ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամները հանդիպել են Եվրոպական խորհրդարանի արտաքին հարցերով կոմիտեի նախագահի գլխավորած պատվիրակությանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+25.09 oC

ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամները հանդիպել են Եվրոպական խորհրդարանի արտաքին հարցերով կոմիտեի նախագահի գլխավորած պատվիրակությանը

19:12 22.07.2022

ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամներ Աննա Գրիգորյանը և Արթուր Խաչատրյանը հուլիսի 22-ին հանդիպել են Եվրոպական խորհրդարանի արտաքին հարցերով կոմիտեի նախագահ Դեյվիդ Մքալիսթերի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքէջը՝ Դեյվիդ Մքալիսթերը հայտնել է, որ ցանկանում են ծանոթանալ խորհրդարանական ընդդիմության տեսակետներին և առաջարկներին` կապված ներքաղաքական զարգացումների, ՀՀ կառավարության կողմից վարվող արտաքին քաղաքականության, դրա այլընտրանքների և այլ հարցերի հետ:

Խմբակցության անդամ Աննա Գրիգորյանի խոսքերով` պատվիրակությունը Հայաստան է այցելել մեր երկրի համար դժվարին ժամանակներում, երբ շատ լուրջ սահմանային խնդիրներ կան Ադրբեջանի հետ, երբ լուծված չէ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը, երբ ադրբեջանական զորքերը ներխուժել են Հայաստանի ինքնիշխան տարածք և առայսօր գտնվում են այնտեղ` Սյունիքում և Գեղարքունիքում: Աննա Գրիգորյանն ընդգծել է, որ եթե չլուծվի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը, հակամարտության ավարտի մասին խոսել չի կարելի: «Կարգավիճակի հարցը պետք է լուծել հետագա բանակցությունների միջոցով»,- շեշտել է նա:

Խմբակցության անդամ Արթուր Խաչատրյանը ներկայացրել է ԼՂ հակամարտության խնդիրը` անդրադառնալով դրա կարգավորման ուղիներին և ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք հայտնի սկզբունքներին: «1992 թ. ի վեր բոլոր միջազգային փաստաթղթերում մեկ հստակ ուղերձ է եղել, որը չի փոփոխվել 30 տարի շարունակ, մասնավորապես, ուժի կիրառման անընդունելիությունը: Այսպիսով, Ադրբեջանը խախտել է այս բոլոր կոչերը` 2020 թ. սանձազերծելով պատերազմ և փոխելով ստատուս-քվոն: Միջազգային հանրությունը և, մասնավորապես, Եվրամիությունը, եթե համաձայնում են այս ստատուս-քվոյին, ապա նշանակում է, որ նրանք թույլ են տալիս Ադրբեջանին անտեսել այն կոչերը, որոնք սեղանին դրված են եղել 30 տարի շարունակ, մասնավորապես, խախտել Հելսինկիի վերջնական եզրափակիչ ակտի սկզբունքները, այսինքն` ուժի կիրառման և ուժի կիրառման սպառնալիքի բացառումը` իրավիճակը փոխելու նպատակով»,- ընդգծել է պատգամավորը:

Խմբակցության անդամները նաև անդրադարձել են Ադրբեջանի կողմից հայկական մշակութային ժառանգության ոչնչացմանը, էթնիկ զտումների քաղաքականությանը ԼՂ-ում: «Պետք է հարգվի ԼՂ բնակչության ինքնորոշման իրավունքը: Ուժեղացրեք անվտանգային իրավիճակը Լեռնային Ղարաբաղում»,- ընդգծել է Արթուր Խաչատրյանը` դիմելով եվրոպացի գործընկերներին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Գրքի երևանյան միջազգային 8-րդ փառատոնը հայտարարում է գրական մրցույթ

12:33 23.06.2025

Գրքի երևանյան միջազգային 8-րդ փառատոնը հայտարարում է գրական մրցույթ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ և աջակցությամբ արդեն 8-րդ տարին անցկացվում է Գրքի երևանյան միջազգային փառատոնը, որը կազմակերպում են Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը և «Գրքի փառատոն» կրթամշակութային հասարակական կազմակերպությունը։ Գրքի երևանյան միջազգային 8-րդ փառատոնը հայտարարում է գրական մրցույթ հետևյալ անվանակարգերում՝ արձակ դրամատուրգիա մանկապատանեկան գրականություն պոեզիա Մասնակցության հայտ կարող են […] ...

