«Անի» թաղամասում ջրամատակարարման ցանցի նորացման ծրագիրն ավարտվում է․ փողոցների հիմնանորոգումը մնում է հաջորդ տարվա – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+34.09 oC

«Անի» թաղամասում ջրամատակարարման ցանցի նորացման ծրագիրն ավարտվում է․ փողոցների հիմնանորոգումը մնում է հաջորդ տարվա

18:23 30.07.2022

Ջրամատակարարման և ջրահեռացման ցանցի նորացման ծրագիրը «Անի» թաղամասում ջրաշինարարն ավարտում է, թեև ժամկետների խախտումներով։ Ոչ միայն «Անի» թաղամասի, նաև Շիրակացի փողոցում իրականացվող աշխատանքները գերմանական KFW բանկի ջրամատակարարման և ջրահեռացման ցանցի նորացման ծրագրի երրորդ փուլն են կազմում։ Այս ծրագրի ավարտն «Անի» թաղամասում, ամեն դեպքում, փողոցների հիմնանորոգման լայնածավալ աշխատանքների մեկնարկ չի երաշխավորում։ Խոսքը ՎԶԵԲ-ի փողոցաշինական ծրագրի մասին է։ Այս տարվա ընթացքում, միայն 3-րդ և 11-րդ փողոցները կնորոգվեն, բայց սուբվենցիոն ծրագրի շրջանակներում։ Նշված փողոցներում դեռ աշխատանքները չսկսած հանդիպել են ջրաշինարարի թույլ տված թերացումների։

11 փողոցի սկզբնամասում նորից փորման աշխատանքներ են ու նորից ջրաշինարարի գործ է բացվել։ Նոր անցկացրած ջրագծերով «Դորոժնիկ» ընկերությունը փողոցն արդեն հանձնել էր ճանապարհաշինարարներին, բայց, գործը դեռ չսկսած, պարզել էին, որ փողոցում մեկ դիտահոր պակաս է կառուցվել, որը նախագծով եղել է։ Սա, ըստ ջրաշինարարի , թերացում կամ խախտում չի համարվում։

«Դա թերություն չէ, դիտահորը տեղադրված չէր, թեև նախատեսված էր, որովհետև դեռ այդ տարածք չէինք հասել, բայց մենք արդեն դա տեղադրել ենք ու հանձնել շինարարին»,- նշում է Գյումրիի ենթակառուցվածքների վերականգնման ծրագրի ղեկավար Սուրեն Մամաջանյանը։

Թաղամասի տասնյակ նրբանցքների ու ճանապարհահատվածների հիմնանորոգման մեծ ծրագրից ընդամենը երկու փողոցում է, որ աշխատանքները սկսվել են, երկուսն էլ ընդգրկված են սուբվենցիոն ծրագրում։ Միայն 3-րդ և 11-րդ փողոցների բնակիչները, փաստորեն, մի քանի ամսից կհայտնվեն շահեկան վիճակում, եթե երկու փողոցների հիմնանորոգման աշխատանքները ժամանակին ավարտվեն։ Հիմա Անի թաղամասի բոլոր փողոցներում վիճակն անտանելի է, շոգին դիմանալու չէ փոշուն, անձրևներին էլ՝ ցեխին։

Հիմնանորոգման ենթակա 3-րդը և 11-րդը զուգահեռ փողոցներ են, որոնց երկարությունը չի գերազանցում 1 կմ-ը։ Ամբողջությամբ նորացված են ջրագծերը, բայց կոյուղատար ցանցում ոչինչ չի փոխվել։ Ծրագրով  թաղամասի կոյուղատար համակարգի ամբողջական նորացում նախատեսված չի եղել, բայց եթե որոշակի հատվածներում եղել են վթարներ, խցանումներ կամ մաշված կոյուղագծեր, ջրաշինարարն այդ տեղամասերում աշխատանք կատարել է:

«Հիմա մեր ամենաբարդ աշխատանքները տեղի են ունենում 7-րդ փողոցում, որտեղ ունենք 5,5 մետր խորության կոյուղագիծ, արդեն մեկ շաբաթ է սկսել ենք, թեև տեղանքում աշխատելը բարդ է, բայց դրանք ընթանում են առանց խնդիրների»,- ասում է Գյումրիի ենթակառուցվածքների վերականգնման ծրագրի ղեկավար Սուրեն Մամաջանյանը։

Այժմ, նույն KFW ծրագրով ջրաշինարարն աշխատում է Շիրակացի փողոցում, որտեղ ամբողջությամբ նաև կոյուղատար ցանցն է փոխվել, հիմա հերթը հասել է ջրամատակարարման համակարգի նորացմանը։ Աշխատանքների ընթացքում Շիրակացի փողոցում երթևեկությունը չեն դադարեցնում։

Անի թաղամասում ընդհանուր առմամբ փոխվել է մոտ 20 կմ երկարության ջրագիծ, 5 կմ երկարությամբ էլ ներքին ցանցի միացումներ են արվել։ Նոր խողովակներն անցկացվել են հին ցանցին զուգահեռ, բայց նոր փորված խրամուղիներով։ Այս պահին բնակչի ջրամատակարարումը դեռ հին ցանցով է։ Ըստ շինարարի, մեկ ամսից «Անի» թաղամասը խմելու ջուր կստանա նոր խողովակաշարով։

 

