Հաճախակի գրանցվող երկրաշարժերն ու Շիրակի մարզի վթարային շենքերը․ մասնագետները ներկայացրել են իրենց դիտարկումները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+34.09 oC

Հաճախակի գրանցվող երկրաշարժերն ու Շիրակի մարզի վթարային շենքերը․ մասնագետները ներկայացրել են իրենց դիտարկումները

17:11 23.07.2022

Վերջին ամիսներին Հայաստանում սեյսմիկ ակտիվությունը պայմանավորված է Ջավախքի օջախային գոտիով, որտեղ հաճախակի են գրանցվում երկրաշարժեր, որոնց հետցնցումները ևս ոչ փոքր ուժգնության են։ Սեյսմաբանները նշում են, որ Ջավախքի օջախային գոտու բնութագիրն անհանգստացնող չէ։

«Ջավախքի սեյսմակտիվ գոտին յուրահատուկ տարածք է ոչ միայն Կովկասում, այլ ընդհանրապես, որտեղ շատ մեծ են թույլ երկրաշարժերի հաճախականությունը և, բարեբախտաբար, դրանք չեն ավարտվում կամ ընդհատվում ուժեղ երկրաշարժերով։ Այդ տարածաշրջանի համար դա սովորական, բնական երևույթ է, պարզապես այս անգամ մի քիչ շատ էին զգացվող երկրաշարժի քանակը, իսկ մնացածը նորմալ գործընթաց է»,-նշել է ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության գլխավոր փորձագետ Սերգեյ Նազարեթյանը։

Հաճախակի գրանցվող երկրաշարժերի հետևանքով ինչքանով են խոցելի կամ վտանգավոր դառնում Գյումրիի խիստ վթարային շենք-շինությունները, որոնք բնակեցված են։ Նշենք, որ Շիրակի մարզում տարբեր աստիճանի վթարայնության 114 շենք կա հաշվառված, որից 92-ը՝ միայն Գյումրիում։

«Շենքերն ուսումնասիրվել են երրորդ աստիճանի վթարայնություն ունեցողները, որ հնարավոր էր այս վերջին ցնցումներից որոշակի փոփոխություն ունենային, բայց ինչ-որ փլուզման դեպքեր այս ընթացքում չեն գրանցվել։ Մեզ համար կարևոր է սկսել վթարային շենքերի  նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմումը, որ հասկանանք՝ ճիշտ է արդյոք ամրացնել այդ շենքերը, թե՞ նորերը կառուցել»,-նշել է Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Խաչատուր Խնձրցյանը։

«Վթարային շենքերը դեռ ցուցանիշ չէ, որ երկրաշարժին միայն վթարային շենքերը կարող են փլուզվել, շատ շենքեր, որոնք չունեին վթարայնության աստիճան, Սպիտակի երկրաշարժի ժամանակ, օրինակ՝ ամբողջ Եռանկյունի թաղամասի շենքերը, փլուզվեցին։ Դրանք վթարայնության աստիճան չունեին, վիճակը մեզ մոտ շատ ավելի լավ է, քան թե Երևանում կամ ուրիշ քաղաքներում»,- շեշտել է ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության գլխավոր փորձագետ Սերգեյ Նազարեթյանը։

Բանախոսները քննարկել են նաև Գյումրիի պատմամշակութային արժեք ներկայացնող շինությունների վնասվածության հարցը, խոսել են նաև արտակարգ իրավիճակներում բնակչության իրազեկվածության ու պատրաստվածության մակարդակից։

«Երկրաշարժի ժամանակ, օրինակ, շատ էին ահազանգերը 911 ծառայություն, այսինքն՝ բնակիչն արդեն գիտի, թե նման դեպքերում ուր պետք է զանգի, ինչպես պահի իրեն․․․Մենք պարբերաբար ուսումնական դասընթացներ ենք անցկացնում համայնքապետարաններում, մարզի այլ կառույցներում բնակիչների իրազեկվածությունը բարձրացնելու նպատակով»,- նշել է  ՀՀ ԱԻՆ ՇՄ փրկարարական  վարչության բնակչության պաշտպանության բաժնի պետ Լևոն Հովսեփյանը։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թրամփը հրամայել է տեղակայել երկու միջուկային սուզանավ՝ ի պատասխան Մեդվեդևի հայտարարությունների

12:14 02.08.2025

Թրամփը հրամայել է տեղակայել երկու միջուկային սուզանավ՝ ի պատասխան Մեդվեդևի հայտարարությունների

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, շարունակելով իր վեճը Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ, հայտարարել է, որ իր հռետորական սպառնալիքներին ի պատասխան կուղարկի երկու ամերիկյան միջուկային սուզանավ «համապատասխան տարածաշրջաններ»։ Նա չի մանրամասնել, թե որ տարածաշրջանների մասին է խոսքը։ «Հաշվի առնելով Ռուսաստանի նախկին նախագահ, այժմ Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի կողմից արված խիստ սադրիչ հայտարարությունները, […] ...

Oգոստոսի 12-20-ը ՀՀ-ում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը

12:08 02.08.2025

Oգոստոսի 12-20-ը ՀՀ-ում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը

Միջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում օգոստոսի 12-20-ը Հայաստանի Հանրապետությունում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։ Զորավարժությանը ներգրավված են լինելու ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի, Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային զորքերի և Կանզասի ազգային գվարդիայի զինծառայողները: Զորավարժությունը ենթադրում է խաղաղապահ առաջադրանքների նախապատրաստում և իրականացում՝ բժշկական տարհանման ընթացակարգերի շեշտադրմամբ: Զորավարժության նպատակն […] ...

SHANTNEWS

12:00 02.08.2025

SHANTNEWS

Ուսուցողական և գործնական միջոցառում Ստեփանավան քաղաքում

11:47 02.08.2025

Ուսուցողական և գործնական միջոցառում Ստեփանավան քաղաքում

Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում իրականացվել է կարևոր նախաձեռնություն՝ ուղղված երեխաների՝ անվտանգության վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը։ «Լիարժեք կյանք» ներառական ամառային ճամբարի տարածքում ՆԳՆ Լոռու մարզային փրկարարական վարչության կողմից կազմակերպվել են սեմինարներ՝ նվիրված հակահրդեհային կանոնների ուսուցմանը և տարհանման հմտությունների զարգացմանը։ Սեմինարների հիմնական նպատակն էր ճամբարականներին ծանոթացնել հրդեհների կանխարգելման կանոններին, տարհանման կարգին և քայլերին, ինչպես նաև նրանց հաղորդակից դարձնել արտակարգ իրավիճակներում ճիշտ, վստահ և կազմակերպված վարքագծի […] ...

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում ամեն օր աշխատում է 600 շինարար․ ՏԿԵ նախարար

11:30 02.08.2025

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում ամեն օր աշխատում է 600 շինարար․ ՏԿԵ նախարար

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում յուրաքանչյուր օր աշխատում է 245 տեխնիկա, շինարարական աշխատանքներում ներգրավված է ավելի քան 600 շինարար: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։ Հուլիս ամսվա ընթացքում միջին օրական կատարողականը գերազանցել է 60 միլիոն ՀՀ դրամը: ...

Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ին

11:07 02.08.2025

Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.82 դրամ: ...

BACK_TO_TOP