19:57 30.07.2022
Անցած տարի դեկտեմբերին խոշորացված ու կրկնակի խոշորացվող համայնքներում ընտրություններից հետո ձևավորվեցին համայնքապետարանները, բայց համայնքապետարանների աշխատակազմի գրեթե ոչ հին կազմով: Կրճատումներն ու կադրային տեղաշարժներն, ըստ էության, անխուսափելի էին, երբ համայնքի ղեկավարն ընտրվելուց հետո ՏԻՄ-ի ղեկավարումը ձեռքն է վերցնում թիմ ասածով։ Վարչական աշխատանքը մոտ մեկ տարի է 4 համայնքներում ժամանակավոր պաշտոնակատարներով է:
«Համայնքների միավորում է տեղի ունեցել․ աշխատակազմի ձևավորում, համայնքային ծառայողական անվանացանկի ձևավորում, իսկ հաստատումից հետո գալու է մրցութային փուլը»,- նշում է Շիրակի մարզպետարանի տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ Արամ Անտոնյանը։
93 թափուր պաշտոն Արթիկի համայնքապետարանում է, 75-ը՝ Ախուրյանում, 55-ը՝ Աշոցքում, 45-ը՝ Ամասիայում: Ախուրյան համայնքում կրկնակի խոշորացում է գնացել, ըստ էության, այն համարվում է նոր ձևավորված կամ խոշորացված համայնք, որի կազմում 35 բնակավայր է, իսկ տեղական ինքնակառավարման գործառույթը ավելի ընդլայնված և նոր թափուր հաստիքներ են առաջացել:
«75 տեղի համար արդեն իսկ դիմել են 91 քաղաքացի, դեռևս շարունակվում է դիմումների ընդունումը, ընթացքում կամփոփենք՝ քանի տեղի համար քանի դիմում է առկա»,- նշում է Ախուրյանի համայնքապետի խորհրդական Ռուբեն Հարությունյանը։
Ախուրյան համայնքի ղեկավարի խորհրդականը տարածքային կառավարման համակարգում հին կադրերից է, լավատեղյակ է մրցութային գործընթացներից։ Սերնդափոխություն թե՞ փորձառու կադրերի ներկայություն համայնքապետարանում․ երկուսն էլ կարևորում է՝ ընդգծելով, որ համայնքը խոշորացել է, աշխատանքների ծավալն ավելացել է։
«Իհարկե երիտասարդները միշտ այդպիսին են՝ նոր առաջարկներով, նորարարական գաղափարներով են հանդես գալիս, մենք հույս ունենք, որ հիմա էլ այդպես է լինելու։ Համայնքային ծառայության պաշտոնները նոր են»,- նշում է Ախուրյանի համայնքապետի խորհրդական Ռուբեն Հարությունյանը։
Ախուրյանի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի, քաղաքաշինության բաժնի, ծրագրերի զարգացման, ֆինանսական ու գյուղատնտեսության բաժիններում պաշտոնները համարվում են թափուր, բոլորը դարձյալ ժամանակավոր պաշտոնակատարների կարգավիճակում են:
15.000 և ավելի բնակիչ ունեցող խոշորացված համայնքներում, այդ թվում՝ Ախուրյանում, համայնքային ծառայողի համար կայացող մրցույթը բաղկացուցիչ մասեր ունի․ կրտսեր, առաջատար ու գլխավոր մասնագետներ են ընտրվելու։ Երեքի համար էլ ներկայացվող պահանջներն ու անցկացվող մրցութային կարգը տարբեր են: Օրինակ՝ կրտսեր մասնագետի թեկնածու կարող է լինել ընդամենը միջնակարգ կրթություն ստացած անձը, մյուս մասնագետների համար համարժեք որակավորումներ են պետք:
Օգոստոս ամիսը Շիրակի մարզի համայնքապետարաններում նաև Շիրակի մարզպետարանում բաժինների թափուր տեղերի համար մրցութային օրերով հագեցած կլինի: Մինչև սեպտեմբերի 1-ը մրցույթների արդյունքները կամփոփվեն: Ընդհանուր առմամբ, 268 թափուր հաստիք կա մարզի 4 համայնքապետարաններում, ներառյալ նաև Շիրակի մարզպետարանում:
13:00 02.08.2025
Սելարայանի գեղեցիկ գոլն ու «Բելգրանոյի» հաղթանակը․ Արգենտինայի գավաթԱրգենտինայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում «Բելգրանոն» 2-0 հաշվով հաղթել է «Ինդեպենդյենտեին»։ «Բելգրանոյից» ամբողջ հանդիպմանը մասնակցել է թիմ ավագ, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Լուկաս Սելարայանը, որը նաև գեղեցիկ գոլի հեղինակ է դարձել 71-րդ րոպեին։ Սելարայանը ճանաչվել է հանդիպման լավագույն ֆուտբոլիստ։ Սելարայանի թիմը դուրս է եկել քառորդ եզրափակիչ, որտեղ կմրցի «Աթլետիկո Տուկուման» – «Նյուելս Օլդ Բոյս» զույգի […] ...
