18:40 19.07.2022
Գյումրիի բժշկական հաստատություններում երկու շաբաթվա ընթացքում արձանագրվել է աղիքային վարակիչ հիվանդությունների թվի աճ։ Մեծահասակների և երեխաների շրջանում հոսպիտալացումներն են ավելացել։ Մասնագետները սա համարում են ամառային սեզոնին բնորոշ ակտիվացում, պատճառը շոգերն են և սննդի օգտագործման կամ պահպանման ոչ ճիշտ պայմանները։
Գյումրիի մոր և մանկան ավստրիական հիվանդանոցում հուլիս ամսվա այս 15 օրերին հոսպիտալացումերի թիվը կտրուկ ավելացել է։ Ամռան շոգին նաև թոքաբորբի ախտանշաններով մանկահասակ 30-ից ավելի երեխաների են ընդունել, այս պահին ստացիոնար բուժումը շարունակում է 10 երեխա։ Հիվանդանոցի մանկական բաժանմունքի մահճակալները գրեթե ամբողջությամբ զբաղված են։
«Օբստրուկտիվ բրոնխիտով հիվանդ երեխաներ ունենք այս պահին պառկած: Ամառվա այս սեզոնին մենք ունենք ավելի շատ աղեստամոքսային տրակտի խանգարումներով երեխաներ, որոնց մոտ հիմնականում ադենովիրուսային ինֆեկցիա է, այդ ժամանակ պրոցեսի մեջ է մտնում նաև աղեստամոքսային տրակտը»,- ասում է Գյումրիի մոր ու մանկան ավստրիական հիվանդանոցի մանկական բաժանմունքի վարիչի ԺՊ Ժաննա Սարգսյանը։
Բժիշկների ախտորոշումներով հայտնաբերված աղիքային վարակը՝ ադենովիրուսային ինֆեկցիան, որն ուղեկցվում է աղեստամոքսային տրակտի խանգարումներով, մասնագետները համարում են սեզոնին բնորոշ վիրուսային տարածվածություն։ Ամառային շոգ եղանակը նպաստավոր պայմաններ է ստեղծում աղիքային ինֆեկցիաների ակտիվացման համար։
«Դրանք հիմնականում էնտերովիրուսներով կամ ռոտավիրուսներով են պայմանավորված, որոնք ընթանում են փսխումներով, լուծով, ջերմությամբ։ Սա նորություն չէ մեզ համար, ուղղակի էս տարի մի փոքր ավելի շատ են դեպքերը»,- ասում է «Գյումրի» ԲԿ-ի ինֆեկցիոն բաժանմունքի ղեկավար Կարինե Տոնոյանը։
Հունիսի վերջերից արդեն «Գյումրի» բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունքում դիմելիության աճ նկատվել։ Միայն հուլիս ամսվա առաջին կեսին հոսպիտալացվել ու բուժում է ստացել աղիքային վարակներին բնորոշ ախտանշաններ ունեցող մոտ 80 հիվանդ՝ դարձյալ մեծամասամբ երեխաներ։
«Երեխաների հոսքը բավականին շատ է, նախորդ ամսվանից դիմելիությունն ավելացավ։ Երեխաների մոտ հիմնականում բարձր ջերմություն է՝ 39-40 աստիճան, ցնցումներ, ուշագնացություն, կոլապտոիդ վիճակներ։ Դրանք ուղեկցվում են անզուսպ փսխումներով, բավականին հաճախակի, որովայնի ցավով և լուծով»,- նշում է վարակաբանը։
Հոսպիտալացվածների մեջ քիչ չեն դեպքերը, երբ ընտանիքի անդամները նույն գանգատներով դիմել են ինֆեկցիոն բաժանմունք և ստացիոնար բուժում անցել։ Վիրուսների տարածումը հիմնականում կոնտակտային կամ օդակաթիլային ճանապարհով է, և դա է պատճառը, որ ընտանիքում մեկի մոտ ախտանշաններ ի հայտ գալուց հետո շղթայաբար այն փոխանցվում է նաև մյուսներին։ Ինֆեկցիաների ակտիվացմանը զուգահեռ, տապին ակտիվանում են նաև բակտերիալ աղիքային վարակները, որոնց զարգացման համար նպաստավոր է սննդային գործոնը։
«Պտուղ-բանջարեղենի լավ չլվանալը, ձեռքերը մաքուր չպահելը, դրանք գործոններ են, որ նպաստում են վարակի տարածմանը։ Բացի դրանից՝ եթե մսամթերքը, երշիկեղենը ոչ նորմալ պայմաններում են պահպանվում կամ թերմիկ մշակման լավ չեն ենթարկվում, կարող է բերել բակտերիալ աղիքային ինֆեկցիաների»,- նշում է Կարինե Տոնոյանը։
