18:07 20.07.2022
Շեշտակի աճել է էլեկտրական շարժիչով մեքենաների ներկրման թիվը Հայաստանի Հանրապետություն, տեղեկացնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից:
«Շրջակա միջավայրի աղտոտումը նվազեցնելու և արտանետվող գազերի քանակը կրճատելու համար Հայաստանի Հանրապետությունը փորձում է զարգացնել էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների գործարկման համար անհրաժեշտ ենթակառուցվածքներն ու հարմարեցնել օրենսդրությունը՝ էլեկտրամոբիլ գնելու գայթակղությունն էլ ավելի մեծացնելու համար։
2021 թվականի դեկտեմբերի 10-ին Ազգային ժողովի կողմից ընդունվել է «ՀՀ հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքը, համաձայն որի՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8702 40 000, 8703 80 000 և 8711 60 ծածկագրերին դասվող էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների (մեծ, միջին և փոքր ավտոբուսներ, մարդատար տրանսպորտային միջոցներ, մոտոցիկլետներ և մոպեդներ) ներմուծման և (կամ) օտարման մասով ավելացված արժեքի հարկի արտոնության ժամկետը երկարաձգվել է մինչև 2024 թվականի հունվարի 1-ը։
2020 թվականի մարտին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի որոշմամբ մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը զրոյացվել են Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի ներմուծման մաքսատուրքի դրույքաչափերը՝ էլեկտրական շարժիչով աշխատող M1 և M1G (մարդատար) տրանսպորտային միջոցների համար:
2022 թվականի մարտի 17-ին Էլեկտրական շարժիչներով տրանսպորտային միջոցների՝ առանց ներմուծման մաքսատուրքերի վճարման ՀՀ տարածք ներմուծման համար սահմանվել է քվոտա՝ հետևյալ չափաքանակներով.
✅ 2022 թվականի համար՝ 7000 հատ
✅ 2023 թվականի համար՝ 8000 հատ:
Նշված սակագնային արտոնությունը նախատեսված է մինչև 2023թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ:
Արդյունքում՝ 2022 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում ՀՀ տարածք ներմուծված բացառապես էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ներկրումը Հայաստան շեշտակի ավելացել է:
Այսպիսով՝
✅ 2019 թ․ – 668 տ/մ
✅ 2020 թ․ – 2155 տ/մ
✅ 2021 թ․ – 6645 տ/մ
✅ 2022 թ․ առաջին կիսամյակ – 7181 տ/մ
Տեղեկացնենք նաև, որ 2022 թվականի հունվարից մեկնարկել է Կանաչ կլիմայի հիմնադրամի /GCF կողմից ֆինանսավորվող «Էլեկտրական տրանսպորտային միջոցների շարժունակության հնարավորությունների հիմնման տեխնիկական խորհրդատվական աջակցություն Հայաստանին» դրամաշնորհային ծրագիրը, որը ներառում է 4 բաղադրիչ․
➡️աջակցել նախարարությանը` էլեկտրամոբիլների խթանման քաղաքականության, օրենսդրական կարգավորման դաշտի մշակման գործում,
➡️մասնավոր հատվածի հետ անցկացնել մեթոդական խորհրդակցություններ նորարարական ֆինանսական գործիքների և շուկայի վրա հիմնված մոդելների նախագծման և ներդրման նպատակով,
➡️մշակել էլեկտրամոբիլների էլեկտրական լիցքավորման կայանների և հարակից ենթակառուցվածքների գործարկման ծրագիր,
➡️ մշակել երկրում էլեկտրամոբիլների խթանմանն ուղղված իրազեկության բարձրացման արշավ։
Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի ֆինանսավորմամբ շրջակա միջավայրի նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կողմից 2021 թվականից իրականացվում է «Անցում դեպի էլեկտրական մեքենաների Հայաստանում. Էլեկտրական տրանսպորտային միջոցների ցուցադրման և խթանման ուժեղացում» ծրագիրը, ինչի շրջանակներում նախատեսվում է ցածր ածխածնային տրանսպորտային միջոցների/շարժունակության ռազմավարական պլանավորում և ինստիտուցիոնալ համակարգի բարեփոխում։
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է նաև էլեկտրական շարժունակության ռազմավարության մշակում»։
09:31 23.06.2025
Թեհրանի կենտրոնում պայթյուններ են տեղի ունեցել13:25 22.06.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը09:31 23.06.2025
Թեհրանի կենտրոնում պայթյուններ են տեղի ունեցելԻրանի մայրաքաղաքի կենտրոնական մասում տեղի են ունեցել մի շարք հզոր պայթյուններ, լսվել է ՀՕՊ համակարգերի աշխատանքը, հաղորդում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ Իրանական լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն, Թեհրանի տարբեր շրջանների վրա իսրայելական անօդաչու թռչող սարքերի հարձակումները հետ են մղվել։ ...
