10:46 02.08.2022
2022-ի ապրիլ-հունիսին մի քանի անգամ թարմացվել է DDoS-գրոհների առավելագույն տևողության ռեկորդը։ Այդ մասին տեղեկացնում է «Կասպերսկի» ընկերությունը, որի տվյալներով՝ երկրորդ եռամսյակում աճել Է DDoS-գրոհների միջին տևողությունը. ապրիլին այն կազմել է 40 ժամ, մայիսին՝ 57, և միայն հունիսին այդ ցուցանիշն անկում է ապրել: Ամենաերկար DDoS-գրոհը սկսվել է մայիսին և շարունակվել գրեթե 29 օր:
Ընդ որում, աշխարհում գրոհների ընդհանուր քանակն աստիճանաբար նվազում է։ Հունիսին «Կասպերսկի» ընկերության լուծումները գրանցել են գրեթե չորս անգամ ավելի քիչ նման միջադեպ՝ մարտի առավելագույն ցուցանիշների համեմատ, սակայն դա, միևնույն է, երկու անգամ ավելի է, քան նախորդ տարվա հունիսին։
Ընկերության տվյալներով՝ DDoS-ի գլխավոր թիրախը երկրորդ եռամսյակում դարձել է ֆինանսական հատվածը։ Ֆինանսական կազմակերպությունների վրա գրոհների մասնաբաժինը տատանվել է ապրիլի 70%-ից մինչև հունիսի 37%: Ամռան սկզբին թիրախ-ընկերությունների շրջանում կտրուկ աճել է պետական կազմակերպությունների մասնաբաժինը։
Չարագործների ակտիվության աճի ֆոնին էապես աճել է մասնավորապես, ռուսական ընկերությունների կողմից մասնագիտացված պաշտպանական լուծումների նկատմամբ պահանջարկը։ Այսպես, Kaspersky DDoS Protection-ի ակտիվ լիցենզիաների քանակը փետրվարի վերջից ավելացել է ավելի քան երկու անգամ։
«2022-ի սկզբին DDoS-գրոհներին մասնակցել են մեծ թվով, այսպես կոչված, հաքտիվիստներ, բայց հետո նրանց մասնաբաժինը ընդհանուր թվի մեջ կրճատվել է, և մենք սկսել ենք ավելի հաճախ գրանցել պրոֆեսիոնալ չարագործների նախապատրաստած հարձակումներ։ Այդ մասին են վկայում գրոհների մի քանի անգամ ավելացած տևողությունն ու դրանց կատարման մակարդակը։ Այդ թվում մենք դիտարկում ենք թիրախային գրոհներ, որոնց ընթացքում չարագործները հաշվի են առնում կոնկրետ կայքերի ճարտարապետության ամենափոքր մանրամասներն ու առանձնահատկությունները։ Նման ակցիաների նախապատրաստման համար սովորաբար շատ ժամանակ է ծախսվում, դրանք պահանջում են կազմակերպիչների տեխնիկական պատրաստվածության բարձր մակարդակ, դրանք ավելի դժվար է կանխել, բացահայտել և կանգնեցնել: Նման գրոհների աճող քանակը DDoS- սպառնալիքը է բերում նոր մակարդակի»,- պատմում է «Կասպերսկի» ընկերության կիբեռանվտանգության փորձագետ Ալեքսանդր Գուտնիկովը։
Զանգվածային DDoS-գրոհներին արդյունավետ դիմակայելու և վեբ-ռեսուրսների շարքից դուրս գալը թույլ չտալու համար փորձագետները խորհուրդ են տալիս օգտագործել մասնագիտացված պաշտպանական լուծումներ, որոնք անընդհատ վերլուծում են տրաֆիկը, ծանուցում հնարավոր գրոհների մասին, իրականացնում են տրաֆիկի վերաուղղորդում զտման կենտրոններ և մաքրված տրաֆիկի վերադարձը ցանց; վստահել կայքերի սպասարկումը մասնագետներին, ովքեր գիտեն, թե ինչ պետք է ձեռնարկեն նման միջադեպի դեպքում; ուշադիր ստուգել մատակարարների հետ համաձայնագրերը և կոնտակտային տվյալները, ներառյալ՝ ինտերնետի ծառայություն մատուցողների հետ պայմանագրերը։ Դա ընկերության աշխատակիցներին կօգնի արագ ստանալ անհրաժեշտ տեղեկատվությունը գրոհի դեպքում; մշակել նման գրոհներից պաշտպանվելու պահեստային պլան՝ բիզնեսի համար կրիտիկական ծառայությունները վերականգնելուն պատրաստ լինելու համար։
17:40 02.08.2025
Ջրափրկարարները քաղաքացուն դուրս են բերել ափ17:35 02.08.2025
Արոնյանը պարտվել է Նակամուրային․ Esports World Cup 2025Շախմատի տղամարդկանց Հայաստանի հավաքականի նախկին առաջատար Լևոն Արոնյանը Ռիադում անցկացվող Esports World Cup 2025 մրցաշարի քառորդ եզրափակչում պարտվել է Հիկարու Նակամուրային: ԱՄՆ-ի երկու ներկայացուցիչներն անցկացրել են չորս պարտիա, ճապոնացին հաղթել է 2,5-1,5 հաշվով: Նակամուրան կիսաեզրափակչում կհանդիպի ՖԻԴԵ-ի առաջին համար, նորվեգացի Մագնուս Կառլսենի հետ, որը քառորդ եզրափակչում 2,5-0,5 հաշվով հաղթել է հնդիկ Նիհալ Սարինին: ...
