Հորդառատ անձրևներից վնասներ են կրել Շիրակի մարզի Սարատակ գյուղի տնտեսությունները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+33.09 oC

Հորդառատ անձրևներից վնասներ են կրել Շիրակի մարզի Սարատակ գյուղի տնտեսությունները

18:08 02.08.2022

Նախօրեին տեղացած հորդառատ անձրևից առաջացած սելավը վնասներ է պատճառել  Սարատակ գյուղի մի քանի տներին ու տնամերձ հողամասերին։ Ջրի հոսքը վնասել է նոր քաղած ու դեռ չպահեստավորած հացահատիկի բերքը։ Գյուղի հիմնականում 5-րդ փողոցի տները միշտ հեղեղումների վտանգի տակ են, իսկ պատճառը վերջին տարիներին սելավատարներին շատ մոտ կատարված կառուցապատումներն են, ինչի հետևանքով ջրի հունը փոխվել է, և ամեն անգամ տեղումներից հետո տնտեսություններն են տուժում:

Մնացյանների տնտեսությունը ամենաշատն է տուժել հեղեղումից։ Բակով մեկ լցված ջուրը հասել է մինչև պահեստ ու թրջել ընդամենը մեկ օր առաջ հավաքած հացահատիկը։ 2 տոննա ցորեն, 6 տոննա էլ գարի էին հավաքել։ Գյուղացու ամբողջ տարվա ապրուստն է սա։ Հիմա հացահատիկի մեծ մասը վնասվել է։

«Ցորենը պարկերի մեջ էր լցրած, դուրս եմ բերել, փռել եմ՝ չորանա, իսկ գարին լրիվ թրջվել է, եթե տեր չլինեմ՝ կփչանա։ Վրայի շերտը հնարավոր է վերցնել, պարկերի մեջ լցնել, իսկ տակի շերտը՝ երևի մեկ տոննա, արդեն լրիվ թաց է»,- ասում է Զավեն Մնացյանը։

Միայն հացահատիկի բերքը չէ, որ գյուղում ջրածածկ է եղել, տնամերձներում ցանած կարտոֆիլի մարգերն են վնասվել։ Ջուրը միայն առավոտյան է հետ քաշվել, բերքը թե ինչքանով է վնասվել՝ մի քանի օրից կերևա։

«Ջուրն էնքան շատ էր, որ կարտոֆիլի մոտ 800 մ տարածք զբաղեցնող հողատարածքն ամբողջությամբ ջրի մեջ էր, հիմա արևն էլ զարկեց, կարտոֆիլը կհոտի ու վերջ, կփչանա բերքը»,- ասում է Սարատակի բնակիչ Ավետիս Աբրահամյանը։

Գյուղի 5-րդ փողոցի տները վերջին մի քանի տարիներին միշտ տուժում են վարարումներից։ Պատճառը սելավատարի վրա և հարևանությամբ կատարված կառուցապատումներն են։ 60-ականներից գործող սելավատարները, թեև առանց տաշտակների էին, բայց ջուրն իր ճամփով հոսում էր։ Հիմա այդ հողե սելավատարներն էլ չկան։ Գյուղի բնակիչները տարբեր հատվածներում շենքեր են կառուցել, փակել տների մոտով անցնող առուների հունը, ինչի հետևանքով անձրևաջրերը հոսում են հենց գյուղի կենտրոնական 5-րդ փողոցով։

Նոր առուներ կփորվեն, երբ 5-րդ փողոցը հիմնանորոգվի։ Իսկ փողոցի հիմնանորոգումն ընդգրկված է եղել 2021 թվականի սուբվենցիոն ծրագրում, բայց ստացվել կամ հաջողել էր այնպես, որ անցած տարի 5-ի փոխարեն ասֆալտապատել էին 4-րդ փողոցը, որը պարզվեց՝ 5-րդի շարունակությունն էր։