09:22 23.06.2025
Նյու Յորքում ուժեղ փոթորիկը մարդկանց կյանքեր է խլելՆյու Յորք նահանգի կենտրոնական մասում ուժեղ փոթորկի և հորդառատ անձրևների հետևանքով երեք մարդ է մահացել, հաղորդում է New York Times-ը՝ հղում անելով տեղական իշխանություններին։ «Մահվան դեպքերը Օնեիդա շրջանի Քիրքլենդ քաղաքում երկու առանձին ծառերի անկման արդյունք էին, ասել է շերիֆ Ռոբերտ Մասիոլան», – գրել է թերթը։ Մարզում արտակարգ դրություն էր հայտարարվել ավելի քան վեց ժամ՝ առատ […] ...
09:15 23.06.2025
ՆԱՏՕ-ի երկրները համաձայնել են ավելացնել պաշտպանական ծախսերը․ ReutersՆԱՏՕ-ի դաշնակիցները համաձայնել են մինչև հինգ տոկոսով ավելացնել պաշտպանական ծախսերը՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ճնշման ներքո, հաղորդում է Reuters-ը։ «ՆԱՏՕ-ի անդամները կիրակի օրը համաձայնության եկան զգալիորեն մեծացնել պաշտպանական ծախսերը՝ հասցնելով դրանք ՀՆԱ-ի 5 տոկոսին, ինչպես պահանջել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Վերջնական տեքստում վերջնաժամկետը 2035 թվականն է։ Նպատակը կվերանայվի նաև 2029 թվականին», – ասվում է […] ...
09:08 23.06.2025
Հայաստանի և Իտալիայի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր՝ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ոլորտումՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ու Իտալիայի Հանրապետության հաշմանդամություն ունեցող անձանց հարցերի նախարար Ալեսանդրա Լոկատելլին Երևանում ստորագրել են համագործակցության հուշագիր՝ ուղղված հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման ոլորտում փորձի փոխանակմանն ու համատեղ նախաձեռնությունների իրականացմանը, հայտնում են նախարարությունից։ «Հուշագիրը ստորագրվել է՝ հաշվի առնելով սոցիալական պաշտպանության ոլորտում քաղաքականությունների մշակման կատարելագործման, ինչպես նաև […] ...
09:00 23.06.2025
Պետդեպարտամենտը կոչ է անում ամերիկացիներին զգոն լինել Իրանին հարվածներից հետոԱՄՆ Պետդեպարտամենտը զգուշացրել է ամերիկացի քաղաքացիներին զգոն լինել՝ հաշվի առնելով Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի ֆոնին աշխարհում աճող հակաամերիկյան տրամադրությունները, ասվում է Պետդեպարտամենտի՝ հունիսի 22-ին հրապարակված հաղորդագրության մեջ։ «Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը հանգեցրել է տրանսպորտային համակարգերի խափանումների և Մերձավոր Արևելքում օդային տարածքի պարբերական փակումների։ Կա ցույցերի հավանականություն ԱՄՆ քաղաքացիների և արտասահմանում շահերի դեմ։ Պետդեպարտամենտը խորհուրդ […] ...
08:50 23.06.2025
Սթարմերը և Թրամփը քննարկել են Իրանին բանակցությունների վերադարձնելու անհրաժեշտությունըՄեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի օրը հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են Իրանին բանակցային գործընթաց վերադարձնելու անհրաժեշտությունը, ասվում է Մեծ Բրիտանիայի վարչապետի գրասենյակի հայտարարության մեջ։ Առաջնորդները քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը և հաստատել, որ Իրանի միջուկային ծրագիրը լուրջ վտանգ է ներկայացնում միջազգային անվտանգության համար։ «Նրանք քննարկել են Իրանի՝ բանակցությունների սեղանին […] ...