17:29 02.08.2025
Մոդին սպառնացել է Պակիստանին հրթիռային հարվածներով նոր ահաբեկչական հարձակման դեպքումՀնդկաստանի վրա Պակիստանից ցանկացած նոր ահաբեկչական հարձակում կպատասխանվի վճռականորեն՝ օգտագործելով BrahMos թևավոր հրթիռները, որոնք արտադրվում են ռուս-հնդկական համատեղ ձեռնարկության կողմից, հայտարարել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին։ «Եթե Պակիստանը կրկին մեղք գործի, Ուտար Պրադեշում արտադրված հրթիռները կոչնչացնեն ահաբեկիչներին»,-ասել է Մոդին՝ ելույթ ունենալով Վարանասիում: Հնդկաստանի վարչապետը նաև նշել է, որ համաշխարհային հանրությունն արդեն տեսել է հնդկական պաշտպանական […] ...
17:20 02.08.2025
Գազայի առողջապահության նախարարությունը հայտնել է 24 ժամվա ընթացքում 98 պաղեստինցու մահվան մասինԳազայի հատվածում Իսրայելի կողմից վերջին 24 ժամվա ընթացքում ձեռնարկված գործողությունների հետևանքով զոհվել է առնվազն 98 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 1000-ը, հայտնել է անկլավի առողջապահության նախարարությունը իր պաշտոնական Telegram ալիքում։ «Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածի հիվանդանոցներ են տեղափոխվել 98 զոհված (այդ թվում՝ 15-ը, որոնք հանվել են փլատակներից) և 1079 վիրավոր»,-ասվում է տեքստում։ Այսպիսով, 2023 թվականի […] ...
17:10 02.08.2025
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 4-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Սարի Թաղ 2-6 փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Լեոյի փ. 50-103 առանձնատներ մասնակի, Երևանցու փ. 5-48 առանձնատներ մասնակի, Կոնդ թաղամաս 91-253 առանձնատներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, […] ...
17:00 02.08.2025
«Գալաթասարայը» խոշոր գումարով ձեռք է բերել Օսիմհենի տրանսֆերային իրավունքըԹուրքիայի չեմպիոն «Գալաթասարայն» իտալական «Նապոլիից» ձեռք է բերել Նիգերիայի հավաքականի հարձակվող Վիկտոր Օսիմհենի տրանսֆերային իրավունքը։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Ստամբուլը ներկայացնող ակումբն Իտալիայի չեմպիոնին 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար 75 միլիոն եվրո է վճարել: Կողմերը չորս տարվա պայմանագիր են համաձայնեցրել: Օսիմհենը նախորդ մրցաշրջանը վարձավճարով էր անցկացրել «Գալաթասարայում»: ...
16:51 02.08.2025
Իրանի նախագահը երկօրյա այցով մեկնել է ՊակիստանՊակիստանի վարչապետի պաշտոնական հրավերով Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը երկօրյա այցով մեկնել է Պակիստան: Ինչպես հայտնում է IRNA գործակալությունը, Փեզեշքիանը հանդիպումներ կունենա Պակիստանի վարչապետի, նախագահի, ինչպես նաև Ազգային ժողովի և Սենատի ղեկավարների հետ։ Այցի ընթացքում երկու երկրի պաշտոնյաները կստորագրեն մի շարք կարևոր համագործակցության փաստաթղթեր: ...