել: Այս մասին ասել է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը հուլիսի 14-ին հրավիրված հանձնաժողովի արտահերթ նիստում: Ըստ նրա` թեև Ազգային ժողովը սահմանել է որոշակի թիրախներ, սակայն իրավիճակի բարելավում չի նկատվում:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքէջը, հանձնաժողովի արտահերթ նիստում քննարկվել է «Գնաճը, արդի խնդիրները և լուծման ուղիները» հարցը: Քննարկմանը ներկա են եղել գործադիր և օրենսդիր մարմինների, ինչպես նաև գործարար հանրույթի ներկայացուցիչներ:

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը մանրամասն ներկայացրել է գնաճային իրավիճակը մեր երկրում: Ըստ նրա` Կենտրոնական դրամատունն իրականացրել է նպատակադրված ցածր գնաճային քաղաքականություն: Համավարակով պայմանավորված` 2020 թ. վերջից գները բարձրացել են: Երկրորդ գործոնը, որն ազդել է գների աճի վրա` ռուս-ուկրաինական հակամարտությունն է: ԿԲ նախագահի հավաստմամբ` համաշխարհային հացահատիկի շուրջ 30 տոկոսն արտադրում են Ռուսաստանը և Ուկրաինան: «Եթե դրսում ցորենի գինը թանկանում է, այն անմիջապես ազդում է մեր գների վրա»,- ասել է ԿԲ նախագահը:

Մարտին Գալստյանը նշել է, որ գնաճը փոխել է նաև մարդկանց վարքագիծը. մարդիկ սկսել են ավելի շատ պարենային ապրանքներ գնել: Պահանջարկի բարձրացումը նույնպես նպաստել է գնաճին:

Կենտրոնական դրամատան ղեկավարի հավաստմամբ` ԿԲ-ն 2020 թ. կանխատեսել է գնաճը, այդ պատճառով բարձրացել է տոկոսադրույքը, ինչը որոշ չափով մեղմել է գնաճի արագացումը: «2021 թ. նոյեմբերին գնաճը 9.6 տոկոս էր, սակայն մեր իրականացրած քաղաքականության արդյունքում փակեցինք 7.7 տոկոսով»,- նշել է Մարտին Գալստյանը:

Վերոնշյալ երկրներից ներհոսքի հետևանքով արտարժույթը նվազել է, իսկ դրամը` արժևորվել:

ԿԲ նախագահը մտահոգություն է հայտնել այն հանգամանքի առնչությամբ, որ բարձրացել են վարձակալության, ինչպես նաև մի շարք ծառայությունների գները, որոնք երկար տարիներ անփոփոխ գներով էին ծառայություն մատուցում: Ըստ նրա` սպառողական զամբյուղի պարենային ապրանքների կեսից ավելիի գները բարձրացել են: Նա նշել է, որ այս հարցում ԿԲ-ն մեծ անելիք ունի և առաջին արված քայլն այն է, որ Կենտրոնական դրամատան խորհուրդն անփոփոխ է թողել տոկոսադրույքը:

Մարտին Գալստյանը փաստել է, որ ՀՀ կենտրոնական բանկը գնաճը բերելու է 4 տոկոսի մակարդակի:

ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը բոլորին` թե’ օրենսդիր ու գործադիր մարմիններին, թե’ գործարար հանրույթի և ԶԼՄ ներկայացուցիչներին, հորդորել է հետևել Կենտրոնական բանկի վարած դրամավարկային քաղաքականությանը և աջակցել կառույցին:

Նա նաև նշել է, որ այս տարվա 5 ամիսների ընթացքում արձանագրվել է 10.2 տոկոս տնտեսական ակտիվություն, իսկ կառավարության վարած հարկաբյուջետային քաղաքականության արդյունքում 6 ամիսների ընթացքում ավելի շատ հարկեր են հավաքագրվել:

ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանն անդրադարձել է պարենային շուկայի խնդիրներին: Ըստ նրա` շուկան է կարգավորում գները: «Տարածաշրջանային որոշ երկրներ, գնաճը կանխելու նպատակով, փորձել են միջամտել գնային քաղաքականությանը, ինչը հանգեցրել է, այսպես կոչված, սև շուկաների ստեղծմանը»,- ասել է ՏՄՊՊՀ նախագահը: Նա նույնպես անընդունելի է համարել արհեստական գնային կարգավորումները:

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անի Իսպիրյանն առաջարկել է սուբսիդավորել արտահանող ընկերություններին, ինչի առնչությամբ ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը նշել է, որ կառավարությունը կոլեգիալ մարմին է, և հարցը նախ պետք է լուծվի գործադիր իշխանությունում, ապա ներկայացվի օրենսդիր մարմնին:

