17:48 23.07.2022
Դիմորդների հայտադիմումների նախնական պատկերից արդեն Գյումրիի երեք պետական բուհերի պատասխանատուները որոշակի կանխատեսումներ ունեին, թե նոր ուսումնական տարում մոտավոր ուսանողության ինչ թվակազմ են ունենալու։ Շիրակի պետական համալսարան այս տարի հայտ էին ներկայացրել 281 դիմորդ, ընդունվել է 193-ը:
Նախորդ տարվա համեմատ Շիրակի մայր բուհում գրեթե կիսով չափ առաջին կուրսեցիների թիվ է պակասել։ Անցած տարի ունեցել են 330 առաջին կուրսեցի։ Մանկավարժական կրթության ուղղվածությամբ բուհում մի շարք բաժիններում անգամ դիմորդներ չեն ունեցել։
«Մենք ունենք մասնագիտություններ, որոնցում ունեցել ենք կայուն զրոներ և կայուն զրոները պահպանվել են մինչև վերջ, այսինքն՝ երկրորդ փուլի պայմաններում էլ են պահպանվել։ Մաթեմատիկա մասնագիտությամբ չենք ունեցել դիմորդներ, աշխարհագրություն չենք ունեցել, հաշվապահական հաշվառում և հարկում մասնագիտությամբ չենք ունեցել, քարտեզագրություն մասնագիտությամբ ունեցել ենք 1 դիմորդ, ով չի ընդունվել»,- նշում է Շիրակի պետական համալսարանի ընդունող հանձնաժողովի պատասխանատու-քարտուղար Գևորգ Ասատրյանը։
Հանձնաժողովի պատասխանատուի համար նման ցուցանիշը աննախադեպ է նախորդ տարիների համեմատ։ Առանց ուսանողի են մնացել այնպիսի բաժիններ ու մասնագիտություններ, որոնցում նախորդ տարիներին անգամ մրցակցություն է եղել։ Համեմատաբար բավարար թվակազմ է ապահովվել թարգմանչական գործ և անգլերեն բաժիններում ու ընդհանուրը՝ 43 ուսանող:
Էական է նաև, թե դիմորդների վաստակած միավորների ինչպիսի շեմ է ձևավորվել։ Ստացվում է, որ գերակշռողը միջին միավորներով են ընդունվել, հազվադեպ դիմորդներ են եղել, որ վաստակել են ամենաբարձր՝ 20 միավորը:
«Ընդհանրապես միջին գնահատականներով են շատ ընդունվել․ ունենք նաև ցածր գնահատականներ՝ 7,7-7,5, բայց հիմնականում գերակշռում է միջին գնահատականը՝ 8․5, 10, 11։ Շատ բարձր գնահատականներով դիմորդներ չենք ունեցել, և դիմորդները կաղում են հենց բնագիտամաթեմատիկական առարկաների գծով»,- նշում է Շիրակի պետական համալսարանի ընդունող հանձնաժողովի պատասխանատու-քարտուղար Գևորգ Ասատրյանը։
Ընդունվողների թվի նվազումը կանխատեսելի էր նաև Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Գյումրիի մասնաճյուղում: Այս բուհում ևս դիմում -հայտերը նվազել էին անցած տարվա համեմատ, իսկ դիմածների մի մասն էլ չի հաղթահարել անցողիկ շեմը։
«Մեզ համար ակնհայտ էր, որ այս տարի ունենալու էինք ուսանողների, դիմորդների քանակի ընդունվողների խնդրակազմ։ Ընթացքում փոխվեցին նաև քննության կանոնները և մեկ քննությունը ինքը վերածվեց երկու քննության և ակնհայտ էր, որ դա պետք է բարդություններ ստեղծեր»,- նշում է ՀԱՊՀ-ի Գյումրիի մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար Տիգրան Պետրոսյանը։
Պոլիտեխնիկականում 77 դիմորդից 51-ն է բուհ ընդունվել, նախորդ տարի ունեցել են 66 առաջին կուրսեցի: Բուհի 4 մասնագիտությունները համալրվել են 10-ից ավելի ուսանողներով: Նորից լավ արդյունքը տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնում է, որին հաջորդում են համակարգչային գրաֆիկան միկրոէլեկտրոնիկայում և կիրառական մաթեմատիկա բաժինները: Բուհ-ի երբեմնի պահանջված բաժնում՝ շինարարություն մասնագիտությամբ, ունեցել են 1 դիմորդ, այն էլ իգական սեռի։ Եվ պոլիտեխնիկական բուհի կոնտինգենտը ևս ձևավորվել է ընդամենը անցողիկ շեմը հաղաթահարած դիմորդներով։
«Անցողիկ շեմի խնդիր չենք ունեցել, որովհետև ցավով պիտի նշեմ, որ չունենք մասնագիտություն, որտեղ ունենայինք մրցակցություն և այն մարդիկ, ովքեր դրական են ստացել երկու քննությունների արդյունքում բոլոր դրական ստացողներն իրենք համալրել են պոլիտեխնիկականի ուսումնական համակազմը»,- նշում է ՀԱՊՀ-ի Գյումրիի մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար Տիգրան Պետրոսյանը։
