23:24 18.07.2022
Տղամարդիկ, որոնք ալկոհոլ են օգտագործում և ծխում են, ավելի են հակված խռմփացնելուն, ասել է Մ.Վ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի քնի բժշկության կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Կալինկինը։ Նա նշել է տղամարդկանց և կանանց խռմփոցի տարբերության պատճառը «Մոսկվան խոսող» ռադիոկայանին տված հարցազրույցում։
Ըստ Կալինկինի՝ տղամարդիկ խռմփացնում են մոտ յոթից ութ անգամ ավելի հաճախ, քան կանայք։ «Դա պայմանավորված է բազմաթիվ գործոններով և, առաջին հերթին, քաշի ավելացմամբ և ապրելակերպով: Որովհետև ծխելը և ալկոհոլը սրում են խռմփոցի խնդիրը»,- ասաց նա:
Սակայն, ըստ բժշկի, այն տարիքից հետո, երբ կանանց մոտ սկսվում է դաշտանադադարը, հորմոնալ փոփոխությունները ստիպում են նրանց էլ խռմփացնել ։
«Շնորհիվ, առաջին հերթին, պրոգեստերոնի մակարդակի, որի գործառույթներից մեկն էլ շնչառության խթանումն է, կանայք տոկոսային առումով շատ արագ են հասնում տղամարդկանց: Եվ նաև քաշի ավելացման պատճառով, էնդոկրին փոփոխությունների պատճառով նրանք նաև խռմփոցի խնդիր ունեն, ապնոէն առաջին տեղերում է»,- եզրափակել է նա։
17:00 25.06.2025
«Չելսին» դուրս եկավ 1/8 եզրափակիչ․ ԱԱԱ17:19 25.06.2025
Երևանում մթնոլորտային օդի որակը հունիսի 18-24-ըՀիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը հունիսի 18-24-ը: Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ◾️ Կենտրոնում՝ հունիսի 20-ին, 21-ին և 23-ին, ◾️ Նոր Նորքում՝ հունիսի 21-ին և 24-ին, ◾️ Շենգավիթում՝ հունիսի 20-ին և 22-ին, ◾️ Արաբկիրում՝ հունիսի 22-ին։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ◾️ Նոր Նորքում՝ հունիսի […] ...
17:10 25.06.2025
Վթարային ջրանջատում՝ Երևանի Շենգավիթ վարչական շրջանում«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիսի 26-ին՝ ժամը 09:00-ից մինչև հունիսի 27-ը ժամը 09:00-ն կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի՝ Արցախի 4-րդ և 5-րդ նրբանցքների, Նորագավիթ և Ներքին Շենգավիթ թաղամասերի, Արշակունյաց 260-330 համարների, Արտաշատի խճուղու ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում […] ...
17:00 25.06.2025
«Չելսին» դուրս եկավ 1/8 եզրափակիչ․ ԱԱԱԱշխարհի ակումբային առաջնության D խմբի վերրջին` երրորդ տուրում «Չելսին» 3-0 հաշվով հաղթել է «Էսպերանսին»։ Հաղթանակի շնորհիվ Էնցո Մարեսկայի թիմը զբաղեցրել է 2-րդ տեղն ու դուրս եկել 1/8 եզրափակիչ, որտեղ կխաղա «Բենֆիկայի» հետ: Խմբի մյուս խաղում «Ֆլամենգոն» «Լոս Անջելեսի» հետ ոչ-ոքի գրանցեց և գլխավորեց խումբը: Բրազիլական ակումբն էլ հաջորդ փուլում կխաղա Մյունխենի «Բավարիայի» հետ: ...
16:55 25.06.2025
Էկոնոմիկայի նախարարությունում կայացել է կառուցապատողների աշխատանքային խմբի հերթական նիստըՀունիսի 24-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում կայացել է կառուցապատողների աշխատանքային խմբի հերթական նիստը, որը վարել է աշխատանքային խմբի ղեկավար, ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք առանցքային հարցեր, որոնք առնչվում են կառուցապատման ոլորտի բարելավմանը, մասնավորապես՝ տեղական տուրքերի դրույքաչափերի հնարավոր մեղմացմանը, կառուցապատողի հատուկ հաշվի մնացորդի հաշվին պետական պարտատոմսերի ձեռքբերման հնարավորությանը, կառուցապատման շուկայի զարգացմանն […] ...
16:49 25.06.2025
Կարծում եմ՝ մենք ի վերջո կունենանք որոշակի հարաբերություններ Իրանի հետ․ ԹրամփԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է՝ հավատում է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև ի վերջո կհաստատվեն որոշակի հարաբերություններ։ «Կարծում եմ՝ մենք ի վերջո կունենանք որոշակի հարաբերություններ Իրանի հետ», – ասել է ամերիկացի առաջնորդը Հաագայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում։ ...
16:47 25.06.2025
Հանդիպում ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության շրջանակներումՀունիսի 24-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ընդունել է ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության շրջանակներում Հայաստան ժամանած Եվրոպական հանձնաժողովի միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրինության միջազգային հարաբերությունների բաժնի ղեկավար Պավել Բուսիակիևիչի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են մուտքի արտոնագրերի ազատականացման գործողությունների ծրագրի մշակմանն առնչվող հարցեր, ինչպես նաև ԵՄ հետ մուտքի արտոնագրերի ոլորտում […] ...