Շուտով կգործարկվի ավտոմեքենաների մաքսային արժեքների ավտոմատ հաշվիչը. ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+30.09 oC

Շուտով կգործարկվի ավտոմեքենաների մաքսային արժեքների ավտոմատ հաշվիչը. ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ

13:03 26.02.2018

«2017թ.-ին մաքսային ոլորտում ՀՀ ԿԱ ՊԵԿ-ի կողմից իրականացրած բարեփոխումներն ազդել են բիզնեսի գործունեության  բարելավման վրա, ինչը տեսանելի է նաև մուտքերի ցուցանիշում», – ամփոփելով նախորդ տարվա ընթացքում արված բարեփոխումներն ու գրանցած արդյունքները, այսօր՝ փետրվարի 26-ին, ասել է ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Սամվել Ավետիքյանը: 

2017թ.-ին պետական բյուջեի մաքսային մուտքերը կազմել են 318.3 մլրդ դրամ, ինչը 2016թ.-ի համեմատ 23.4%-ով ավելի է: 2018թ.-ի հունվարի 1-ից կիրառվել է հարկային արտոնություն  ներկրվող սարք-սարքավորումների, հումքերի և նյութերի նկատմամբ, որի արդյունքում հունվարին մաքսային մարմինների կողմից պետբյուջե չի գանձվել 2.6 մլրդ դրամի ԱԱՀ, բայց այս պարագայում էլ մուտքերը 20%-ով աճել են: Սա, ըստ Սամվել Ավետիքյանի, փաստում է ՊԵԿ-ի կողմից իրականացվող բարեփոխումները նպաստում են բիզնես միջավայրի բարելավմանը:

«Հարկերի ազատման պարագայում շրջանառու ֆինանսական միջոցները բիզնեսի մոտ թողնելով, նպաստում ենք, որ բիզնեսն ավելի զարգանա, այդ միջոցներն ուղղի իր գործունեության բարելավմանը, սարքավորումների նորացմանը, ինչու չէ՝ նաև իր կողմից մատուցվող ծառայությունների կամ իրացվող ապրանքների գների նվազմանը: Ստեղծվել է մրցակցային առողջ մթնոլորտ, որովհետև ի սկզբանե մաքսային մարմինները որդեգրել էին բոլորի համար հավասար դաշտ ստեղծելու քաղաքականությունը, որի արդյունքում բիզնեսի մոտ ձևավորվել է վստահության մթնոլորտ», – ասաց ՊԵԿ առաջին տեղակալը:

Խոսելով նոր անելիքներից` Սամվել Ավետիքյանը նշեց, որ Արարատյան մաքսատանը գործարկված հերթերի սպասարկման էլեկտրոնային համակարգը կարճ ժամկետում կներդրվի նաև բոլոր մյուս մաքսային ձևակերպումների սրահներում, բացառելով սուբյեկտիվ մոտեցումները: Նախատեսվում է նաև մոնիտորի վրա հերթերի կառավարման համակարգի և սպասարկման սրահի տեսադիտման ուղիղ հնարավորության իրականացում ՊԵԿ-ի պաշտոնական կայք էջում: 

«Ավտոմեքենաների մաքսազերծման գործընթացն այսօր տևում է 20 ր: Մաքսային մարմնի կայք- էջում արդեն տեղադրվել են գրեթե բոլոր նոր ավտոմեքենաների գները և հատուկ բանաձևի միջոցով հաշվարկվում են նաև տարբեր տարեթվերի ավտոմեքենաների գները, մի քանի օրից հասանելի կլինի նաև ավտոմեքենաների մաքսային արժեքների ավտոմատ հաշվիչը», – նշեց Սամվել Ավետիքյանը:

2017-18թթ.-ին նախատեսվում է նաև ամբողջությամբ էլեկտրոնային դարձնել մաքսային հայտարարագրումը, փաստաթղթերի ներկայացումն ու պահպանումը՝ ներդնելով  «կանաչ ուղի» ընթացակարգով բաց թողնման ինքնաշխատ համակարգ: 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Էդգար Անդրեասյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

23:59 02.08.2025

Էդգար Անդրեասյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

Էդգար Անդրեասյանը Ռումինիայում անցկացված «Brasov Grand Prix Classic 2025» շախմատի միջազգային մրցաշարի շրջանակներում լրացրեց իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Էդգարը 9 հնարավորից վաստակեց 6 միավոր և 158.8 կետով բարելավեց իր միջազգային վարկանիշը: ...

