16:59 15.07.2022
Պոլսահայ գործիչ, գրող, ակտիվիստ Մուրադ Մըխճըն «Քուրբան բայրամին քրիստոնյա լինելը» վերտառությամբ իր նոր հոդվածում անդրադարձել է Թուրքիայում մուսուլմանների և քրիստոնյաների հարաբերություններին, փոխանցում է Ermenihaber-ը։
Մըխճըն հիշեցրել է անցյալի մի պատմություն, որն իրենց մուսուլման հարևանուհիներից մեկը պատմել է իր հոր՝ Հակոբ Մըխճըի նկարահանած «Քոնյա Էրեղլի» վավերագրական ֆիլմում։ Հարևանուհին, հիշելով Միխճըի տատիկին՝ Մարիին, մասնավորապես պատմել է, որ զատկական օրերին Մարին ներկած հավկիթներ է տվել իրենց, իսկ իրենք, երբ զոհաբերություն (քուրբան) են արել, առաջինը Հակոբենց տուն են ուղարկել։
Նշելով, որ նմանատիպ օրինակներ հնարավոր է գտնել ոչ միայն Էրեղլիի, այլև Անատոլիայի հիշողություններում՝ նա նկատել է, որ այսօրվա մասին նմանօրինակ նախադասություններ կազմելը դժվար է, քանի որ փոխվել են այդ զգացողությունները։
«Հստակ կարող եմ ձեզ ասել, որ, չհաշված բացառությունները, Անատոլիայում արդեն հայ բառը, բացառությամբ գանձ գտնելուն, վերածվել է ատելության խոսքի։ Ատելության այդ խոսքը սկսվում է կրթություն ստանալու տարիքից և շարունակում է աճել մեդիայի ջանքերով»,- ընդգծել է Մըխճըն։
Պոլսահայ գործիչն անդրադարձել է Թուրքիայում «Պայքար մոլեռանդ հայերի դեմ» անունով մի կազմակերպության գործունեությանը և հարց է բարձրացրել, թե ովքեր են այդ «մոլեռանդ հայերը»․ «Ակօս» թերթի գրողնե՞րը, պատգամավոր Կարո Փայլա՞նը, թե՞ գուցե հենց ինքը։ Նա շեշտել է, որ Թուրքիայում պաշտոնական պատմագրությունը չընդունող յուրաքանչյուր տարր կարող է մոլեռանդ ընկալվել։
«Անցյալը մոռացության տալը և հիշողությունները ոչնչացնելը, ցավոք սրտի, երկրի համակարգի մի մասն է»,- նկատել է Մըխճըն։
Պոլսահայ գործիչն անդրադարձել է նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին։
«Մենք տեսնում ենք, որ Հայաստանի և Թուրքիայի միջև հանդիպումներ են իրականացվում հաշտեցման համար։ Մարդիկ, ովքեր պետք է կամուրջ լինեն այս հաշտեցմանը, իրականում Թուրքիայի հայերն են։ Մենք Թուրքիայի քաղաքացի հայերն ենք և այս աշխարհագրության մարդիկ։ Մեզ նման մոլեռանդ ընկալվողները կլինեն և պետք է լինեն այն մարդիկ, ում կարիքը կզգացվի, երբ կամուրջ կառուցելու ցանկություն կլինի։
Սա իրականում բնական առաքելություն է, որը մենք պարտք ենք այն աշխարհագրությանը, որտեղ ապրում ենք»,- նշել է նա։
Խոսելով օրերս Թուրքիայի և Հայաստանի ղեկավարների միջև կայացած հեռախոսազրույցի մասին՝ Մուրադ Մըխճըն հետևյալ դիտարկումն է արել․
«Վերջերս պարոն Էրդողանն ու պարոն Փաշինյանը փոխադարձաբար շնորհավորեցին միմյանց տոները։ Այս շնորհավորանքներն անշուշտ արժեքավոր են, բայց եթե ուզում են կարգավորում, ապա դրա ճանապարհն առաջին հերթին անցնում է երկրի ժողովրդավարության ամրապնդման, ժողովուրդների միջև կամուրջների կառուցման միջով:
Դժվար չէ նկատել, որ, ցավոք, այն ջանքը, որը կապահովի երկու երկրների ժողովուրդների [հարաբերությունների] կարգավորման գործընթացը, ի սկզբանե չի արտացոլվում երկրների ներքին քաղաքականության մեջ։
