18:18 22.07.2022
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու, ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից՝ դեպքի վերաբերյալ ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության աշխատակցի կողմից համապատասխան զեկուցագիրը ներկայացվել է 2022թ. հուլիսի 21-ին, համաձայն որի՝ ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցները նշված օրը ծառայություն իրականացնելիս Հ. Հակոբյան փողոցում՝ ժամը 17:30-ի սահմաններում, նկատել են, որ «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան, խախտելով Ճանապարհային երթևեկության կանոնները, ստեղծել է վթարային իրավիճակ:
Պարեկները, օրենքով սահմանված կարգով հիշյալ ավտոմեքենան կանգնեցնելուց հետո, վարորդից պահանջել են ներկայացնել փաստաթղթերը և ստուգել վերջինիս սթափության աստիճանը, ինչի արդյունքում պարզվել է, որ նա գտնվում է ոչ սթափ վիճակում: Ոստիկանության ծառայողները վարորդին տեղեկացրել են, որ ոչ սթափ վիճակում ավտոմեքենա վարելու համար պատրաստվում են համապատասխան ակտ կազմել:
Սակայն վարորդը, դրսևորելով ագրեսիվ վարքագիծ, սկսել է հայհոյել ոստիկաններին, սպառնալ, որի ընթացքում գլխով հարվածել է ոստիկաններից մեկին՝ պատճառելով մարմնական վնասվածք, իսկ ոստիկանության Արաբկիրի բաժին բերելու ճանապարհին ոտքով հարվածել ու վնասել է պարեկային ավտոմեքենան:
Իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել է վարորդի ինքնությունը և նա, հանցանք կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքով, ձերբակալվել և ներկայացվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին, որտեղ ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ: Վնասվածք ստացած ոստիկանը ճանաչվել է տուժող և հարցաքննվել:
Վարորդը ձերբակալվել է: Միջնորդություն է ներկայացվել դատախազին՝ վերջինիս նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին:
Կատարվել են մի շարք վարութային և քննչական գործողություններ, այդ թվում՝ հարցաքննություններ, զննության է ենթարկվել պարեկային ավտոմեքենան, նշանակվել են դատաբժշկական, դատահետքաբանական և դատաապրանքագիտական փորձաքննություններ:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
12:33 23.06.2025
Գրքի երևանյան միջազգային 8-րդ փառատոնը հայտարարում է գրական մրցույթ13:25 22.06.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը12:33 23.06.2025
Գրքի երևանյան միջազգային 8-րդ փառատոնը հայտարարում է գրական մրցույթՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ և աջակցությամբ արդեն 8-րդ տարին անցկացվում է Գրքի երևանյան միջազգային փառատոնը, որը կազմակերպում են Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը և «Գրքի փառատոն» կրթամշակութային հասարակական կազմակերպությունը։ Գրքի երևանյան միջազգային 8-րդ փառատոնը հայտարարում է գրական մրցույթ հետևյալ անվանակարգերում՝ արձակ դրամատուրգիա մանկապատանեկան գրականություն պոեզիա Մասնակցության հայտ կարող են […] ...
12:25 23.06.2025
10 քարտ «Ռիվեր Փլեյթ» – «Մոնտերեյ» խաղում․ ԱԱԱԱշխարհի ակումբային առաջնության հեռարձակող DAZN հեռուստաընկերությունը տեսանյութով ներկայացրել է մրցաշարի խմբային փուլի երկրորդ տուրի «Ռիվեր Փլեյթ» – «Մոնտերեյ» հանդիպման բոլոր 10 քարտերը: Խաղն ավարտվել է 0-0 հաշվով։ Արգենտինական ու մեքսիկական թիմերի միջև հանդիպումը սպասարկում էր սլովենացի մրցավար Սլավկո Վինչիչը, որի համար այս խաղն առաջինն էր աշխարհի 2025 թվականի ակումբային առաջնությունում: ...
12:18 23.06.2025
Վարչապետն Ամերիկյան առևտրի պալատի անդամների հետ քննարկել է տնտեսական քաղաքականությանն ու ներդրումների խթանմանը վերաբերող հարցերՎարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային նախաճաշ է ունեցել Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի անդամների հետ, որոնք ներկայացնում են տնտեսության տարբեր ոլորտների ընկերություններ: Վարչապետը կարևորել է նման հանդիպումները և նշել, որ լավ հնարավորություն է քննարկելու երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բոլոր հարցերը: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այսպիսով ձևավորվում է նաև որոշակի օրակարգ՝ ՀՀ Կառավարության և Ամերիկայի առևտրի պալատի անդամների միջև հետագա […] ...
12:13 23.06.2025
Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստՀունիսի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ։ Պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարների՝ զինված ուժերի գործունեության մի շարք ոլորտներում ընթացող աշխատանքների վերաբերյալ զեկույցներից հետո պաշտպանական գերատեսչության ղեկավարը տվել է մի շարք ցուցումներ և հանձնարարականներ։ ...
12:08 23.06.2025
Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի ՉինաստանՀուլիսի 25-27-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Չինաստան: Նախատեսված է հանդիպում Չինաստանի նախարար Վան Յիի հետ, ծրագրված են նաև այլ քննարկումներ: ...
12:05 23.06.2025
Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 8-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի կանցկացվի Երևանում և ՍիսիանումԵրևանի կարճամետրաժ ֆիլմերի 8-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի կանցկացվի հունիսի 26-30-ը Երևանում և Սիսիանում։ Փառատոնի հանդիսավոր բացման արարողությունը տեղի կունենա հունիսի 26-ին՝ ժամը` 18։00-ին, Հ. Սահյանի անվան Սիսիանի քաղաքային մշակույթի կենտրոնում։ Փառատոնը կբացվի Կաննի 77-րդ միջազգային կինոփառատոնի կարճամետրաժ մրցույթի մրցանակակիր «Մարդ, ով չէր կարող լռել» ֆիլմով (ռեժ. Նեբոյշա Սլիժեպչևիչ, Խորվաթիա): Փառատոնն անցկացվում է ՀՀ կրթության, գիտության, […] ...