Փոփոխությունների առաջարկ Գյումրիի պատմական միջուկի փողոցների վերակառուցման նախագծում․ նախատեսվում է բնակելի հատվածների մասնակի վերանորոգում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+33.09 oC

Փոփոխությունների առաջարկ Գյումրիի պատմական միջուկի փողոցների վերակառուցման նախագծում․ նախատեսվում է բնակելի հատվածների մասնակի վերանորոգում

18:38 27.07.2022

 

Գյումրիի պատմական միջուկի փողոցների վերակառուցման նախագծում փոփոխություններ են առաջարկվում։ Խոսքը Համաշխարհային բանկի և Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի «Գյումրի քաղաքի զբոսաշրջության ենթակառուցվածքների և ճանապարհների վերակառուցում»  ենթածրագրին է վերաբերում, որում ընդգրկված են Սբ. Ամենափրկիչ եկեղեցու հարակից այգու և հարող Աբովյան փողոցի աջ և ձախ հատվածների, Աճեմյան, Հանեսօղլյան և Ջիվանի փողոցները, ինչպես նաև Հաղթանակի պողոտան։ Նախագծում նախատեսվում է ներառել են նաև բնակելի հատվածների մասնակի վերանորոգումներ։ Շահագրգիռ կողմերի ներկայությամբ հնարավոր ռիսկերն ու առաջարկները քննարկվել են Գյումրիի քաղաքապետարանում։

Քաղաքի պատմական միջուկում հին ճարտարապետությունն է, որի մեծ մասը վտանգված է։ Իսկ այդ շենքերը կա՛մ լքված են, կա՛մ տերեր են փոխել, բայց չեն վերակառուցվել։ Այսօր փողոցների վերականգնման ծրագրում առաջնահերթություն է դիտարկվում նաև վերականգնվող մայթերին առկա մասնավոր սեփականություն հանդիսացող բնակելի տների, նկուղներ տանող մուտքերի, շքամուտքերի աստիճանների, որոշ դեպքերում նաև պատերի վերականգման աշխատանքները։

Բնակելի հատվածին առնչվող տեղամասերը երեքն են։ Նախատեսվող փոփոխությունները հիմնականում վերաբերում են Հանեսօղլյան, Աճեմյան, Ջիվանի փողոցներում տեղակայված, ընդհանուր առմամբ, 34 շինությունների մուտքերին, պատշգամբներին կամ աստիճանավանդակներին։

«Կան որոշ փողոցներ, որտեղ կան մասնավոր սեկտորի տներ, դրանց մուտքերի դռներ, նկուղների մուտքեր, նախատեսվում է, որ այդ հատվածներում գոյություն ունեցող ծածկը եթե ասֆալտ է, հինը քանդվելու է, նորն է իրականացվելու, մայթերն արվելու են բազալտե եզրաքարերով և բետոնե սալիկներով։ Բոլոր 34 մուտքերը, որտեղով անցնելու ենք, հիմնականում նախատեսվում է մուտքերի վերանորոգում, վերակառուցում, բազալտե սալիկներով  պատում, բազալտե աստիճանավանդակների տեղադրում»,- նշել է «Հալդի  Քոնսալթ» ՍՊԸ տնօրեն Դավիթ Հովսեփյանը։

Եվ դրանք բոլորը սեփականություն հանդիսացող տարածքներ են և, ըստ այդմ, նախատեսվող փոփոխությունների առաջարկները քննարկման առարկա դարձան բնակիչների հետ, որոնք իրենց դիտարկումներում խիստ մասնակի խնդիրներ ներկայացրին, որոնք վերականգման ենթակա փողոցների արտաքին ճարտարապետության տեսքին առնչվող չէին։

«Քանի որ ձեր մասնավոր սեփականության վրա որոշակի աշխատանքներ պետք է տարվեն, թե՛ ՀՀ օրենքներով, թե՛ Համաշխարհային բանկի քաղաքականությունից ելնելով, այդ գործունեությունը պետք է ձեզ հետ համաձայնեցված անենք, որի համար պարտադիր պետք է ձեր գրավոր համաձայնությունը»,- նշել է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի սոցիալական մասնագետ Քնարիկ Գրիգորյանը։

Իսկ բնակիչներն առաջարկում էին, մայթերից բացի, բարեկարգել նաև շենքերի բակերը, որոնք վատ վիճակում են և ասֆալտապատման կարիք կա։ Առաջարկությունները նաև վերաբերում էին փողոցների ու մայթերի սալապատումներին։ Բետոնե՞, թե՞ բազալտե են լինելու դրանք, վերջնական համաձայնություններ չեղան։ Դեռ բնակչի հետ քննարկումը շարունակություն է ունենալու։ Պատմական միջուկի փողոցներում նաև կոմունիկացիոն ցանցերի կառուցումը որոշակի խնդիրների է առնչվում։

Դեռևս հստակեցված չէ՝ վերականգնվող փողոցներում ինչպես են անցկացվելու էլեկտրական մալուխները։ Ըստ նախնական նախագծի՝ դրանք բոլոր տեղերում լինելու են ստորգետնյա, բայց պարզվում է՝ որոշ հատվածներում դրանց ստորգետնյա անցկացումը խնդրահարույց է, և հնարավոր է լինեն հատվածներ, որտեղով մալուխները կլինեն վերգետնյա։

