18:13 01.08.2022
Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին չի բացառել մոտ ապագայում Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շուրջ բանակցությունների վերսկսումը։
«Մենք կարող ենք հստակեցնել բանակցությունների մոտ ապագայում վերսկսման մոտավոր ժամկետները։ Իրանի Իսլամական Հանրապետությունը ողջունում է ցանկացած նախաձեռնություն, որը կօգնի համաձայնության հասնել»,- ասել է իրանի ԱԳՆ մամուլի քարտուղարը։
Պատասխանելով Վիեննայում միջուկային համաձայնագրի շուրջ բանակցությունների վերսկսմանը վերաբերող հարցին, Քանանին հայտարարել է․
«Իրանը բանակցային գործընթացը, համապարփակ և կայուն համաձայնագիր կնքելու համար, համարում է ողջամիտ և տրամաբանական։ Այն մեր տնտեսական շահերի երաշխավորն է։ Վերջին օրերին հաղորդագրություններով ենք փոխանակվել և Ջոզեպ Բորելը առաջարկել է տեքստ, որը հիմնված է նախկին բանակցությունների վրա։ Բոլոր կողմերը, այդ թվում՝ Իրանը, ստացել են այդ տեքստը։ Իրանական կողմը ուշադիր ուսումնասիրել է տեքստը և ներկայացրել է իր առաջարկները»։
Անդրադառնալով Իրանի և Ֆրանսիայի նախագահների զրույցին, Քանանին հայտնել է ֆրանսիական կողմի և մի քանի երկրների արտաքին գործերի նախարարների ջանքերի մասին, որոնք ուղղված են կողմերի հայացքների համընկնմանը։
Նա չի բացառել պատժամիջոցների չեղարկման շուրջ բանակցությունների վերսկսման հնարավորությունը և ընդգծել է, որ դա կախված է հակառակ կողմի՝ ԱՄՆ-ի կամքից։ Ըստ նրա՝ ԱՄՆ-ն պետք է հայտնի իր պատրաստակամությունը կայուն համաձայնության հասնելու հարցում։
«Համաձայնության հասնելը Իրանը համարում է կարևոր ռազմավարություն»,- հավելել է դիվանագետը։
12:11 03.08.2025
Մահացել է The Rolling Stones խմբի երաժիշտ Ֆլակո Խիմենեսը12:11 03.08.2025
Մահացել է The Rolling Stones խմբի երաժիշտ Ֆլակո ԽիմենեսըԱմերիկացի կատարող և The Rolling Stones խմբի անդամ Լեոնարդո «Ֆլակո» Խիմենեսը մահացել է 87 տարեկան հասակում: Այս մասին հաղորդում է The National World-ը։ Հրապարակման մեջ նշվում է, որ երաժիշտը մահացել է հուլիսի 31-ին՝ ընտանիքի շրջապատում: Մահը վրա է հասել հոսպիտալացումից ընդամենը մի քանի ամիս անց։ Խիմենեսը «Ֆլակո» մականունը ստացել է իր նիհարության պատճառով: Իր կարիերայի […] ...
11:56 03.08.2025
Տեր Շտեգենն ակումբի լեգենդ է, և նրան պետք է հարգել․ Գավի«Բարսելոնայի» կիսապաշտպան Գավին RAC1-ի հետ զրույցում անդրադարձել է դարպասապահ և թիմի ավագ Մարկ-Անդրե տեր Շտեգենի շուրջ ստեղծված իրավիճակին: Գերմանացի դարպասապահը կորցրել է տեղը մեկնարկային կազմում, իսկ օրեր առաջ ենթարկվել է մեջքի վիրահատության, որի պատճառով բաց կթողնի 3-4 ամիս։ Ակումբի ղեկավարությունը դժգոհ է Տեր Շտեգենից և, ըստ լուրերի, ցանկանում է զրկել նրան ավագի թևկապից։ «Մարկը թիմի […] ...
11:42 03.08.2025
Հուլիս ամսին Գեղարքունիքի մարզում ծնվել է 115 երեխա2025 թվականի հուլիս ամսին Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող առողջապահական հիմնարկներում ծնվել է 115 երեխա, որից 68-ը՝ տղա, 47-ը՝ աղջիկ: Այս մասին հայտնել են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից: 115 երեխաներից 24-ը ծնվել են Գավառի բժշկական կենտրոնում, 43-ը՝ Մարտունու ծննդատանը, 26-ը՝ Սևանի բժշկական կենտրոնում, 18-ը՝ Վարդենիսի բժշկական կենտրոնում, 4-ը՝ Ճամբարակի առողջության կենտրոնում։ ...
11:22 03.08.2025
Գյումրիում փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձըՕգոստոսի 2-ին, ժամը 20։16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել Շիրակի մարզի Գյումրի քաղաքում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Պարույր Սևակի փողոցի շենքերից մեկի շքամուտքում քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել: Փրկարարները կանխել […] ...
11:08 03.08.2025
Թուրքիայում ուժեղ անձրևներից հեղեղվել են տներ, ստորգետնյա անցումներԹուրքիայի հարավարևմտյան Դենիզլի քաղաքում տեղացած ուժեղ անձրևների հետևանքով տներ, աշխատավայրեր և ստորգետնյա անցումներ են հեղեղվել, հաղորդել է TRT Haber հեռուստաալիքը։ «Քաղաքի կենտրոնում երեկոյան ժամերին սկսված տեղատարափ անձրևը բացասաբար է ազդել առօրյա կյանքի և տրանսպորտի վրա։ Տեղատարափ անձրևի հետևանքով YSE և Ֆաթիհ ստորգետնյա անցումները լցվել են ջրով։ Անցորդների և փրկարարների օգնությամբ փրկվել են ստորգետնյա անցումում մնացած […] ...
10:59 03.08.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...