«Մենակատարների շքերթ»․ Գյումրիի պետական սիմֆոնիկ նվագախմբի համատեղ համերգը Բրյուսելի եվրոպական դպրոցի սիմֆոնիկի պատանի երաժիշտների հետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+33.09 oC

«Մենակատարների շքերթ»․ Գյումրիի պետական սիմֆոնիկ նվագախմբի համատեղ համերգը Բրյուսելի եվրոպական դպրոցի սիմֆոնիկի պատանի երաժիշտների հետ

19:54 25.07.2022

Բրյուսելի եվրոպական դպրոցի սիմֆոնիկ նվագախմբի պատանի երաժիշտները նորից Գյումրիի հյուրն են, Հայաստան են այցելել իրենց դիրիժորի՝ ծնունդով գյումրեցի Արման Սիմոնյանի հետ, որը մշտապես ու սիրով եվրոպական հարթակում հանրայնացնում է Հայաստանյան մշակույթը։ Բրյուսելի եվրոպական դպրոցի սաները Գյումրիի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ հանդես են եկել համատեղ համերգով։ Բրյուսելի  եվրոպական  դպրոցի պատանի երաժիշտների ծնողները հանդիսանում են Եվրոպական խորհրդարանի անդամներ։

Եվրոպական դպրոցի սիմֆոնիկ նվագախմբի ղեկավար և դիրիժոր, ջութակահար Արման Սիմոնյանը երկար տարիներ է, որ Բրյուսելում ղեկավարում է նվագախումբը, իր սաների մասին մեծ ոգևորությամբ է խոսում, որոնք եվրոպական դպրոց են հաճախում 9-ը տարեկանից։

10 տարուց ավելի է՝ ղեկավարում է Բրյուսելի եվրոպական դպրոցի լարային բաժինը, դպրոցում հիմնել է սիմֆոնիկ նվագախումբ։ Նվագախմբի ամբողջ կազմով 4 տարի առաջ է եղել Գյումրիում ու դարձյալ սիմֆոնիկ նվագախմբի հետ մասնակցել «Սերունդների երկխոսություն» խորագրով համերգին։ Այս անգամ Հայաստան է եկել նվագախմբի շատ փոքր կազմով՝ Եվրոպայի տարբեր երկրներ ներկայացնող լավագույն 4 պատանի երաժիշտներով։

«Սա ինձ համար ֆանտաստիկ հնարավորություն է, որը ես հեքիաթներում եմ տեսել։ Այս համերգին 2 տարի եմ սպասել, այն լրիվ փոխեց իմ կյանքը։ Սա իմ կյանքի առաջին համերգն է, որտեղ ես ելույթ եմ ունենում պրոֆեսիոնալ երաժիշտների հետ, իսկ այդ հնարավորության համար ես պարտական եմ Հայաստանին»,- ասում է Բրյուսելի եվրոպական դպրոցի սան Ջուլիա Բարբերոն։

«Արդեն 3-րդ տարին է, որ սովորում եմ Արման Սիմոնյանի մոտ, հասցրել եմ ջութակի շատ գեղեցիկ գործեր նվագել սովորել, նա ինձ մոտիվացնում է ու ստիպում շատ պարապել, ճիշտ է՝ դժվար է, բարդ գործեր ենք նվագում, երբեմն հոգնում եմ, բայց նա մեզ պարտադրում է միշտ ժպիտով նվագել»,- նշում է Բրյուսելի եվրոպական դպրոցի սան Իրինա Բոդեվինսը։

Բրյուսելյան դպրոցի հայաստանյան այցը և Գյումրիի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ համատեղ համերգը մշակութային համագործակցությունից բացի, մեկ այլ կարևորություն էլ ունի։ Այն հնարավորություն է Հայաստանն ու հայկական մշակույթը Եվրոպայում հանրայնացնելու։

«Գլխավորն այն է, որ մեր երաժիշտ երեխաները հնարավորություն ունեն նվագել պրոֆեսիոնալ երաժիշտների հետ, դա մեզ համար մի յուրահատուկ կամուրջ է, հատկապես որ Հայաստանը շատ գեղեցիկ երկիր է։ Հայաստանն ու Իտալիան բարեկամ երկրներ են, և այս իրավիճակում մենք բարեկամանում ենք նաև մշակութային ոլորտում, քանի որ մեր երեխաները Հայաստանում պրոֆեսիոնալ նվագախմբի հետ երաժշտություն են ստեղծում»,- իր տպավորությունների մասին է պատմում Եվրոպական խորհրդարանի Իտալիայի ներկայացուցիչ Միրկո Բարբերոն։