Հրդեհ՝ Երևանում․ հրշեջներն ու քաղաքացիները կանխել են կրակի տարածումը․ հրդեհի պատճառը եղել է 3 կգ-ոց գազաբալոնից առաջացած արտահոսքը

23:55 02.08.2025

Հրդեհ՝ Երևանում․ հրշեջներն ու քաղաքացիները կանխել են կրակի տարածումը․ հրդեհի պատճառը եղել է 3 կգ-ոց գազաբալոնից առաջացած արտահոսքը

Օգոստոսի 2-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Վիլնյուսի փողոցի թիվ 55 շենքի երկրորդ հարկի բնակարաններից  մեկից կրակ և ծուխ է նկատվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են Երևանի թիվ 9-րդ հրշեջ փրարարական ջոկատից […] ...

Երևանի քաղաքապետարանը ձեռնարկել է նոր նախաձեռնություն կենդանասերների համար

23:44 02.08.2025

Երևանի քաղաքապետարանը ձեռնարկել է նոր նախաձեռնություն կենդանասերների համար

Երևանի քաղաքապետարանը մեկնարկում է նոր սոցիալական նախաձեռնություն 10-15 տարեկան կենդանասերների համար, ովքեր բնակվում են Երևանում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից՝ նշելով, որ ծրագրի մասնակիցը դառնալու և գրանցվելու համար ցանկացողները կարող են զանգահարել 1-05 հեռախոսահամարով և այցելել «Կենդանիների խնամքի կենտրոն», որտեղ կարող են խնամել կենտրոնում ապրող շներին, խաղալ նրանց հետ, ինչպես նաև ցանկության դեպքում՝ դառնալ […] ...

Արագածոտնի մարզում բախվել են «VOYAH» էլեկտրոմոբիլը և «Opel Astra»-ն․ երկու ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներ

23:32 02.08.2025

Արագածոտնի մարզում բախվել են «VOYAH» էլեկտրոմոբիլը և «Opel Astra»-ն․ երկու ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներ

Օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Ալագյազ-Ապարան ավտոճանապարհին բախվել են Երևանի բնակիչ 32-ամյա Աշոտ Խ․-ի վարած «VOYAH» մակնիշի էլեկտրոմոբիլը և Լոռու մարզի բնակիչ 33-ամյա Վլադմիրի Հ․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով 2 ավտոմեքենաներն էլ հայտնվել են դաշտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել […] ...

Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչ

23:18 02.08.2025

Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչ

Մ17 ԱԱ. Ազատ ոճային ըմբիշ 71կգ Եղիշե Մոսեսյանը 9:7 հաշվով հաղթեց թուրք մրցակցին և դուրս եկավ կիսաեզրափակիչ: Այս մասին հայտնել է ըմբշամարտի ֆեդերացիան: Մինչև այդ, նա հաղթել էր ռուս մրցակցին:  Կիսաեզրափակչում հայ ըմբիշը կմրցի ԱՄՆ ներկայացուցչի հետ: ...

Շիրակի մարզում «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորում․ կա 2 զոհ, 1 վիրավոր

23:04 02.08.2025

Շիրակի մարզում «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորում․ կա 2 զոհ, 1 վիրավոր

Oգոստոսի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 20։10-ի սահմաններում Բավրա-Գյումրի ավտոճանապարհին, ժողովրդին հայտնի «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին, կոտրել այն և կողշարջված հայտնվել ձորում։ Ինչպես hայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 1 հոգի ծայրահեղ ծանր […] ...

BACK_TO_TOP