«Սուբվենցիոն հայտով ներկայացված է եղել 4-րդ և 5-րդ փողոցները, 2021-ին ասֆալտապատվել է 4-րդ փողոցը, իսկ 5-րդը նախատեսված է հաջորդ տարի հիմնանորոգել»,- նշում է Սարատակի վարչական ղեկավար Դավիթ Վարդանյանը։

2021-ի սուբվենցիոն ծրագրում ընդգրկված 5-րդ փողոցը, որն ընդամենը 300 մետր երկարության է, 2022-ի փաթեթներում էլ չի ընդգրկվել։ Հաջորդ տարվա ծրագրերում հայտնվելու խոստում բնակիչներին եղել է այն բանից հետո, երբ հայտնի էր դարձել, որ փաստաթղթերով այն ներկայացվել էր իբրև հիմնանորոգված։ Իսկ հերթական հեղեղումները կանխելու համար ժամանակավոր լուծում է տրվելու, փողոցի հողաշերտը 15-20 սանտիմետրով իջեցվելու է։

Տեսանյութը՝ Աննա Վարդանյանի ֆեյսբուքյան էջից։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Oգոստոսի 12-20-ը ՀՀ-ում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը

12:08 02.08.2025

Oգոստոսի 12-20-ը ՀՀ-ում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը

Միջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում օգոստոսի 12-20-ը Հայաստանի Հանրապետությունում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։ Զորավարժությանը ներգրավված են լինելու ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի, Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային զորքերի և Կանզասի ազգային գվարդիայի զինծառայողները: Զորավարժությունը ենթադրում է խաղաղապահ առաջադրանքների նախապատրաստում և իրականացում՝ բժշկական տարհանման ընթացակարգերի շեշտադրմամբ: Զորավարժության նպատակն […] ...

SHANTNEWS

12:00 02.08.2025

SHANTNEWS

Ուսուցողական և գործնական միջոցառում Ստեփանավան քաղաքում

11:47 02.08.2025

Ուսուցողական և գործնական միջոցառում Ստեփանավան քաղաքում

Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում իրականացվել է կարևոր նախաձեռնություն՝ ուղղված երեխաների՝ անվտանգության վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը։ «Լիարժեք կյանք» ներառական ամառային ճամբարի տարածքում ՆԳՆ Լոռու մարզային փրկարարական վարչության կողմից կազմակերպվել են սեմինարներ՝ նվիրված հակահրդեհային կանոնների ուսուցմանը և տարհանման հմտությունների զարգացմանը։ Սեմինարների հիմնական նպատակն էր ճամբարականներին ծանոթացնել հրդեհների կանխարգելման կանոններին, տարհանման կարգին և քայլերին, ինչպես նաև նրանց հաղորդակից դարձնել արտակարգ իրավիճակներում ճիշտ, վստահ և կազմակերպված վարքագծի […] ...

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում ամեն օր աշխատում է 600 շինարար․ ՏԿԵ նախարար

11:30 02.08.2025

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում ամեն օր աշխատում է 600 շինարար․ ՏԿԵ նախարար

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում յուրաքանչյուր օր աշխատում է 245 տեխնիկա, շինարարական աշխատանքներում ներգրավված է ավելի քան 600 շինարար: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։ Հուլիս ամսվա ընթացքում միջին օրական կատարողականը գերազանցել է 60 միլիոն ՀՀ դրամը: ...

Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ին

11:07 02.08.2025

Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.82 դրամ: ...

Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցել

10:45 02.08.2025

Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցել

Աֆղանստանում տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան Սեյսմոլոգիական Կենտրոնը (EMSC): Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ցնցումը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ UTC ժամանակով ժամը 21:03-ին՝ Բաղլան քաղաքից 121 կիլոմետր արևելք, որի բնակչությունը կազմում է 108 հազար մարդ։ Էպիկենտրոնը գտնվել է 123 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն եղել։ ...

BACK_TO_TOP