12:49 02.08.2025
Արմավիրի համայնքային ոստիկաններին տեսնելով` երիտասարդը դիմեց փախուստի. նրա ձեռքին եղած կիսաչոր կանեփը կշռում էր մոտ 12 կիլոգրամՀամայնքային ոստիկանության Արմավիրի բաժնում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ Արևիկ գյուղի բնակչ 53-ամյա մի տղամարդ հողամասում աճեցնում է կանեփ ու նաև ապօրինի պահում է թմրամիջոց։ Տեղեկությունը ստուգվեց հուլիսի 30-ին: Մինչ համայնքային ոստիկանները կհասնեին սեփականաշնորհված հողամաս` ճանապարհին նկատեցին մի երիտասարդի, որը կանեփի բույսեր ձեռքին վազում էր։ Ժամը 14.35-ին նա ձերբակալվեց և տեղափոխվեց բաժին: Պարզվեց, որ փախչողը […] ...
12:40 02.08.2025
Երևանի քրեական ոստիկանները հայտնաբերել են հետախուզվողի․ խափանման միջոցը կալանքՔրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողները հետախուզվողի թաքնվելու վայրի վերաբերյալ ստացած օպերատիվ տեղեկությունն իրացրին հուլիսի 31-ի առավոտյան: Ժամը 10-ին Կոմիտասի պողոտայում հայտնաբերվեց և վարչություն տեղափոխվեց մայրաքաղաքի Մամիկոնյանց փողոցի բնակիչ 40-ամյա տղամարդ։ Նա հուլիսի 23-ից հետախուզվում էր զենքի կամ նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի գործադրմամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու […] ...
12:39 02.08.2025
Թուրքիայում ձերբակալվել են ահաբեկչական հարձակումներ նախապատրաստելու մեջ կասկածվող անձինքԹուրքիայի իրավապահ մարմինները երկրի հյուսիս-արևմուտքում գտնվող Բուրսայում ձերբակալել են չորս անձանց, որոնք կասկածվում են հանրապետությունում ահաբեկչական հարձակումներ նախապատրաստելու մեջ, հաղորդում է կառավարամետ «Türkiye» թերթը։ Ըստ տեղեկությունների՝ իրավապահ մարմինների աշխատակիցները Բուրսա նահանգի մուտքի մոտ կանգնեցրել են կասկածելի մեքենա, և ուղևորներից առգրավվել է երկու ձեռքի նռնակ։ «Կազմակերպված հանցագործության դեմ պայքարի բյուրոյի կողմից անցկացված հետաքննության ընթացքում պարզվել է, […] ...
12:35 02.08.2025
Իրավապահները Տափերական գյուղում հայտնաբերել են հրացաններՔրեական վարույթի շրջանակում, դատարանի որոշմամբ, հուլիսի 30-ին Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության և Արարատի մարզային քննչական վարչության ծառայողները խուզարկել են Արարատի մարզի Տափերական գյուղի բնակիչ 27-ամյա երիտասարդի տունը՝ հայտնաբերելով երկու հրացան։ Պարզվել է, որ դրանք տարիներ առաջ երիտասարդի հայրն է բերել Լեռնային Ղարաբաղից։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ ...
12:30 02.08.2025
«Սեուլ»-«Բարսելոնա» խաղում 10 գոլ է գրանցվել«Բարսելոնան» Կորեայի Հանրապետության մայրաքաղաք Սեուլում ընկերական հանդիպում է անցկացրել մայրաքաղաքի համանուն թիմի հետ և հաղթել 7-3 հաշվով: Առաջին խաղակեսում «Բարսելոնան» հաղթել է 3-2 հաշվով, իսկ երկրորդ կեսում ևս չորս գնդակ է ուղարկել հարավկորեական թիմի դարպասը, սեփականն ընդունելով միայն մեկը: Ընդորում Հանսի Ֆլիկը երկրորդ խաղակեսում դաշտ է դուրս բերել ամբողջությամբ այլ կազմ: Սա «Բարսելոնայի» երկրորդ ընկերական […] ...