Այնուամենայնիվ, չնայած բոլոր դժվարություններին, կարևոր եմ համարում օգտագործել կարգավորում բառը, որը կնպաստի ժողովուրդների և երկրների միջև խաղաղության հաստատմանը»։
12:07 07.07.2025
Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանը Աշխարհի գավաթի խաղարկությունում մեկնարկել եմ հաղթանակովՎրաստանի Բաթումի քաղաքում մեկնարկած ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթի խաղարկությունում գրոսմայստերներ Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանն առաջին տուրում հաղթանակներ են տարել: Դանիելյանը սպիտակ խաղաքարերով մրցել է Նադեժդա Անտոնովայի (Տաջիկստան, 2030 վարկանիշ) դեմ և 27-րդ քայլին հաղթել: Մկրտչյանը ևս հանդես է եկել սպիտակներով և 71-րդ քայլին հաղթել է Լինա Նասրիին (Ալժիր, 2054 վարկանիշ): ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթի խաղարկությունում նոկաուտ […] ...
11:55 07.07.2025
Երևանի Կենտրոն վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՀուլիսի 8-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Կենտրոն վարչական շրջանի Ա. Մանուկյան, Կորյունի, Թումանյան, Արգիշտի, Ե. Քոչարի փողոցների, Արշակունյաց, Իսակովի և Տիգրան Մեծի պողոտաների մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...
11:45 07.07.2025
Կանեփի 403 բույս հայտնաբերվեց հայկավանցու հողամասում. Կումայրիի ոստիկանների բացահայտումըՀամայնքային ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողները ստացել էին տեղեկություն, որ Հայկավան գյուղի մի բնակիչ հողամասում աճեցնում է կանեփ: Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ, իսկ տեղեկությունն իրացվեց Ախուրյանի բաժնի ծառայողների հետ համատեղ: Հունիսի 30-ին հայկավանցի 62-ամյա տղամարդու հողատարածքի զննությամբ հայտնաբերվեց մշակված և անմշակ կանեփի ընդհանուր 403 բույս: Տանտերը հայտնեց, որ կանեփն ինքն է ցանել` դրանից […] ...
11:39 07.07.2025
Երևանի քաղաքապետարանի և Շենգավիթ վարչական շրջանի պաշտոնյաների կողմից կաշառք ստանալու դեպքի առթիվ քննված քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել էՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նախաձեռնված քրեական վարույթով կատարված ապացուցողական և վարութային այլ գործողություններով հիմնավորվել է, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի երկու պաշտոնատար անձինք նախնական համաձայնությամբ՝ խմբի կազմում, իրենց ծառայողական լիազորություններն օգտագործելով կաշառք տվողի օգտին հովանավորչության և ապօրինի անգործության դիմաց, այն է՝ առանց համապատասխան թույլտվության շինարարական աշխատանքներ իրականացնելու և ապօրինի կոյուղատար կառուցելու պայմաններում […] ...
11:33 07.07.2025
Մեքսիկան նվաճել է ԿՈՆԿԱԿԱՖ-ի Ոսկե գավաթըՄեքսիկայի ազգային հավաքականը պատմության մեջ 13-րդ անգամ նվաճել է ԿՈՆԿԱԿԱՖ-ի Ոսկե գավաթը։ Մրցաշարի եզրափակչում Մեքսիկայի հավաքականը 2-1 հաշվով կամային հաղթանակ է տարել ԱՄՆ-ի ընտրանու դեմ խաղում։ Մեքսիկան գավաթը նվաճում է երկրորդ անգամ անընդմեջ և ռեկորդակիր է նվաճած տիտղոսների քանակով։ Գավաթի հաջորդ խաղարկությունը կկայանա 2027 թվականին։ ...