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արմավիրի համայնքային ոստիկաններին տեսնելով` երիտասարդը դիմեց փախուստի. նրա ձեռքին եղած կիսաչոր կանեփը կշռում էր մոտ 12 կիլոգրամ

12:49 02.08.2025

Արմավիրի համայնքային ոստիկաններին տեսնելով` երիտասարդը դիմեց փախուստի. նրա ձեռքին եղած կիսաչոր կանեփը կշռում էր մոտ 12 կիլոգրամ

Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ Արևիկ գյուղի բնակչ 53-ամյա մի տղամարդ հողամասում աճեցնում է կանեփ ու նաև ապօրինի պահում է թմրամիջոց։ Տեղեկությունը ստուգվեց հուլիսի 30-ին: Մինչ համայնքային ոստիկանները կհասնեին սեփականաշնորհված հողամաս` ճանապարհին նկատեցին մի երիտասարդի, որը կանեփի բույսեր ձեռքին վազում էր։ Ժամը 14.35-ին նա ձերբակալվեց և տեղափոխվեց բաժին: Պարզվեց, որ փախչողը […] ...

Երևանի քրեական ոստիկանները հայտնաբերել են հետախուզվողի․ խափանման միջոցը կալանք

12:40 02.08.2025

Երևանի քրեական ոստիկանները հայտնաբերել են հետախուզվողի․ խափանման միջոցը կալանք

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողները հետախուզվողի թաքնվելու վայրի վերաբերյալ ստացած օպերատիվ տեղեկությունն իրացրին հուլիսի 31-ի առավոտյան: Ժամը 10-ին Կոմիտասի պողոտայում հայտնաբերվեց և վարչություն տեղափոխվեց մայրաքաղաքի Մամիկոնյանց փողոցի բնակիչ 40-ամյա տղամարդ։ Նա հուլիսի 23-ից հետախուզվում էր զենքի կամ նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի գործադրմամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու […] ...

Թուրքիայում ձերբակալվել են ահաբեկչական հարձակումներ նախապատրաստելու մեջ կասկածվող անձինք

12:39 02.08.2025

Թուրքիայում ձերբակալվել են ահաբեկչական հարձակումներ նախապատրաստելու մեջ կասկածվող անձինք

Թուրքիայի իրավապահ մարմինները երկրի հյուսիս-արևմուտքում գտնվող Բուրսայում ձերբակալել են չորս անձանց, որոնք կասկածվում են հանրապետությունում ահաբեկչական հարձակումներ նախապատրաստելու մեջ, հաղորդում է կառավարամետ «Türkiye» թերթը։ Ըստ տեղեկությունների՝ իրավապահ մարմինների աշխատակիցները Բուրսա նահանգի մուտքի մոտ կանգնեցրել են կասկածելի մեքենա, և ուղևորներից առգրավվել է երկու ձեռքի նռնակ։ «Կազմակերպված հանցագործության դեմ պայքարի բյուրոյի կողմից անցկացված հետաքննության ընթացքում պարզվել է, […] ...

Իրավապահները Տափերական գյուղում հայտնաբերել են հրացաններ

12:35 02.08.2025

Իրավապահները Տափերական գյուղում հայտնաբերել են հրացաններ

Քրեական վարույթի շրջանակում, դատարանի որոշմամբ, հուլիսի 30-ին Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության և Արարատի մարզային քննչական վարչության ծառայողները խուզարկել են Արարատի մարզի Տափերական գյուղի բնակիչ 27-ամյա երիտասարդի տունը՝ հայտնաբերելով երկու հրացան։ Պարզվել է, որ դրանք տարիներ առաջ երիտասարդի հայրն է բերել Լեռնային Ղարաբաղից։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ ...

«Սեուլ»-«Բարսելոնա» խաղում 10 գոլ է գրանցվել

12:30 02.08.2025

«Սեուլ»-«Բարսելոնա» խաղում 10 գոլ է գրանցվել

«Բարսելոնան» Կորեայի Հանրապետության մայրաքաղաք Սեուլում ընկերական հանդիպում է անցկացրել մայրաքաղաքի համանուն թիմի հետ և հաղթել 7-3 հաշվով: Առաջին խաղակեսում «Բարսելոնան» հաղթել է 3-2 հաշվով, իսկ երկրորդ կեսում ևս չորս գնդակ է ուղարկել հարավկորեական թիմի դարպասը, սեփականն ընդունելով միայն մեկը: Ընդորում Հանսի Ֆլիկը երկրորդ խաղակեսում դաշտ է դուրս բերել ամբողջությամբ այլ կազմ: Սա «Բարսելոնայի» երկրորդ ընկերական […] ...

Թրամփը հրամայել է տեղակայել երկու միջուկային սուզանավ՝ ի պատասխան Մեդվեդևի հայտարարությունների

12:14 02.08.2025

Թրամփը հրամայել է տեղակայել երկու միջուկային սուզանավ՝ ի պատասխան Մեդվեդևի հայտարարությունների

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, շարունակելով իր վեճը Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ, հայտարարել է, որ իր հռետորական սպառնալիքներին ի պատասխան կուղարկի երկու ամերիկյան միջուկային սուզանավ «համապատասխան տարածաշրջաններ»։ Նա չի մանրամասնել, թե որ տարածաշրջանների մասին է խոսքը։ «Հաշվի առնելով Ռուսաստանի նախկին նախագահ, այժմ Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի կողմից արված խիստ սադրիչ հայտարարությունները, […] ...

BACK_TO_TOP