Երկու պետական բուհերի դիմում-հայտերի և վերջնարդյունքում ընդունվածների տոկոսային հարաբերակցությունը մի փոքր տարբերվող է տնտեսագիտական համալսարանի Գյումրիի մասնաճյուղում։ 160 դիմորդից 114-ը տնտեսագիտական համալսարան է ընդունվել։ Արդյունքը գնահատվում է լավ՝ համեմատության մեջ՝ անցած տարվա համեմատ 34 տոկոսով ուսանողության համակազմ է ավելացել ու բոլոր բաժիններում մրցակցություն է եղել։
«Մենք ունենք թե՛ դիմորդների, թե՛ընդունվողների թվաքանակի 72 տոկոս աճ, քանի որ այս տարի մրցույթը սուր էր, նաև անցողիկ շեմն էր բարձրացել»,- նշում է ՀՊՏՀ-ի Գյումրիի մասնաճյուղի «Ընդհանուր տնտեսագիտություն» ֆակուլտետի դեկան Գայանե Սալնազարյանը։
Տնտեսագիտական բուհում կարևոր նշանակություն է ունեցել անցողիկ շեմի փոփոխությունը նախորդ տարվա համեմատ։ Դիմորդների վաստակած միավորների միջին գնահատականը բարձր է եղել, այսինքն՝ քննությունների արդյունքում անգամ 22 բալ հավաքած դիմորդը մրցույթը չի կարողացել հաղթահարել մրցույթը:
«Ընդհանուր առմամբ շեմը բարձրացել է ու դրա շնորհիվ կունենանք ուժեղ ներուժով ուսանողներ, որոնց հետ աշխատելն ավելի հեշտ է, հարմար է, այսինքն՝ դասախոսը կարող է իր ամբողջ պոտենցիալը կիրառել և ավելի լավ պրոդուկտ կստանանք»,- նշում է Գայանե Սալնազարյանը։
Ընդհանուրը՝ Գյումրիի երեք պետական բուհերը նոր ուսումնական տարում կունենան 358 առաջին կուրսեցիներ: Այն դիմորդները, որոնք իրենց նախընտրած բաժինների համար հավաքել են դրական միավոր, բայց դուրս են մնացել մրցույթից, հնարավորություն ունեն թափուր մնացած այլ մասնագիտությունների համար մասնակցել մրցույթին և ընդունվել բուհ:
12:08 02.08.2025
Oգոստոսի 12-20-ը ՀՀ-ում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունըՄիջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում օգոստոսի 12-20-ը Հայաստանի Հանրապետությունում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։ Զորավարժությանը ներգրավված են լինելու ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի, Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային զորքերի և Կանզասի ազգային գվարդիայի զինծառայողները: Զորավարժությունը ենթադրում է խաղաղապահ առաջադրանքների նախապատրաստում և իրականացում՝ բժշկական տարհանման ընթացակարգերի շեշտադրմամբ: Զորավարժության նպատակն […] ...
11:47 02.08.2025
Ուսուցողական և գործնական միջոցառում Ստեփանավան քաղաքումԼոռու մարզի Ստեփանավան քաղաքում իրականացվել է կարևոր նախաձեռնություն՝ ուղղված երեխաների՝ անվտանգության վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը։ «Լիարժեք կյանք» ներառական ամառային ճամբարի տարածքում ՆԳՆ Լոռու մարզային փրկարարական վարչության կողմից կազմակերպվել են սեմինարներ՝ նվիրված հակահրդեհային կանոնների ուսուցմանը և տարհանման հմտությունների զարգացմանը։ Սեմինարների հիմնական նպատակն էր ճամբարականներին ծանոթացնել հրդեհների կանխարգելման կանոններին, տարհանման կարգին և քայլերին, ինչպես նաև նրանց հաղորդակից դարձնել արտակարգ իրավիճակներում ճիշտ, վստահ և կազմակերպված վարքագծի […] ...
11:30 02.08.2025
Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում ամեն օր աշխատում է 600 շինարար․ ՏԿԵ նախարարՀյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում յուրաքանչյուր օր աշխատում է 245 տեխնիկա, շինարարական աշխատանքներում ներգրավված է ավելի քան 600 շինարար: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։ Հուլիս ամսվա ընթացքում միջին օրական կատարողականը գերազանցել է 60 միլիոն ՀՀ դրամը: ...
11:07 02.08.2025
Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.82 դրամ: ...
10:45 02.08.2025
Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցելԱֆղանստանում տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան Սեյսմոլոգիական Կենտրոնը (EMSC): Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ցնցումը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ UTC ժամանակով ժամը 21:03-ին՝ Բաղլան քաղաքից 121 կիլոմետր արևելք, որի բնակչությունը կազմում է 108 հազար մարդ։ Էպիկենտրոնը գտնվել է 123 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն եղել։ ...