19:31 07.08.2018
Նախորդ տարի ՀՀ կառավարության թեժ գծին ստացվել է մոտավորապես 9 000 զանգ, իսկ 2018-ի առաջին կիսամյակում արդեն մոտավորապես 43 հազար զանգ, այսինքն՝ զանգերի թիվը նվազագույնը տասնապատկվել է: Այս մասին «Ազատության» ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ նշելով, որ զանգերի հիմնական մասը բաժին է ընկնում հեղափոխությանը հաջորդող ամիսներին, նույնը վերաբերում է նամակներին, նաև արտերկրից ստացված նամակներին ու դիմումներին:
Փոխվարչապետը նշեց, որ հիմա որոշ չափով հարցը կարգավորվել է, ինստիտուցիոնալ հիմքի վրա են փորձում դնել, պետություն – քաղաքացի հարաբերությունների գրեթե բոլոր ոլորտներում ներդրվելու է մեկ պատուհանի սկզբունքը. մարդիկ հնարավորություն կունենան օնլայն տարբերակով իրենց հարցերն առաջադրել, ինչը կթեթևացնի բեռը, և նրանք արագ կստանան իրենց հարցերի պատասխանը:
Օգտատերերից մեկը հետաքրքրվեց՝ ի՞նչ բացահայտումներ նկատի ուներ Փաշինյանը հրեշավոր բացահայտումների մասին խոսելիս, և եթե այդքան հրեշավոր էին բացահայտումները, արդյո՞ք ձերբակալություններ չպետք է լինեն:
«Անկեղծ ասած՝ ես կարծում եմ, որ անհրաժեշտության պարագայում վարչապետն անձամբ կխոսի այդ բացահայտումների մասին, իսկ հարցին՝ ինչո՞ւ այսքան ժամանակ որևէ ձերբակալություն տեղի չի ունեցել… չեմ կարծում, թե այդ ձերբակալությունները պետք է լինեն ինքնանպատակ. իրավապահները գործում են ըստ փաստերի. եթե կա փաստ՝ գնում են հետքերով, իրականացնում գործողություններ, եթե չկա փաստ՝ չեն կարող գործողություններ իրականացնել. այս տրամաբանությունը գործում է բոլոր մարմիններում, այս փոփոխությունը պետք է հասարակության մեջ ևս տեղի ունենա. որևէ ձերբակալություն ինքնանպատակ չէ»,- ասաց նա:
14:43 03.08.2025
Մեսսին վնասվածք է ստացել Ինտեր Մայամիի խաղումԱմերիկյան «Ինտեր Մայամի» ֆուտբոլային ակումբի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին վնասվածք է ստացել Լիգայի գավաթի մեքսիկական «Նեկաքսայի» դեմ տնային խաղում։ Արգենտինացին ոտքի վնասվածք է ստացել և փոխարինվել է խաղի 11-րդ րոպեին։ Խաղից հետո «Ինտեր Մայամիի» գլխավոր մարզիչ Խավիեր Մասկերանոն ասել է, որ Մեսսին անհարմարություն է զգացել ծնկատակի ջլի հատվածում։ Վնասվածքի ճշգրիտ բնույթը հայտնի կդառնա ավելի ուշ։ […] ...
14:26 03.08.2025
Օրբան. Ուկրաինայում խաղաղություն կգա, երբ Արևմուտքը հասկանա, որ այդ երկիրը չի կարող լինել ՆԱՏՕ-ի անդամՈւկրաինայում խաղաղությունը կգա այն ժամանակ, երբ և՛ ուկրաինացիները, և՛ Արևմուտքը կճանաչեն, որ այս երկիրը չի կարող լինել ՆԱՏՕ-ի անդամ, իսկ Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը կկնքեն համապարփակ համաձայնագիր միջազգային հարաբերությունների հիմնական հարցերի վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը՝ ելույթ ունենալով Էստերգոմում Մատյաս Կորվինի քոլեջի կողմից կազմակերպված երիտասարդական փառատոնում՝ […] ...
14:03 03.08.2025
Ովքե՞ր են Ժունիորի կուռքերըԲրազիլիայի ազգային հավաքականի և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը GQ ամսագրին պատմել է, թե ովքեր են իր կուռքերը: «Իմ կուռքերն են Կրիշտիանու Ռոնալդուն, Լեբրոն Ջեյմսը և մեր բրազիլացի լեգենդները՝ Ռոնալդոն, Ռոնալդինյոն, Նեյմարը»,- 25-ամյա ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերել հայտնի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: ...
13:49 03.08.2025
Նյու Ջերսիում 3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, որ շաբաթ օրը Նյու Ջերսիում, Նյու Յորքի մոտակայքում, գրանցվել է 3.0 մագնիտուդով երկրաշարժ։ ԱՄՆ երկրաբանական ծառայության տվյալներով՝ էպիկենտրոնը գտնվել է Բերգեն շրջանի Հասբրուք Հայթս շրջանում։ Օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։ Ցնցումները զգացվել են Նյու Յորքում։ Հնարավոր վնասների և զոհերի մասին տեղեկություններ դեռևս չկան: Նյու Յորքի արտակարգ իրավիճակների դեպարտամենտը […] ...
13:23 03.08.2025
Կոտայքում կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձըՕգոստոսի 3-ին, ժամը 06։05-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Հաճն քաղաքում քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով կամրջից․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։ Փրկարարների և ոստիկանության աշխատակիցների համատեղ ուժերով կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը․ վերջինս տեղափոխվել […] ...
13:06 03.08.2025
Ջոկովիչն ու Ֆորմուլա-1-ի երկու աստղեր ներդրումներ կկատարեն ֆրանսիական ակումբումԹենիսի «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 24-ակի հաղթող Նովակ Ջոկովիչը, Ֆորմուլա-1-ի աստղեր Քևին Մագնուսենը և Ֆելիպե Մասան ներդրումներ կկատարեն ֆուտբոլի Ֆրանսիայի Լիգա 2-ում հանդես եկող «Լե Մանում»։ Այս տեղեկությունը հաստատել է ակումբի նախագահը: Նրանք Outfield հիմնադրամի անդամ են: Լատինական Ամերիկայում սպորտային ներդրումների առաջատարներից մեկն 80 միլիոն դոլար կներդնի ֆրանսիական ակումբում: ...