Բանախոսները պատասխանել են նաև ԱԺ պատգամավորների հարցերին: Գնաճի և պահանջարկ-առաջարկի վերաբերյալ ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանի հարցին ի պատասխան` ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը նշել է, որ վերջին 16 տարվա ընթացքում ԿԲ-ն ամեն ինչ արել է, որ գնաճը մնա 4 տոկոսի սահմաններում, արտահանողների խնդիրների լուծման համար Կենտրոնական դրամատունը շուրջ 300 մլն դոլար է ձեռք բերել շուկայից:

Գևորգ Պապոյանի հարցն առնչվել է կարագի և բենզինի գների բարձրացմանը: ՏՄՊՊՀ նախագահը տեղեկացրել է, որ կարագի գինը վերադարձել է նախկին մակարդակին, իսկ դիզվառելիքի մանրածախ իրացման գինն ավելացել է շուրջ 40 տոկոսով:

Նա կարևոր է համարել պետության նկատմամբ հանրության վստահության վերականգնումը, ինչի ուղղությամբ կատարվում են բոլոր անհրաժեշտ քայլերը:

ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը շեշտադրել է կառավարության կողմից կապիտալ ծախսերի լիովին կատարման անհրաժեշտությունը:

ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը եզրափակիչ ելույթում ՀՀ ԿԲ նախագահին հորդորել է Կենտրոնական դրամատան գործիքակազմի շրջանակում գնաճը բերել միջնաժամկետ հատվածի թիրախին, և զսպել բոլոր այն ռիսկերը, որոնք առկա են:

«Պետք է հնարավոր լավագույնն անել տնտեսության համար»,- ասել է Գևորգ Պապոյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

00:00 07.05.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Ասթմայի և օդի աղտոտվածության փոխադարձ կապի մասին

23:59 06.05.2025

Ասթմայի և օդի աղտոտվածության փոխադարձ կապի մասին

Ամեն տարի՝ մայիսի առաջին երեքշաբթին (այս տարի՝ մայիսի 6-ին), համաշխարհային օրացույցում Ասթմայի միջազգային օրն է։ Ասթմայի համաշխարհային օրը մեզ հիշեցնում է, որ օդի աղտոտվածության և ասթմայի միջև կապը փոխադարձ է։ Օդի աղտոտվածությունը նպաստում է ասթմայի զարգացմանը, հատկապես երեխաների մոտ։ Իսկ նրանց համար, ովքեր արդեն ապրում են ասթմայով, վատ օդի որակը խորացնում է ախտանիշերը և սահմանափակում […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

23:57 06.05.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ

23:51 06.05.2025

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ

Մայիսի 6-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վանաձորի Տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի պաշտոնում հաստատվել է Արամ Ղազարյանի թեկնածությունը։ Քննարկվել են Երևան և Վաղարշապատ համայնքների ավագանիների «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունների աշխատանքին առնչվող, ինչպես նաև այլ կուսակցական հարցեր։ ...

Ուրախ եմ, որ ձեր օրակարգում Շիրակը պակաս առանցքային տեղ չունի․ մարզպետը՝ ԵՄ դեսպանին

23:49 06.05.2025

Ուրախ եմ, որ ձեր օրակարգում Շիրակը պակաս առանցքային տեղ չունի․ մարզպետը՝ ԵՄ դեսպանին

Ամեն տարի մայիսին Եվրոպան նշում է Եվրոպայի օրը։ Խաղաղություն ու միասնություն խորհրդանշող տոնական միջոցառումների մեկնարկն այսօր տրվել է Գյումրուց։ Միջոցառմանը ներկա է գտնվել Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը կնոջ հետ։ Այս մասին հայտնել են Շիրակի մարզպետի աշխատակազմից: Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ Շիրակի մարզպետը կարևորել է նմանօրինակ միջոցառումների անցկացումը՝ ընդգծելով դիվանագիտական ճակատում կանգնած մարդկանց աշխատանքի կարևորությունն ու դրական, […] ...

ԲՏԱ նախարարն այցելել է Իջևան՝ տեղում ծանոթանալու տեխնոլոգիական առաջընթացին ու զարգացման հնարավորություններին

23:44 06.05.2025

ԲՏԱ նախարարն այցելել է Իջևան՝ տեղում ծանոթանալու տեխնոլոգիական առաջընթացին ու զարգացման հնարավորություններին

ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ այսօր ԱՏՁՄ հրավերով այցելել է Իջևան՝ տեղում ծանոթանալու տեխնոլոգիական առաջընթացին ու զարգացման հնարավորություններին։ ««ԻննոԻջևան»-ի «Իրական դպրոցում» ծանոթացա, թե ինչպես է կրթական ծրագիրը կապում դպրոցական ուսուցումը գործնական հմտություններին՝ ձևավորելով ոլորտի պահանջներին համապատասխան երիտասարդ մասնագետներ։ Կարևոր կանգառ էր նաև Իջևանի թիվ 1 դպրոցի «Արմաթ» աշխատանոցը, որտեղ […] ...

BACK_TO_TOP