17:26 26.02.2018
«Էկոլոգիական իրավունք» ՀԿ-ի ներկայացուցիչ Արթուր Գրիգորյանն այսօր լրագրողներին հայտնել է՝ չի բացառվում, որ Թեղուտի գործով դատարան կարող են դիմել:
«Այո՛, մենք պատրաստվում ենք և, ամենայն հավանականությամբ, կսկսենք դատական գործընթաց: Հաշվի առնելով կոռուպցիայի այն ծավալը, որ այստեղ կա, կարծում եմ՝ դատական գործընթացը կզուգորդվի նաև քրեական հետապնդման գործընթացներով: Իրականում պատրաստվում ենք իրականացնել նաև, այսպես կոչված, case study: Թեղուտը իդեալական օրինակ է: Հաճախ, երբ խոսում ես միջազգային, պետական մարմինների հետ, իրենք օրինակ են բերում սովետական շրջանից Քաջարանը կամ այլ անուններ են տալիս: Ամեն ինչը Սովետի վրա են գցում, նորանկախ Հայաստանի պայմաններում կարծես թե այդ ամենը գոյություն չունի: Իսկ Թեղուտը նոր հանք է, սկսել է շահագործումը 2014-2015 թվականներից, այսինքն՝ լրիվ նոր իրավիճակ է և արտակարգ գործ է սա, որպեսզի զրոյից իրականացված նախագիծը մանրակրկիտ ուսումնասիրվի՝ իրավական, տնտեսական, բնապահպանական և այլ հարցերով և դիագնոստիկա իրականացվի ամբողջ հանքարդյունաբերության մասով, թե ինչ խնդիրներ կան»,- ասել է Գրիգորյանը:
Իսկ ՀԲՃ քաղաքացիական նախաձեռնության անդամ, աշխարհագրագետ Լևոն Գալստյանի խոսքով՝ Թեղուտի հանքի շահագործումը նաև մեծ վնաս է հասցրել հարակից գետերին:
««Թեղուտ» ՓԲԸ-ն չի ունեցել Դեբեդ հոսքաջրեր բաց թողնելու թույլտվություն: Դա կոնկրետ խախտում է և քրեական հանցագործություն է ենթադրում: Եթե դու նույնիսկ գետ բաց ես թողնում որոշակի հոսքաջրեր, դրանք ունեն սահմանային թույլատրելի արժեքներ, դրանից ավելի չպետք է լինեն, ու այդ գետերի որակը չպետք է ավելի վատը դառնա, քան մինչ այդ եղել է: Մենք՝ գիտական և ոչ գիտական կառույցներս, ունենք ապացույցներ, որ Շնող և Դեբեդ գետերի ջրի որակը վատացել է և դարձել 5-րդ կարգի ամենավատ որակի ջուր: Այդ հանքավայրը չպետք է շահագործվի, մնացածը շանտաժի մեթոդներ են՝ աշխատատեղեր, սոցիալական բաներ և այլն: Շանտաժ է, որ իրականացվի Հայաստանի ընդերքի շարունակական թալանը: Ոչ մի մետաղական հանքավայր Հայաստանում չպետք շահագործվի: Դա է մեր միանշանակ կարծիքը և պահանջը»,- հավելել է Գալստյանը:
23:59 02.08.2025
Էդգար Անդրեասյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանԷդգար Անդրեասյանը Ռումինիայում անցկացված «Brasov Grand Prix Classic 2025» շախմատի միջազգային մրցաշարի շրջանակներում լրացրեց իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Էդգարը 9 հնարավորից վաստակեց 6 միավոր և 158.8 կետով բարելավեց իր միջազգային վարկանիշը: ...
23:55 02.08.2025
Հրդեհ՝ Երևանում․ հրշեջներն ու քաղաքացիները կանխել են կրակի տարածումը․ հրդեհի պատճառը եղել է 3 կգ-ոց գազաբալոնից առաջացած արտահոսքըՕգոստոսի 2-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Վիլնյուսի փողոցի թիվ 55 շենքի երկրորդ հարկի բնակարաններից մեկից կրակ և ծուխ է նկատվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են Երևանի թիվ 9-րդ հրշեջ փրարարական ջոկատից […] ...
23:44 02.08.2025
Երևանի քաղաքապետարանը ձեռնարկել է նոր նախաձեռնություն կենդանասերների համարԵրևանի քաղաքապետարանը մեկնարկում է նոր սոցիալական նախաձեռնություն 10-15 տարեկան կենդանասերների համար, ովքեր բնակվում են Երևանում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից՝ նշելով, որ ծրագրի մասնակիցը դառնալու և գրանցվելու համար ցանկացողները կարող են զանգահարել 1-05 հեռախոսահամարով և այցելել «Կենդանիների խնամքի կենտրոն», որտեղ կարող են խնամել կենտրոնում ապրող շներին, խաղալ նրանց հետ, ինչպես նաև ցանկության դեպքում՝ դառնալ […] ...
23:32 02.08.2025
Արագածոտնի մարզում բախվել են «VOYAH» էլեկտրոմոբիլը և «Opel Astra»-ն․ երկու ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներՕգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Ալագյազ-Ապարան ավտոճանապարհին բախվել են Երևանի բնակիչ 32-ամյա Աշոտ Խ․-ի վարած «VOYAH» մակնիշի էլեկտրոմոբիլը և Լոռու մարզի բնակիչ 33-ամյա Վլադմիրի Հ․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով 2 ավտոմեքենաներն էլ հայտնվել են դաշտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել […] ...
23:18 02.08.2025
Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչՄ17 ԱԱ. Ազատ ոճային ըմբիշ 71կգ Եղիշե Մոսեսյանը 9:7 հաշվով հաղթեց թուրք մրցակցին և դուրս եկավ կիսաեզրափակիչ: Այս մասին հայտնել է ըմբշամարտի ֆեդերացիան: Մինչև այդ, նա հաղթել էր ռուս մրցակցին: Կիսաեզրափակչում հայ ըմբիշը կմրցի ԱՄՆ ներկայացուցչի հետ: ...
22:51 02.08.2025
Բոսնիական կրակը, հաղթանակի ծարավն ինձ հետ բերել եմ «Նոա»․ Նարդին ՄուլահուսեյնովիչՀայաստանի չեմպիոն «Նոայի» նորեկ Նարդին Մուլահուսեյնովիչը խոսել է հայկական ակումբին միանալու մասին, հայտնում է «Նոայի» մամուլի ծառայությունը: «Այնտեղ, որտեղից ես եմ եկել, չեն հանձնվում: Բոսնիական կրակը, հաղթանակի ծարավն ինձ հետ բերել եմ «Նոա»»,- ասել է 27-ամյա բոսնիացի հարձակվողը: Նա հայկական ակումբ է տեղափոխվել Բոսնիա և Հերցեգովինայի չեմպիոն «Զրինսկիից»: Կողմերը ստորագրել են երեք տարվա պայմանագիր: Բոսնիացին […] ...