«1600-ի փոխարեն 260 աղջիկ է պատվաստվել գարդասիլով». ակտիվիստ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+34.09 oC

«1600-ի փոխարեն 260 աղջիկ է պատվաստվել գարդասիլով». ակտիվիստ

16:00 26.02.2018

«Նախատեսված էր, որ 2018 թվականի առաջին եռամսյակում գարդասիլ պատվաստանյութով 16 հազար դեռահաս աղջիկ պետք է պատվաստվեր, բայց  փետրվարի 21-ի դրությամբ 260 աղջիկ երեխա է պատվաստվել»,-այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց «Լույս» տեղեկատվական վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Այվազյանը։

Նրա կարծիքով՝ այս պատկերը փաստում է, որ առողջապահության նախարարության այս ծրագիրը ձախողվել է։ Ըստ նրա՝ պատճառը միայն այն չէ, որ ծնողները համատարած հրաժարվում են, այլև` բժշկական հանրությունը  դրական չարտահայտվեց այս պատվաստանյութի մասին։  Հայկ Այվազյանը տեղեկացրեց նաև, որ այս պատվաստանյութը ներդնելու համար Հայաստանը «Գավի» հիմնադրամից 170 հազար դոլար է ստացել։ Բանախոսի պնդմամբ՝ այս հիմնադրամը երրորդ երկրներին ֆինասավորում է պատվաստանյութը կիրառելու համար։ Նա հիշեցրեց, որ «Գավիի» տնօրենը Բիլ Գեյթսն է, որի նպատակը, Այվազյանի խոսքով, բնակչության աճի կրճատումն է։

Բանախոսն ասաց նաև, որ առողջապահության նախարարությունը ձախողման համար իրենց է մեղադրում՝ որպես ոչ մասնագետներ լինելով հակաքարոզչություն իրականացնելու համար, բայց Այվազյանը պնդում է, որ այդ գերատեսչությունը պետք նկատի նաև, որ միևնույն ժամանակ բժշկական հանրությունն էլ դրական չարձագանքեց այդ պատվաստանյութի մասին։ «Լույս» տեղեկատվական վերլուծական կենտրոնի ղեկավարն իր հերթին նկատեց, որ մեզ մոտ ԱՄՆ-ի օրինակն էին բերում, որտեղ գարդասիլ պատվաստանյութը լիցենզավորվել է դեռևս 2006 թվականին, ասել են, որ Միացյալ նահանգները օրենքի երկիր է, և եթե այդ պատվաստանյութը ունենար որևէ վտանգավոր հետևանք, ապա այդ երկիրն էլ չէր լիցենզավորի։ Ի հակառակն այս պնդումների՝ Այվազյանը ներկայացրեց, որ այդ լիցենզավորումն իրականացրած ԱՄՆ հիվանդությունների վերահսկման կենտրոնի տնօրենը հրաժարական է տվել, քանի որ հայտնաբերվել է, որ նա բաժնետոմսեր ունի պատվաստանյութեր և ծխախոտներ արտադրող ընկերություններում, մասնավորապես գարդասիլ պատվաստանյութ արտադրող «Մերկ» ընկերությունում։ Հետևաբար, ըստ բանախոսի, կարելի է ենթադրել, թե ինչ պայմաններում է կատարվել լիցենզավորումը։ 

«Այդքան տեսանյութեր էիր տարածում, բա դու չէի՞ր մտածում, որ ծնողները, տեսանյութերը տեսնելով, կվախենան, ինքը պատասխան է տալու դրա համար: Ինքը թող չմտածի, որ ամեն ինչ այդպես կանցնի: Ինքն է պատճառը ծնողներին վախեցնելու»,- այս մասին արդեն SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱՆ իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը:

Նրա խոսքով՝ ծնողներն էլ իրենց հետ հանդիպումների ժամանակ նշում են, որ ոչ մասնագետներն  այնքան տեսանյութեր են  տարածել, որ դրանից վախեցած են: Գայանե Սահակյանը հերքեց նաև Այվազյանի հաղորդած այն տեղեկությունը, թե առաջին եռամսյակում պետք է 16 հազար աղջկա պատվաստեին:

«Այդ ե՞րբ էր առողջապահության նախարարությունը հայտարարել, որ առաջին եռամսյակում 16 հազարին մենք կպատվաստենք: Էլ որտե՞ղ մնաց պլանային գործընթացը: Դա ամբողջ տարվա համար էր նախատեսվել»,-նկատեց իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավարը:

Չնայած Սահակյանը համաձայն չէ Այվազյանի այն պնդմանը, թե նախարարությունը ձախողել է, բայց միևնույն ժամանակ խոստովանեց, որ մինչ օրս ընդամենը 260 հոգու պատվաստելը նորմալ չէ:

«Կձախողվեր այն դեպքում, երբ ոչ մի աղջիկ չպատվաստվեր: Թեկուզ դա էլ է հարցական, որովհետև մենք ներդրել ենք դեկտեմբերին, 13 տարեկան աղջիկներն իրենք չափորոշիչներով ունեն  պարտադիր այց պոլիկնիկիա, արդեն ավարտված են եղել այդ այցերը, որովհետև դրանք սեպտեմբեր-հոկտեմբերին են տեղի ունենում: Նրանց  90 տոկոսը դեռ որոշում չեն կայացրել, սպասողական վիճակում են: Սպասում են տեսնեն` Հայկն էլի նյութ կդնի՞, թե՞ ոչ: Դրա համար էլ ծնողների հետ մենք հանդիպում ենք, փորձում հասկանալ` ծնողներն ինչի՞ց են ահաբեկված: Բոլորը նշում են, որ այդ տեսանյութերից վախեցած են, ժամանակ է պետք: Լրացուցիչ ջանքեր են պահանջվում, որպեսզի մարդկանց միջից վախն ու սարսափը հանենք: 260-ն առաջիկայում կդառնա 300, հետո 400 ու մինչև տարվա վերջ այդ թիվը բավականին կմեծանա »,-շեշտեց ԱՆ պաշտոնյան:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 11-ից Հայաստանում մեկնարկել են արգանդի պարանոցի քաղցկեղի դեմ պատվաստումները: Այս մասին որոշումը կայացվել է 2017 թվականի նոյեմբերի 9-ի՝ ՀՀ կառավարության նիստի ընթացքում: Պատվաստումները նախատեսվում էր իրականացնել 13 տարեկան թվով 16 000 աղջիկների, իսկ պատվաստման գործընթացը պետք է իրականացվեր երկու անգամ՝ 6 ամիս ընդմիջմամբ:

 

 

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արմավիրի համայնքային ոստիկաններին տեսնելով` երիտասարդը դիմեց փախուստի. նրա ձեռքին եղած կիսաչոր կանեփը կշռում էր մոտ 12 կիլոգրամ

12:49 02.08.2025

Արմավիրի համայնքային ոստիկաններին տեսնելով` երիտասարդը դիմեց փախուստի. նրա ձեռքին եղած կիսաչոր կանեփը կշռում էր մոտ 12 կիլոգրամ

Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ Արևիկ գյուղի բնակչ 53-ամյա մի տղամարդ հողամասում աճեցնում է կանեփ ու նաև ապօրինի պահում է թմրամիջոց։ Տեղեկությունը ստուգվեց հուլիսի 30-ին: Մինչ համայնքային ոստիկանները կհասնեին սեփականաշնորհված հողամաս` ճանապարհին նկատեցին մի երիտասարդի, որը կանեփի բույսեր ձեռքին վազում էր։ Ժամը 14.35-ին նա ձերբակալվեց և տեղափոխվեց բաժին: Պարզվեց, որ փախչողը […] ...

