10:37 18.07.2022
Անցած շաբաթվա ընթացքում աշխարհում կորոնավիրուսով վարակման նոր դեպքերի թիվը գերազանցել է 6,5 միլիոնը, ինչը 700 հազարով ավելի է, քան դրան նախորդող շաբաթ։ ТАСС գործակալությունը հաղորդում է, որ COVID-19-ի դեպքերը հասել են ապրիլի սկզբի մակարդակին։ Կորոնավիրուսից մահացության դեպքերը ևս կտրուկ աճել են. վերջին յոթ օրվա ընթացքում աշխարհում մեկուկես անգամ ավելի շատ մարդ է մահացել, քան նախորդ շաբաթներին։
Եվրոպայում հիվանդացության հերթական աճը շարունակվում է։ Ամենաբարձր ցուցանիշն այժմ Գերմանիայում է, որտեղ օրական ավելի քան 140 հազար դեպք է գրանցվում, ինչը մարտի վերջից ի վեր առավելագույնն է երկրի համար։ Միևնույն ժամանակ, Ֆրանսիայում, որն անցած շաբաթ հիվանդացության ցուցանիշով առաջինն էր տարածաշրջանում, այժմ մի փոքր նվազում է նկատվում՝ COVID-19 է գրանցված է 120 հազար բնակչի մոտ։ Մոտավորապես նույն մակարդակի ցուցանիշներ են Իտալիայում։
Լատինական Ամերիկայում վարակի տարածման տեմպերը կայունացել են։
Իսկ ասիական մի շարք երկրների իշխանությունները խոսում են կորոնավիրուսի նոր՝ յոթերորդ ալիքի մասին։ Այսպիսով, Ճապոնիայում վերջին օրերին արդեն գրանցվել է ավելի քան 100 հազար դեպք, ինչը համաճարակի ողջ ընթացքում ամենաբարձր ցուցանիշներից մեկն է։ Անցած շաբաթվա համեմատ աճը գրեթե կրկնապատկվել է։ Կտրուկ թռիչք է նկատվում նաև Հարավային Կորեայում, որտեղ օրական արդեն գրանցվում է վարակման 40 հազար դեպք։ Միևնույն ժամանակ, Հնդկաստանում նոր դեպքերի աճը դադարել է։
Յոթ օրվա ընթացքում COVID-19-ից մահացել է 17 600 հազար մարդ, ինչը 6100-ով ավելի է նախորդ շաբաթվա համեմատ։ Մահացության ցուցանիշով աշխարհում դեռ առաջին տեղում է ԱՄՆ-ը, որտեղ յոթ օրում գրանցվել է մահվան մոտ 1700 հազար դեպք (նախորդ շաբաթվա համեմատ աճել է 10%-ով)։ Մահացության մոտավորապես նույն մակարդակը Բրազիլիայում է։
Եվրոպական երկրներում, որտեղ նոր բռնկումներ են նկատվում, կորոնավիրուսից մահացության ցուցանիշն աճել է 30-50%-ով։ Այսպիսով, Իսպանիայում, Իտալիայում և Գերմանիայում ամեն օր մահանում է մոտ 110-120 մարդ, մինչդեռ ամառվա սկզբին մահվան դեպքերի թիվը չորս անգամ ավելի պակաս էր։
23:59 02.08.2025
Էդգար Անդրեասյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանԷդգար Անդրեասյանը Ռումինիայում անցկացված «Brasov Grand Prix Classic 2025» շախմատի միջազգային մրցաշարի շրջանակներում լրացրեց իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Էդգարը 9 հնարավորից վաստակեց 6 միավոր և 158.8 կետով բարելավեց իր միջազգային վարկանիշը: ...
23:55 02.08.2025
Հրդեհ՝ Երևանում․ հրշեջներն ու քաղաքացիները կանխել են կրակի տարածումը․ հրդեհի պատճառը եղել է 3 կգ-ոց գազաբալոնից առաջացած արտահոսքըՕգոստոսի 2-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Վիլնյուսի փողոցի թիվ 55 շենքի երկրորդ հարկի բնակարաններից մեկից կրակ և ծուխ է նկատվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են Երևանի թիվ 9-րդ հրշեջ փրարարական ջոկատից […] ...
23:44 02.08.2025
Երևանի քաղաքապետարանը ձեռնարկել է նոր նախաձեռնություն կենդանասերների համարԵրևանի քաղաքապետարանը մեկնարկում է նոր սոցիալական նախաձեռնություն 10-15 տարեկան կենդանասերների համար, ովքեր բնակվում են Երևանում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից՝ նշելով, որ ծրագրի մասնակիցը դառնալու և գրանցվելու համար ցանկացողները կարող են զանգահարել 1-05 հեռախոսահամարով և այցելել «Կենդանիների խնամքի կենտրոն», որտեղ կարող են խնամել կենտրոնում ապրող շներին, խաղալ նրանց հետ, ինչպես նաև ցանկության դեպքում՝ դառնալ […] ...
23:32 02.08.2025
Արագածոտնի մարզում բախվել են «VOYAH» էլեկտրոմոբիլը և «Opel Astra»-ն․ երկու ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներՕգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Ալագյազ-Ապարան ավտոճանապարհին բախվել են Երևանի բնակիչ 32-ամյա Աշոտ Խ․-ի վարած «VOYAH» մակնիշի էլեկտրոմոբիլը և Լոռու մարզի բնակիչ 33-ամյա Վլադմիրի Հ․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով 2 ավտոմեքենաներն էլ հայտնվել են դաշտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել […] ...
23:18 02.08.2025
Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչՄ17 ԱԱ. Ազատ ոճային ըմբիշ 71կգ Եղիշե Մոսեսյանը 9:7 հաշվով հաղթեց թուրք մրցակցին և դուրս եկավ կիսաեզրափակիչ: Այս մասին հայտնել է ըմբշամարտի ֆեդերացիան: Մինչև այդ, նա հաղթել էր ռուս մրցակցին: Կիսաեզրափակչում հայ ըմբիշը կմրցի ԱՄՆ ներկայացուցչի հետ: ...
23:04 02.08.2025
Շիրակի մարզում «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորում․ կա 2 զոհ, 1 վիրավորOգոստոսի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 20։10-ի սահմաններում Բավրա-Գյումրի ավտոճանապարհին, ժողովրդին հայտնի «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին, կոտրել այն և կողշարջված հայտնվել ձորում։ Ինչպես hայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 1 հոգի ծայրահեղ ծանր […] ...