16:57 19.07.2022
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած պատվիրակության Իրան կատարած պաշտոնական այցի շրջանակներում Իրանի և Թուրքիայի միջև ստորագրվել են մի շարք միջկառավարական փաստաթղթեր:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:
Փաստաթղթերը ստորագրել են երկու երկրների մի շարք գերատեսչությունների ղեկավարներ։
Թուրքիայի և Իրանի նախագահները պաշտոնական հանդիպումներից և փաստաթղթերի ստորագրումից հետո հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով:
Անդրադառնալով տնտեսական կապերին՝ Էրդողանը հիշեցրել է, որ կողմերը նախկինում առևտրի համար տարեկան 30 միլիարդ դոլարի թիրախ էին սահմանել։
«Ցավոք, համաճարակի պատճառով այս ցուցանիշը դեռ 7,5 միլիարդ դոլարի մակարդակում է։ Թուրքիան պատրաստ է ակտիվ համագործակցության Իրանի հետ, այդ թվում՝ պաշտպանական ոլորտում»,- ասել է Էրդողանը։
Խոսելով Սիրիայում տիրող իրավիճակի մասին՝ նախագահ Էրդողանն ասել է, որ (Թեհրանում կայանալիք Թուրքիա-ԻԻՀ-ՌԴ եռակողմ գագաթնաժողովի ընթացքում.-խմբ) գնահատվելու է Աստանայի ձևաչափը և փորձ է արվելու ակտիվացնել այդ գործընթացը։
Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան և իրանը շարունակելու են պայքարել իրենց դեմ ուղղված այսպես կոչված ահաբեկչական կազմակերպությունների դեմ, որոնք սպառնալիք են հանդիսանու իրենց համար:
«Կարևոր է սերտորեն համագործակցել այս չարիքի դեմ պայքարում»,- ընդգծել է նա։
Իրանի նախագահը ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ պայմանավորվածություններ են ձեռք բերվել Թուրքիայի և Իրանի միջև համատեղ արդյունաբերական ընկերությունների ստեղծման վերաբերյալ, և որ կողմերը շահագրգռված են երկարաձգել բնական գազի մատակարարման համաձայնագիրը, որի 25-ամյա ժամկետը մոտենում է ավարտին:
Ռաիսին նշել է, որ առեւտրի ցուցանիշները չեն համապատասխանում երկու երկրների տնտեսական կապերի ներուժին։
«Թեհրանն ու Անկարան 30 միլիարդ դոլարի առևտրաշրջանառության նպատակ են դրել: Դրան հասնելու համար անհրաժեշտ է երեք անգամ ավելացնել ընթացիկ ցուցանիշները»,- ասել է Ռաիսին։
Անդրադառնալով տարածաշրջանում տիրող իրավիճակին՝ Ռաիսին նշել է, որ Իրանն ու Թուրքիան աջակցում են Սիրիայի տարածքային ամբողջականությանը։
Ռաիսին Թուրքիայի նախագահի ներկայիս այցը Թեհրան անվանել է «շրջադարձային» երկկողմ հարաբերությունների զարգացման գործում։
13:25 22.06.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը10:00 23.06.2025
Մեքսիկայի նախագահը կոչ է արել ՄԱԿ-ին առաջնորդել խաղաղության վերականգնման ջանքերըՄեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումը X-ի իր բլոգում կոչ է արել Միավորված Ազգերի Կազմակերպությանը առաջատար դեր ստանձնել Մերձավոր Արևելքում լարվածության սրման պայմաններում խաղաղության վերականգնման գործում։ «ՄԱԿ-ը այսօր, ավելի քան երբևէ, պետք է լինի խաղաղության կառուցման կոչ անող հաստատություն», – գրել է նա։ Հունիսի 22-ի գիշերը Միացյալ Նահանգները հարվածներ հասցրեցին Նաթանզում, Ֆորդոյում և Սպահանում գտնվող իրանական երեք […] ...
09:52 23.06.2025
Նավթի գները կտրուկ աճել են Իրանի վրա ԱՄՆ-ի հարվածների ֆոնին․ BloombergBrent տեսակի նավթի գինը բարձրացել է մեկ բարելի համար 80 դոլարից բարձր՝ Իրանի միջուկային օբյեկտներին ԱՄՆ-ի կողմից հարվածից հետո, հաղորդում է Bloomberg-ը։ «Նավթի գները կտրուկ աճեցին այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը հարվածեց Իրանի երեք հիմնական միջուկային օբյեկտներին և սպառնաց հետագա հարձակումներով, ինչը խորացրեց Մերձավոր Արևելքի ճգնաժամը և մեծացրեց մտավախությունները, որ տարածաշրջանից էներգամատակարարումը կարող է խափանվել։ […] ...
09:44 23.06.2025
ՀՀ-ից ծիրանով բեռնված 366 բեռնատար արդեն իսկ հատել է ՌԴ մաքսային սահմանը. ՊապոյանՀՀ Էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է. «Այս տարվա հունիսի 1-ից հունիսի 20-ը ՀՀ-ից ծիրանով բեռնված 366 բեռնատար արդեն իսկ հատել է ՌԴ մաքսային սահմանը։ Քիչ թվով մեքենաներ վերադարձվել են՝ փաստաթղթային խնդիրների պատճառով։ Առաջիկայում այս մասով պարբերաբար կհրապարակեմ տեղեկատվություն»։ ...
09:31 23.06.2025
Թեհրանի կենտրոնում պայթյուններ են տեղի ունեցելԻրանի մայրաքաղաքի կենտրոնական մասում տեղի են ունեցել մի շարք հզոր պայթյուններ, լսվել է ՀՕՊ համակարգերի աշխատանքը, հաղորդում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ Իրանական լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն, Թեհրանի տարբեր շրջանների վրա իսրայելական անօդաչու թռչող սարքերի հարձակումները հետ են մղվել։ ...
09:22 23.06.2025
Նյու Յորքում ուժեղ փոթորիկը մարդկանց կյանքեր է խլելՆյու Յորք նահանգի կենտրոնական մասում ուժեղ փոթորկի և հորդառատ անձրևների հետևանքով երեք մարդ է մահացել, հաղորդում է New York Times-ը՝ հղում անելով տեղական իշխանություններին։ «Մահվան դեպքերը Օնեիդա շրջանի Քիրքլենդ քաղաքում երկու առանձին ծառերի անկման արդյունք էին, ասել է շերիֆ Ռոբերտ Մասիոլան», – գրել է թերթը։ Մարզում արտակարգ դրություն էր հայտարարվել ավելի քան վեց ժամ՝ առատ […] ...
09:15 23.06.2025
ՆԱՏՕ-ի երկրները համաձայնել են ավելացնել պաշտպանական ծախսերը․ ReutersՆԱՏՕ-ի դաշնակիցները համաձայնել են մինչև հինգ տոկոսով ավելացնել պաշտպանական ծախսերը՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ճնշման ներքո, հաղորդում է Reuters-ը։ «ՆԱՏՕ-ի անդամները կիրակի օրը համաձայնության եկան զգալիորեն մեծացնել պաշտպանական ծախսերը՝ հասցնելով դրանք ՀՆԱ-ի 5 տոկոսին, ինչպես պահանջել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Վերջնական տեքստում վերջնաժամկետը 2035 թվականն է։ Նպատակը կվերանայվի նաև 2029 թվականին», – ասվում է […] ...