«Որոշ հատվածներում, որտեղ չկան մայթեր, դա անհնար է լինելու, բնականաբար, սեփականատիրոջ տան տակ չենք կարող մտնել, դրա համար ինչ-որ տեղ համաձայնվեք օդային ճանապարհով անցկացնենք»,- այս մասին նշել է «Հալդի Քոնսալթ» ՍՊԸ էլեկտրանախագծող Միքայել Շարոյանը։

Ընկերության մասնագետի առաջարկի հարցում իր դիտարկումներն է ներկայացրել Գյումրիի գլխավոր ճարտարապետը՝ նշելով, թե  ծրագիրը միայն փողոցաշինական չէ, այլ այն պատմական միջավայրի վերականգմանն է ուղղված, և ի սկզբանե եղել է առաջադրանք, որ բոլոր տեղերում մալուխները լինելու են ստորգետնյա։

«Առաջին անգամ, երբ որ մենք առաջադրանք տվեցինք, կետերից մեկն այն էր, որ բոլոր տեղերում լինելու են ստորգետնյա, որովհետև սա սովորական ճանապարհաշինական ծրագիր չէ, մենք պատմական միջավայր ենք վերականգնում, այսինքն՝ դա շատ կարևոր է։ Եթե պետք է մնան էդ սյուները փողոցների վրա, ավելի լավ է՝ մենք էդ փողոցներին ձեռք չտանք, թող այդպես մնան։ Սկզբից դուք ասացիք, որ մի քանի տեղեր է վերգետնյա, բայց հիմա թվարկեցիք 4 լրիվ փողոց։ Ես համաձայն չեմ ձեզ հետ, որ լուծումներ չկան, պետք է ուղղակի մի քիչ ստանդարտ լուծումներից դուրս գալ, մի քիչ օրիգինալ լուծումներ մտածել»,- հայտարարել է Գյումրիի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը։

Նույն խնդրի առաջ են կանգնել նաև կապի ոլորտի ընկերությունները։ Նախագծի վերջնական հաստատումից առաջ բոլոր առաջարկվող փոփոխությունները մեկ անգամ ևս կքննարկվեն։ Ըստ պատասխանատուների՝ մոտ 2 ամիս կտևի համաձայնեցումների փուլը, որից հետո 2 ամիս էլ կանցնի՝ մինչև շինարարի մրցույթ կհայտարարվի։ Այսինքն՝ Գյումրիի պատմական միջուկի փողոցների վերակառուցումը կմեկնարկի միայն հաջորդ տարի։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Oգոստոսի 12-20-ը ՀՀ-ում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը

12:08 02.08.2025

Oգոստոսի 12-20-ը ՀՀ-ում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը

Միջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում օգոստոսի 12-20-ը Հայաստանի Հանրապետությունում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։ Զորավարժությանը ներգրավված են լինելու ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի, Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային զորքերի և Կանզասի ազգային գվարդիայի զինծառայողները: Զորավարժությունը ենթադրում է խաղաղապահ առաջադրանքների նախապատրաստում և իրականացում՝ բժշկական տարհանման ընթացակարգերի շեշտադրմամբ: Զորավարժության նպատակն […] ...

SHANTNEWS

12:00 02.08.2025

SHANTNEWS

Ուսուցողական և գործնական միջոցառում Ստեփանավան քաղաքում

11:47 02.08.2025

Ուսուցողական և գործնական միջոցառում Ստեփանավան քաղաքում

Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում իրականացվել է կարևոր նախաձեռնություն՝ ուղղված երեխաների՝ անվտանգության վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը։ «Լիարժեք կյանք» ներառական ամառային ճամբարի տարածքում ՆԳՆ Լոռու մարզային փրկարարական վարչության կողմից կազմակերպվել են սեմինարներ՝ նվիրված հակահրդեհային կանոնների ուսուցմանը և տարհանման հմտությունների զարգացմանը։ Սեմինարների հիմնական նպատակն էր ճամբարականներին ծանոթացնել հրդեհների կանխարգելման կանոններին, տարհանման կարգին և քայլերին, ինչպես նաև նրանց հաղորդակից դարձնել արտակարգ իրավիճակներում ճիշտ, վստահ և կազմակերպված վարքագծի […] ...

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում ամեն օր աշխատում է 600 շինարար․ ՏԿԵ նախարար

11:30 02.08.2025

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում ամեն օր աշխատում է 600 շինարար․ ՏԿԵ նախարար

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում յուրաքանչյուր օր աշխատում է 245 տեխնիկա, շինարարական աշխատանքներում ներգրավված է ավելի քան 600 շինարար: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։ Հուլիս ամսվա ընթացքում միջին օրական կատարողականը գերազանցել է 60 միլիոն ՀՀ դրամը: ...

Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ին

11:07 02.08.2025

Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.82 դրամ: ...

Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցել

10:45 02.08.2025

Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցել

Աֆղանստանում տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան Սեյսմոլոգիական Կենտրոնը (EMSC): Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ցնցումը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ UTC ժամանակով ժամը 21:03-ին՝ Բաղլան քաղաքից 121 կիլոմետր արևելք, որի բնակչությունը կազմում է 108 հազար մարդ։ Էպիկենտրոնը գտնվել է 123 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն եղել։ ...

BACK_TO_TOP