Բրյուսելի եվրոպական դպրոցի նվագախմբի դիրիժորը կապը հայրենի քաղաքի հետ պահպանում է Կարա Մուրզայի անվան երաժշտական քոլեջի միջոցով, պարբերաբար վարպետության դասեր է անցկացնում գյումրեցի երիտասարդ ջութակահարների համար։ Այս անգամ քոլեջում մասնակցել է լարային գործիքների ամառային ճամբարին։

Մենակատարների շքերթին եվրոպացի ջութակահարները և Գյումրիի պետական սիմֆոնիկ նվագախումբը կատարել են համաշխարհային կոմպոզիտորների՝ Չայկովսկու, Բախի, Մենդելսոնի և այլ դասականների լավագույն ստեղծագործությունները։ Համատեղ համերգային հանդիպման Գյումրիի սիմֆոնիկի հետ եվրոպացի  պատանի երաժիշտներն արդեն ծրագրում են նաև հաջորդ տարի։ «Մենակատարների շքերթ», որով Գյումրիի սիմֆոնիկը փակեց իր համերգաշրջանը։

 

 

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Oգոստոսի 12-20-ը ՀՀ-ում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը

12:08 02.08.2025

Oգոստոսի 12-20-ը ՀՀ-ում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը

Միջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում օգոստոսի 12-20-ը Հայաստանի Հանրապետությունում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։ Զորավարժությանը ներգրավված են լինելու ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի, Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային զորքերի և Կանզասի ազգային գվարդիայի զինծառայողները: Զորավարժությունը ենթադրում է խաղաղապահ առաջադրանքների նախապատրաստում և իրականացում՝ բժշկական տարհանման ընթացակարգերի շեշտադրմամբ: Զորավարժության նպատակն […] ...

SHANTNEWS

12:00 02.08.2025

SHANTNEWS

Ուսուցողական և գործնական միջոցառում Ստեփանավան քաղաքում

11:47 02.08.2025

Ուսուցողական և գործնական միջոցառում Ստեփանավան քաղաքում

Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում իրականացվել է կարևոր նախաձեռնություն՝ ուղղված երեխաների՝ անվտանգության վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը։ «Լիարժեք կյանք» ներառական ամառային ճամբարի տարածքում ՆԳՆ Լոռու մարզային փրկարարական վարչության կողմից կազմակերպվել են սեմինարներ՝ նվիրված հակահրդեհային կանոնների ուսուցմանը և տարհանման հմտությունների զարգացմանը։ Սեմինարների հիմնական նպատակն էր ճամբարականներին ծանոթացնել հրդեհների կանխարգելման կանոններին, տարհանման կարգին և քայլերին, ինչպես նաև նրանց հաղորդակից դարձնել արտակարգ իրավիճակներում ճիշտ, վստահ և կազմակերպված վարքագծի […] ...

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում ամեն օր աշխատում է 600 շինարար․ ՏԿԵ նախարար

11:30 02.08.2025

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում ամեն օր աշխատում է 600 շինարար․ ՏԿԵ նախարար

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում յուրաքանչյուր օր աշխատում է 245 տեխնիկա, շինարարական աշխատանքներում ներգրավված է ավելի քան 600 շինարար: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։ Հուլիս ամսվա ընթացքում միջին օրական կատարողականը գերազանցել է 60 միլիոն ՀՀ դրամը: ...

Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ին

11:07 02.08.2025

Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.82 դրամ: ...

Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցել

10:45 02.08.2025

Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցել

Աֆղանստանում տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան Սեյսմոլոգիական Կենտրոնը (EMSC): Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ցնցումը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ UTC ժամանակով ժամը 21:03-ին՝ Բաղլան քաղաքից 121 կիլոմետր արևելք, որի բնակչությունը կազմում է 108 հազար մարդ։ Էպիկենտրոնը գտնվել է 123 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն եղել։ ...

BACK_TO_TOP