10 քարտ «Ռիվեր Փլեյթ» – «Մոնտերեյ» խաղում․ ԱԱԱ

12:25 23.06.2025

10 քարտ «Ռիվեր Փլեյթ» – «Մոնտերեյ» խաղում․ ԱԱԱ

Աշխարհի ակումբային առաջնության հեռարձակող DAZN հեռուստաընկերությունը տեսանյութով ներկայացրել է մրցաշարի խմբային փուլի երկրորդ տուրի «Ռիվեր Փլեյթ» – «Մոնտերեյ» հանդիպման բոլոր 10 քարտերը: Խաղն ավարտվել է 0-0 հաշվով։ Արգենտինական ու մեքսիկական թիմերի միջև հանդիպումը սպասարկում էր սլովենացի մրցավար Սլավկո Վինչիչը, որի համար այս խաղն առաջինն էր աշխարհի 2025 թվականի ակումբային առաջնությունում:   ...

Վարչապետն Ամերիկյան առևտրի պալատի անդամների հետ քննարկել է տնտեսական քաղաքականությանն ու ներդրումների խթանմանը վերաբերող հարցեր

12:18 23.06.2025

Վարչապետն Ամերիկյան առևտրի պալատի անդամների հետ քննարկել է տնտեսական քաղաքականությանն ու ներդրումների խթանմանը վերաբերող հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային նախաճաշ է ունեցել Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի անդամների հետ, որոնք ներկայացնում են տնտեսության տարբեր ոլորտների ընկերություններ: Վարչապետը կարևորել է նման հանդիպումները և նշել, որ լավ հնարավորություն է քննարկելու երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բոլոր հարցերը: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այսպիսով ձևավորվում է նաև որոշակի օրակարգ՝ ՀՀ Կառավարության և Ամերիկայի առևտրի պալատի անդամների միջև հետագա […] ...

Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ

12:13 23.06.2025

Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ

Հունիսի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ։ Պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարների՝ զինված ուժերի գործունեության մի շարք ոլորտներում ընթացող աշխատանքների վերաբերյալ զեկույցներից հետո պաշտպանական գերատեսչության ղեկավարը տվել է մի շարք ցուցումներ և հանձնարարականներ։ ...

Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Չինաստան

12:08 23.06.2025

Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Չինաստան

Հուլիսի 25-27-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Չինաստան: Նախատեսված է հանդիպում Չինաստանի նախարար Վան Յիի հետ, ծրագրված են նաև այլ քննարկումներ: ...

Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 8-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի կանցկացվի Երևանում և Սիսիանում

12:05 23.06.2025

Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 8-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի կանցկացվի Երևանում և Սիսիանում

Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 8-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի կանցկացվի հունիսի 26-30-ը Երևանում և Սիսիանում։ Փառատոնի հանդիսավոր բացման արարողությունը տեղի կունենա հունիսի 26-ին՝ ժամը` 18։00-ին, Հ. Սահյանի անվան Սիսիանի քաղաքային մշակույթի կենտրոնում։ Փառատոնը կբացվի Կաննի 77-րդ միջազգային կինոփառատոնի կարճամետրաժ մրցույթի մրցանակակիր «Մարդ, ով չէր կարող լռել» ֆիլմով (ռեժ. Նեբոյշա Սլիժեպչևիչ, Խորվաթիա): Փառատոնն անցկացվում է ՀՀ կրթության, գիտության, […] ...

BACK_TO_TOP