Երևանի քրեական ոստիկանները հայտնաբերել են հետախուզվողի․ խափանման միջոցը կալանք

12:40 02.08.2025

Երևանի քրեական ոստիկանները հայտնաբերել են հետախուզվողի․ խափանման միջոցը կալանք

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողները հետախուզվողի թաքնվելու վայրի վերաբերյալ ստացած օպերատիվ տեղեկությունն իրացրին հուլիսի 31-ի առավոտյան: Ժամը 10-ին Կոմիտասի պողոտայում հայտնաբերվեց և վարչություն տեղափոխվեց մայրաքաղաքի Մամիկոնյանց փողոցի բնակիչ 40-ամյա տղամարդ։ Նա հուլիսի 23-ից հետախուզվում էր զենքի կամ նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի գործադրմամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու […] ...

Թուրքիայում ձերբակալվել են ահաբեկչական հարձակումներ նախապատրաստելու մեջ կասկածվող անձինք

12:39 02.08.2025

Թուրքիայում ձերբակալվել են ահաբեկչական հարձակումներ նախապատրաստելու մեջ կասկածվող անձինք

Թուրքիայի իրավապահ մարմինները երկրի հյուսիս-արևմուտքում գտնվող Բուրսայում ձերբակալել են չորս անձանց, որոնք կասկածվում են հանրապետությունում ահաբեկչական հարձակումներ նախապատրաստելու մեջ, հաղորդում է կառավարամետ «Türkiye» թերթը։ Ըստ տեղեկությունների՝ իրավապահ մարմինների աշխատակիցները Բուրսա նահանգի մուտքի մոտ կանգնեցրել են կասկածելի մեքենա, և ուղևորներից առգրավվել է երկու ձեռքի նռնակ։ «Կազմակերպված հանցագործության դեմ պայքարի բյուրոյի կողմից անցկացված հետաքննության ընթացքում պարզվել է, […] ...

Իրավապահները Տափերական գյուղում հայտնաբերել են հրացաններ

12:35 02.08.2025

Իրավապահները Տափերական գյուղում հայտնաբերել են հրացաններ

Քրեական վարույթի շրջանակում, դատարանի որոշմամբ, հուլիսի 30-ին Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության և Արարատի մարզային քննչական վարչության ծառայողները խուզարկել են Արարատի մարզի Տափերական գյուղի բնակիչ 27-ամյա երիտասարդի տունը՝ հայտնաբերելով երկու հրացան։ Պարզվել է, որ դրանք տարիներ առաջ երիտասարդի հայրն է բերել Լեռնային Ղարաբաղից։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ ...

«Սեուլ»-«Բարսելոնա» խաղում 10 գոլ է գրանցվել

12:30 02.08.2025

«Սեուլ»-«Բարսելոնա» խաղում 10 գոլ է գրանցվել

«Բարսելոնան» Կորեայի Հանրապետության մայրաքաղաք Սեուլում ընկերական հանդիպում է անցկացրել մայրաքաղաքի համանուն թիմի հետ և հաղթել 7-3 հաշվով: Առաջին խաղակեսում «Բարսելոնան» հաղթել է 3-2 հաշվով, իսկ երկրորդ կեսում ևս չորս գնդակ է ուղարկել հարավկորեական թիմի դարպասը, սեփականն ընդունելով միայն մեկը: Ընդորում Հանսի Ֆլիկը երկրորդ խաղակեսում դաշտ է դուրս բերել ամբողջությամբ այլ կազմ: Սա «Բարսելոնայի» երկրորդ ընկերական […] ...

Թրամփը հրամայել է տեղակայել երկու միջուկային սուզանավ՝ ի պատասխան Մեդվեդևի հայտարարությունների

12:14 02.08.2025

Թրամփը հրամայել է տեղակայել երկու միջուկային սուզանավ՝ ի պատասխան Մեդվեդևի հայտարարությունների

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, շարունակելով իր վեճը Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ, հայտարարել է, որ իր հռետորական սպառնալիքներին ի պատասխան կուղարկի երկու ամերիկյան միջուկային սուզանավ «համապատասխան տարածաշրջաններ»։ Նա չի մանրամասնել, թե որ տարածաշրջանների մասին է խոսքը։ «Հաշվի առնելով Ռուսաստանի նախկին նախագահ, այժմ Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի կողմից արված խիստ սադրիչ հայտարարությունները, […] ...

BACK_TO_TOP