17:54 15.07.2022
Մեզ համար չափազանց կարևոր է «ակտիվ քաղաքացու» գաղափարի ներդրումը գործունեության բոլոր ոլորտներում. քաղաքացին պետք է իրեն ավելի մոտ զգա Ազգային ժողովին, լավ պատկերացնի խորհրդարանական երկրի կառավարման սկզբունքները, կապ ունենա իր պատգամավորի հետ: ԱԺ աշխատակազմն էլ իր հերթին պետք է բարենպաստ պայմաններ ստեղծի այդ կապի ամրապնդման համար` սկսած տեխնիկական հագեցվածությունից մինչև գիտակրթական հարթակների ստեղծումն ու ներդրումը: Այս մասին ասել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանը` «Ազգային ժողովի աշխատակազմ-ՔՀԿ համագործակցություն` հանուն ներառականության» խորագրով կլոր-սեղան քննարկման ընթացքում, տեղեկացնում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքէջը:
Քննարկումը տեղի է ունեցել հուլիսի 15-ին ԱԺ աշխատակազմի և Խորհրդարանական կենտրոնի (Կանադա) աջակցությամբ` «Աջակցություն Հայաստանի խորհրդարանին» ծրագրի շրջանակում, որին մասնակցել են պատգամավորներ, կանանց, երիտասարդների, հաշմանդամություն ունեցող անձանց ներառականության հիմնահարցերով զբաղվող քաղաքացիական հասարակության մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչներ, ԱԺ աշխատակազմի աշխատակիցներ:
ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարը շնորհակալություն է հայտնել Խորհրդարանական կենտրոնի գործընկերներին մշտական աջակցության համար:
ՀՀ ԱԺ աշխատակազմը Խորհրդարանական կենտրոնի հետ համատեղ դեռևս 2022 թ. մարտի 7-ին կազմակերպել էր կլոր-սեղան քաղհասարակության կազմակերպությունների հետ` քննարկելու ԱԺ աշխատակազմի կողմից ներդրվող Կորպորատիվ ռազմավարական ծրագրի ներառականության հարցերը: ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Հեղինե Խաչիկյանի խոսքերով` այսօրվա քննարկման նպատակն առաջին հանդիպումից հետո խորհրդարանի ձեռնարկած քայլերի ներկայացումն է` Կորպորատիվ ռազմավարական ծրագրում ներառականությունն առաջ մղելու, ինչպես նաև համագործակցության հարթակների ստեղծման գործնական քայլերը հստակեցնելու համար: Նա ներկայացրել է այն հարցերի շրջանակը, որոնց իրականացման համար ակնկալվում է հասարակական կազմակերպությունների աջակցությունը` գործընթացներն ավելի ներառական դարձնելու համար: Մասնավորապես, շեշտադրվել է Ազգային ժողովի շենքն ավելի ներառական և հաշմանդամություն ունեցող անձանց համար ավելի մատչելի դարձնելու կարևորությունը՝ հաշվի առնելով շենքի պատմամշակութային կոթողի կարգավիճակը, ինչպես նաև Ազգային ժողովի կայքէջի և կրթական ծրագրերի ներառականությանը հարցերը:
Խորհրդարանական կենտրոնի Եվրոպայի և Ասիայի տարածաշրջանային տնօրեն Իվո Բալինովը, շնորհակալություն հայտնելով պատգամավորներին, ԱԺ աշխատակազմին, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներին քննարկմանը մասնակցելու համար, նշել է, որ այս միջոցառումը կարևոր քայլ է` համաձայնեցնելու և սկսելու գործնական աշխատանքային գործընթաց: Նա քննարկման մասնակիցներին է փոխանցել ՀՀ-ում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Էլիսոն Մարի Լը Քլերի ուղերձը:
«Աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի գործառույթների առարկան է նաև հաշմանդամություն ունեցող անձանց համար բարենպաստ իրավական միջավայրի ձևավորումը: Ծրագրի շրջանակում քաղաքացիական հասարակության կազմակերպությունները հանդես են գալու որպես գործընկեր և խորհրդատու, թե ինչպես ավելի մատչելի դարձնել ԱԺ շենքը, պաշտոնական կայքէջը և, ընդհանրապես, ԱԺ-ի գործունեությունը հասանելի դարձնել հաշմանդամություն ունեցող անձանց: «Մեր հանձնաժողովի հենքի վրա արդեն իսկ քաղհասարակության հետ ձևավորված հարթակներ կան: Մենք ներգրավվում ենք նաև ԱԺ աշխատակազմի հարթակում ձևավորված աշխատանքային խմբերում, որի նպատակն է ԱԺ գործունեությունը դարձնել ավելի ներառական` ի նպաստ հանրության մեջ հավասար իրացման»,- ասել է հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը:
Աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Զարուհի Բաթոյանի խոսքերով` քննարկման առաքելությունը խորհրդարանն ավելի ներառական դարձնելն է:
«Կանադայի գործընկերները պատրաստակամություն են հայտնել զարգացնելու ԱԺ աշխատակազմի կարողությունները, վերանայելու շենքային պայմանները, ապահովելու տարբեր ծրագրերի իրականացումը: Կարծում եմ` լավ ավանդույթ է ձևավորվում, և անցնում ենք գործնական քայլերի»,- ասել է պատգամավորը:
Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները ևս մեկ անգամ պատրաստակամություն են հայտնել աջակցելու ԱԺ աշխատակազմին: Քննարկվել են մասնագիտական աշխատանքային խմբեր ձևավորելուն, խորհրդարանի շենքի մատչելիությանը և ԱԺ այցելող քաղաքացիների հետ աշխատող անձնակազմի վերապատրաստմանը վերաբերող հարցեր: Առաջարկվել է ԱԺ-ի` նախագծվող նոր կայքէջը փորձարկել ներառականության` տեղեկատվության հասանելիության և մատչելիության տեսանկյունից` սահմանափակ տեսողություն կամ լսողություն ունեցող անձանց համար:
Կողմերի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ հանդիպումները դարձնելու պարբերական:
08:06 07.05.2025
Պե՞տք է արդյոք Հենրիխ Մխիթարյանին փոխել խաղակոշիկի չափսը. The Athletic-ի անդրադարձըThe Athletic-ը անդրադարձել է «Ինտերի» խաղին և թիմի տեղին համաշխարհային էլիտայում։ «Նրա գոլը «Բարսելոնայի» դարպասին չեղարկվեց միլիմետրերի պատճառով՝ VAR համակարգի որոշմամբ։ Այդ մանրուքը փչացրեց «Ինտերի» փայլուն երեկոն, այն թիմի, որն ապացուցել է իր տեղը եվրոպական էլիտայում»,– գրում է The Athletic-ը, մեջբերելով նաև Մխթարյանի հետևյալ խոսքը։ «Հաջորդ անգամ կխնդրեմ հանդերձապահին, որ փոքր չափսի խաղակոշիկ տա»։ Ապա […] ...
08:00 07.05.2025
Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել գետիցՄայիսի 6-ին, ժամը 04:53-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաշեն գյուղի վերջնամասում ավտոմեքենան ընկել է սելավատարի մեջ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է Վանաշեն գյուղի վարչական տարածքով անցնող Վեդի գետում։ Փրկարարներն ավտոմեքենան դուրս […] ...
00:00 07.05.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:59 06.05.2025
Ասթմայի և օդի աղտոտվածության փոխադարձ կապի մասինԱմեն տարի՝ մայիսի առաջին երեքշաբթին (այս տարի՝ մայիսի 6-ին), համաշխարհային օրացույցում Ասթմայի միջազգային օրն է։ Ասթմայի համաշխարհային օրը մեզ հիշեցնում է, որ օդի աղտոտվածության և ասթմայի միջև կապը փոխադարձ է։ Օդի աղտոտվածությունը նպաստում է ասթմայի զարգացմանը, հատկապես երեխաների մոտ։ Իսկ նրանց համար, ովքեր արդեն ապրում են ասթմայով, վատ օդի որակը խորացնում է ախտանիշերը և սահմանափակում […] ...
23:57 06.05.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
23:51 06.05.2025
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստՄայիսի 6-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վանաձորի Տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի պաշտոնում հաստատվել է Արամ Ղազարյանի թեկնածությունը։ Քննարկվել են Երևան և Վաղարշապատ համայնքների ավագանիների «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունների աշխատանքին առնչվող, ինչպես նաև այլ կուսակցական հարցեր։ ...