Ֆրանսիացիները շոգի պատճառով զրկվել են սիրելի համեմունքից – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+23.09 oC

Ֆրանսիացիները շոգի պատճառով զրկվել են սիրելի համեմունքից

13:00 01.08.2022

Ֆրանսիայում շոգի պատճառով մանանեխի պակաս է զգացվում։ Այս մասին հայտնում է CBC News-ը։

Ֆրանսիացիների սիրելի համեմունքը գործնականում անհետացել է խանութներից։ Մանանեխի խոշորագույն արտադրողներից մեկի՝ Reine de Dijon-ի գործադիր տնօրեն Լյուկ Վանդերմասենն ասում է, որ 50 տարվա ընթացքում նման դեֆիցիտ չի եղել: «Բոլորը սովոր են միշտ ձեռքի տակ ունենալ մանանեխ և չեն պատկերացնում, թե ինչ անել, երբ այն չկա։ Մանանեխով համեմում են աղցանները, ավելացնում այն մայոնեզի, սոուսների մեջ, այն նաև մսի ու բանջարեղենի համեմունք է»,- ասել է մասնագետը։

Դեռևս կան խանութներ, որտեղ կարելի է գտնել մանանեխի լայն տեսականի, ասում է Վանդերմայսենը, բայց ավելի հաճախ կա մեկ կամ երկու տեսակ: Ֆրանսիայում մանանեխը հիմնականում պատրաստվում է Կանադայում աճեցված սերմերից, սակայն կլիմայական ճգնաժամի պատճառով բերքը նվազել է:

Վերջին տարիներին եկամտաբերությունը զգալիորեն ցածր է եղել։ Բացի այդ, հենց Ֆրանսիայում 2021 թվականին մանանեխի բերքը կիսով չափ նվազել է: «ՌԻԱ Նովոստի»-ն մեջբերում է ֆրանսիական E.Leclerc սուպերմարկետների ցանցի նախագահ Միշել-Էդուարդ Լեկլերին, ով France Info-ին տված հարցազրույցում ասել է, որ մանանեխը. հունիսի վերջին անհետացել էր  խանութներից։ «Մանեխի հնարավոր դեֆիցիտի ֆոնին ֆրանսիացիները հունիսին գնել են մանանեխի ամբողջ պաշարը մեր ցանցում, որը նախատեսված էր մինչև դեկտեմբեր վաճառքի համար»,- ասել է նա։

Այնուամենայնիվ, փորձագետները կարծում են, որ ճգնաժամը կհաղթահարվի աշնանը, երբ Կանադայից սերմերի նոր խմբաքանակներ կսկսեն ներմուծվել Ֆրանսիա։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

11:36 11.05.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Հայ ձյուդոիստները մնացին առանց մեդալների

11:21 11.05.2025

Հայ ձյուդոիստները մնացին առանց մեդալների

Հայաստանի ձյուդոիստներն ավարտել են պայքարը «Մեծ սաղավարտի» հերթական մրցաշարում, որն անցկացվել է Աստանայում: Մինչև 60 կգ քաշային կարգում Աշիկ Անդրեյանը առաջին փուլում պարտվել է Ղազախստանի ներկայացուցչին։ 73 կգ քաշային կարգում Արտակ Թորոսյանը ևս չի կարողացել հաղթահարել մեկնարկային փուլը՝ պարտվելով կորեացի ձյուդոիստին։ Այս քաշային կարգում հանդես են եկել նաև Գեորգիոս Մարկարյանը (Հունաստան), Կարեն Գալստյանը և Արմեն […] ...

Թրամփը հայտարարել է «մեծ շաբաթ» Ռուսաստանի և Ուկրաինայի համար

11:08 11.05.2025

Թրամփը հայտարարել է «մեծ շաբաթ» Ռուսաստանի և Ուկրաինայի համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ գալիք շաբաթը հարուստ կլինի վճռորոշ իրադարձություններով։ Այս մասին նա հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Ուկրաինայի հետ ուղիղ բանակցությունները վերսկսելու առաջարկի կապակցությամբ։ «Դա կլինի միանգամայն նոր և շատ ավելի լավ աշխարհ։ Ես կշարունակեմ աշխատել երկու կողմերի հետ՝ համոզվելու համար, որ դա տեղի կունենա։ ԱՄՆ-ն ցանկանում է կենտրոնանալ վերկառուցման […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

10:54 11.05.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Տիգրան Բարսեղյանի գոլը լավագույնն է ճանաչվել ապրիլին Սլովակիայի առաջնությունում

10:47 11.05.2025

Տիգրան Բարսեղյանի գոլը լավագույնն է ճանաչվել ապրիլին Սլովակիայի առաջնությունում

Բրատիսլավայի «Սլովանի» հարձակվող Տիգրան Բարսեղյանի` «Ժիլինայի» դարպասն ուղարկած գոլն ամսվա լավագույնն է ճանաչվել Սլովակիայի առաջնությունում: Բարսեղյանը գոլը խփել է ապրիլի 5-ին կայացած չեմպիոնական փուլի չորրորդ տուրի արտագնա խաղում, որտեղ «Սլովանը» հաղթել է 5-0 հաշվով: Քվեարկությամբ Բարսեղյանի գոլը ստացել է ձայների 43,13 տոկոսը: 31-ամյա Բարսեղյանը չորրորդ մրցաշրջանն անընդմեջ «Սլովանի» հետ նվաճել է Սլովակիայի առաջնության չեմպիոնական տիտղոսը: ...

Առավոտյան հեծանվային զբոսանք Կապանում. վարչապետը տեսանյութ է հրապարակել

10:36 11.05.2025

Առավոտյան հեծանվային զբոսանք Կապանում. վարչապետը տեսանյութ է հրապարակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է. «Առավոտյան հեծանվային զբոսանք Կապանում»: ...

BACK_TO_TOP