16:08 19.07.2022
2022 թվականի հուլիսի 15-16-ը Դիլիջանում տեղի է ունեցել «Մարդու իրավունքների միջազգային չափանիշների կիրառությունը ներպետական իրավական համակարգում» խորագրով երկօրյա մասնագիտական աշխատաժողովը:
Մասնագիտական աշխատաժողովի ընթացքում անդրադարձ է կատարվել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքին ու նախադեպերին, դրանց կիրառության առանձնահատկություններին ու արդի միտումներին, վերջին տասնամյակներում կոնվենցիոն մեխանիզմների զարգացմանը, ներպետական դատարանների և վերպետական դատարանների փոխհարաբերություններին (սուբսիդիարության սկզբունքի լույսի ներքո), ներպետական իրավական համակարգում մարդու իրավունքների միջազգային չափանիշների կարգավիճակին, տարածաշրջանային մասնագիտացված կազմակերպությունների դերին ու առաքելությանը, ինչպես նաև մտքեր են փոխանակվել հանրային դիսկուրսում դատավորի դերի հիմնահարցի շուրջ: Երկօրյա մասնագիտական աշխատաժողովին մասնակցել են Սահմանադրական դատարանի դատավորները և Բարձր դատարանի աշխատակազմի ներկայացուցիչները: Միջոցառման հիմնական բանախոսը Նիդեռլանդների Թագավորության գերագույն դատարանի դատավոր, Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի անդամ Մարտին Քայերն էր:
Վերոնշյալ աշխատաժողովը կազմակերպվել էր Սահմանադրական դատարանի նախաձեռնությամբ՝ Հայաստանի Հանրապետությունում Նիդեռլանդների Թագավորության դեսպանության կողմից ֆինանսավորվող և Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կողմից իրականացվող «Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի հաղորդակցման ռազմավարության և մասնագիտական կարողությունների ընդլայնում» ծրագրի շրջանակներում:
13:25 22.06.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը09:52 23.06.2025
Նավթի գները կտրուկ աճել են Իրանի վրա ԱՄՆ-ի հարվածների ֆոնին․ BloombergBrent տեսակի նավթի գինը բարձրացել է մեկ բարելի համար 80 դոլարից բարձր՝ Իրանի միջուկային օբյեկտներին ԱՄՆ-ի կողմից հարվածից հետո, հաղորդում է Bloomberg-ը։ «Նավթի գները կտրուկ աճեցին այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը հարվածեց Իրանի երեք հիմնական միջուկային օբյեկտներին և սպառնաց հետագա հարձակումներով, ինչը խորացրեց Մերձավոր Արևելքի ճգնաժամը և մեծացրեց մտավախությունները, որ տարածաշրջանից էներգամատակարարումը կարող է խափանվել։ […] ...
09:44 23.06.2025
ՀՀ-ից ծիրանով բեռնված 366 բեռնատար արդեն իսկ հատել է ՌԴ մաքսային սահմանը. ՊապոյանՀՀ Էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է. «Այս տարվա հունիսի 1-ից հունիսի 20-ը ՀՀ-ից ծիրանով բեռնված 366 բեռնատար արդեն իսկ հատել է ՌԴ մաքսային սահմանը։ Քիչ թվով մեքենաներ վերադարձվել են՝ փաստաթղթային խնդիրների պատճառով։ Առաջիկայում այս մասով պարբերաբար կհրապարակեմ տեղեկատվություն»։ ...
09:31 23.06.2025
Թեհրանի կենտրոնում պայթյուններ են տեղի ունեցելԻրանի մայրաքաղաքի կենտրոնական մասում տեղի են ունեցել մի շարք հզոր պայթյուններ, լսվել է ՀՕՊ համակարգերի աշխատանքը, հաղորդում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ Իրանական լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն, Թեհրանի տարբեր շրջանների վրա իսրայելական անօդաչու թռչող սարքերի հարձակումները հետ են մղվել։ ...
09:22 23.06.2025
Նյու Յորքում ուժեղ փոթորիկը մարդկանց կյանքեր է խլելՆյու Յորք նահանգի կենտրոնական մասում ուժեղ փոթորկի և հորդառատ անձրևների հետևանքով երեք մարդ է մահացել, հաղորդում է New York Times-ը՝ հղում անելով տեղական իշխանություններին։ «Մահվան դեպքերը Օնեիդա շրջանի Քիրքլենդ քաղաքում երկու առանձին ծառերի անկման արդյունք էին, ասել է շերիֆ Ռոբերտ Մասիոլան», – գրել է թերթը։ Մարզում արտակարգ դրություն էր հայտարարվել ավելի քան վեց ժամ՝ առատ […] ...
09:15 23.06.2025
ՆԱՏՕ-ի երկրները համաձայնել են ավելացնել պաշտպանական ծախսերը․ ReutersՆԱՏՕ-ի դաշնակիցները համաձայնել են մինչև հինգ տոկոսով ավելացնել պաշտպանական ծախսերը՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ճնշման ներքո, հաղորդում է Reuters-ը։ «ՆԱՏՕ-ի անդամները կիրակի օրը համաձայնության եկան զգալիորեն մեծացնել պաշտպանական ծախսերը՝ հասցնելով դրանք ՀՆԱ-ի 5 տոկոսին, ինչպես պահանջել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Վերջնական տեքստում վերջնաժամկետը 2035 թվականն է։ Նպատակը կվերանայվի նաև 2029 թվականին», – ասվում է […] ...
09:08 23.06.2025
Հայաստանի և Իտալիայի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր՝ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ոլորտումՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ու Իտալիայի Հանրապետության հաշմանդամություն ունեցող անձանց հարցերի նախարար Ալեսանդրա Լոկատելլին Երևանում ստորագրել են համագործակցության հուշագիր՝ ուղղված հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման ոլորտում փորձի փոխանակմանն ու համատեղ նախաձեռնությունների իրականացմանը, հայտնում են նախարարությունից։ «Հուշագիրը ստորագրվել է՝ հաշվի առնելով սոցիալական պաշտպանության ոլորտում քաղաքականությունների մշակման կատարելագործման, ինչպես նաև […] ...