Վիրուսային կամ աղիքային հիվանդություններից ոչ բոլորի դեպքում է, որ վարակաբաններն ունեն հստակ անվանում, թե ինչ տեսակի վիրուսի հետ գործ ունեն, այսինքն՝ լաբորատոր ձևով չի հայտնաբերվում, թե ինչ հարուցիչ է, բայց միևնույն ժամանակ բոլոր հիվանդների մոտ առկա նույն ախտանշաններից պարզ է, որ աղիքային վարակիչ հիվանդությունների տարածվածությանը նպաստող միջավայրը բավական ակտիվ է, և դա կարող է լինել սնունդը, դրա ոչ ճիշտ պահպանումը, գուցե նաև ջուրը։
12:14 02.08.2025
Թրամփը հրամայել է տեղակայել երկու միջուկային սուզանավ՝ ի պատասխան Մեդվեդևի հայտարարություններիԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, շարունակելով իր վեճը Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ, հայտարարել է, որ իր հռետորական սպառնալիքներին ի պատասխան կուղարկի երկու ամերիկյան միջուկային սուզանավ «համապատասխան տարածաշրջաններ»։ Նա չի մանրամասնել, թե որ տարածաշրջանների մասին է խոսքը։ «Հաշվի առնելով Ռուսաստանի նախկին նախագահ, այժմ Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի կողմից արված խիստ սադրիչ հայտարարությունները, […] ...
12:08 02.08.2025
Oգոստոսի 12-20-ը ՀՀ-ում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունըՄիջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում օգոստոսի 12-20-ը Հայաստանի Հանրապետությունում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։ Զորավարժությանը ներգրավված են լինելու ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի, Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային զորքերի և Կանզասի ազգային գվարդիայի զինծառայողները: Զորավարժությունը ենթադրում է խաղաղապահ առաջադրանքների նախապատրաստում և իրականացում՝ բժշկական տարհանման ընթացակարգերի շեշտադրմամբ: Զորավարժության նպատակն […] ...
11:47 02.08.2025
Ուսուցողական և գործնական միջոցառում Ստեփանավան քաղաքումԼոռու մարզի Ստեփանավան քաղաքում իրականացվել է կարևոր նախաձեռնություն՝ ուղղված երեխաների՝ անվտանգության վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը։ «Լիարժեք կյանք» ներառական ամառային ճամբարի տարածքում ՆԳՆ Լոռու մարզային փրկարարական վարչության կողմից կազմակերպվել են սեմինարներ՝ նվիրված հակահրդեհային կանոնների ուսուցմանը և տարհանման հմտությունների զարգացմանը։ Սեմինարների հիմնական նպատակն էր ճամբարականներին ծանոթացնել հրդեհների կանխարգելման կանոններին, տարհանման կարգին և քայլերին, ինչպես նաև նրանց հաղորդակից դարձնել արտակարգ իրավիճակներում ճիշտ, վստահ և կազմակերպված վարքագծի […] ...
11:30 02.08.2025
Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում ամեն օր աշխատում է 600 շինարար․ ՏԿԵ նախարարՀյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում յուրաքանչյուր օր աշխատում է 245 տեխնիկա, շինարարական աշխատանքներում ներգրավված է ավելի քան 600 շինարար: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։ Հուլիս ամսվա ընթացքում միջին օրական կատարողականը գերազանցել է 60 միլիոն ՀՀ դրամը: ...
11:07 02.08.2025
Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.82 դրամ: ...