Շոլցը հայտարարել է Ուկրաինա նորագույն զենք ուղարկելու մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+25.09 oC

Շոլցը հայտարարել է Ուկրաինա նորագույն զենք ուղարկելու մասին

12:36 02.08.2022

Գերմանիան Ուկրաինային այնպիսի նոր զինտեխնիկա է մատակարարում, որ դրա որոշ օրինակներ դեռ գործածության մեջ չեն նույնիսկ  գերմանական բանակում։ Այս մասին օգոստոսի 2-ին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։

Եթե ​​նախկինում Գերմանիան, ըստ կանցլերի, Ուկրաինա էր ուղարկում հակատանկային և հակաօդային պաշտպանության համակարգեր (ՀՕՊ), ականներ և թնդանոթներ՝ զինամթերքով, ապա այժմ եկել է ավելի բարդ և արժեքավոր համակարգերի ժամանակը։

«Ինքնագնաց հաուբիցներ, համազարկային կրակի հրթիռային համակարգեր, ՀՕՊ համակարգեր, հրետանային ուղղորդման ռադիոտեղորոշիչ համակարգեր։ Այդ համակարգերից մի քանիսն այնքան նոր են, որ մինչ այժմ դրանցից շատ փոքր մասն է արտադրվել, իսկ որոշները նույնիսկ ժամանակ չեն ունեցել գերմանական զինված ուժերում շահագործվելու համար»,- Շոլցի խոսքերն է մեջբերում Globe and Mail-ը։

Նրա խոսքով՝ ուկրաինական զորքերը Գերմանիայում վերապատրաստվում են նոր տեխնիկայի կիրառման հմտություններին տիրապետելու համար:

Նախօրեին հայտնի դարձավ, որ Ուկրաինա են հասել Գերմանիայի կողմից մատակարարված Mars II հրթիռային համակարգերը։ MARS II-ը ամերիկյան արտադրության M270 MLRS-ի գերմանական տարբերակն է:

Հունիսին գերմանական իշխանությունները հրապարակել էին զենքերի ցուցակը, որոնք արդեն ուղաևկվել են կամ կմատակարարվեն Ուկրաինա։ Այն ներառում էր 30 զենիթային ինքնագնաց գնդացիր (ZSU) Gepard, հակաօդային պաշտպանության համակարգ (ՀՕՊ) IRIS-T, MLRS MARS և այլ զինատեսակներ։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՌԴ իրավապահների կողմից հետախուզվող 48-ամյա տղամարդը հայտնաբերվեց

12:54 23.06.2025

ՌԴ իրավապահների կողմից հետախուզվող 48-ամյա տղամարդը հայտնաբերվեց

Համայնքային ոստիկանության Դավթաշենի բաժնի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունիսի 19-ին Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում հայտնաբերվել և բաժին է ներկայացվել ՌԴ իրավապահների կողմից հետախուզվող Կոտայքի մարզի Վերին Պտղնի գյուղի 48-ամյա բնակիչը․ խափանման միջոցը` կալանք: ...

«Յուվենտուսը» 1/8 եզրափակչում է․ ԱԱԱ

12:47 23.06.2025

«Յուվենտուսը» 1/8 եզրափակչում է․ ԱԱԱ

Աշխարհի ակումբային առաջնության G խմբի երկրորդ տուրում «Յուվենտուսը» 4-1 հաշվով հաղթել է «Վիդադին»։ Դուբլ է գրանցել Կենան Յիլդիզը, մեկ գոլ էլ խփել է Դուշան Վլահովիչը։ Թուրինյան ակումբը 6 միավորով խմբի առաջատարն է ու ապահովել է տեղը 1/8 եզրափակչում։ «Վիդադը» երկրորդ անընդմեջ պարտությունն է կրել և զրկվել պայքարը շարունակելու հնարավորությունից։ ...

Ինչպիսի եղանակ է սպասվում հունիսի 23-28-ը

12:40 23.06.2025

Ինչպիսի եղանակ է սպասվում հունիսի 23-28-ը

Երևանում հունիսի 23-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Հունիսի 24-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ ​​​​​​ Մարզերում հունիսի 23-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Հունիսի 24-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 […] ...

Գրքի երևանյան միջազգային 8-րդ փառատոնը հայտարարում է գրական մրցույթ

12:33 23.06.2025

Գրքի երևանյան միջազգային 8-րդ փառատոնը հայտարարում է գրական մրցույթ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ և աջակցությամբ արդեն 8-րդ տարին անցկացվում է Գրքի երևանյան միջազգային փառատոնը, որը կազմակերպում են Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը և «Գրքի փառատոն» կրթամշակութային հասարակական կազմակերպությունը։ Գրքի երևանյան միջազգային 8-րդ փառատոնը հայտարարում է գրական մրցույթ հետևյալ անվանակարգերում՝ արձակ դրամատուրգիա մանկապատանեկան գրականություն պոեզիա Մասնակցության հայտ կարող են […] ...

10 քարտ «Ռիվեր Փլեյթ» – «Մոնտերեյ» խաղում․ ԱԱԱ

12:25 23.06.2025

10 քարտ «Ռիվեր Փլեյթ» – «Մոնտերեյ» խաղում․ ԱԱԱ

Աշխարհի ակումբային առաջնության հեռարձակող DAZN հեռուստաընկերությունը տեսանյութով ներկայացրել է մրցաշարի խմբային փուլի երկրորդ տուրի «Ռիվեր Փլեյթ» – «Մոնտերեյ» հանդիպման բոլոր 10 քարտերը: Խաղն ավարտվել է 0-0 հաշվով։ Արգենտինական ու մեքսիկական թիմերի միջև հանդիպումը սպասարկում էր սլովենացի մրցավար Սլավկո Վինչիչը, որի համար այս խաղն առաջինն էր աշխարհի 2025 թվականի ակումբային առաջնությունում:   ...

Վարչապետն Ամերիկյան առևտրի պալատի անդամների հետ քննարկել է տնտեսական քաղաքականությանն ու ներդրումների խթանմանը վերաբերող հարցեր

12:18 23.06.2025

Վարչապետն Ամերիկյան առևտրի պալատի անդամների հետ քննարկել է տնտեսական քաղաքականությանն ու ներդրումների խթանմանը վերաբերող հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային նախաճաշ է ունեցել Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի անդամների հետ, որոնք ներկայացնում են տնտեսության տարբեր ոլորտների ընկերություններ: Վարչապետը կարևորել է նման հանդիպումները և նշել, որ լավ հնարավորություն է քննարկելու երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բոլոր հարցերը: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այսպիսով ձևավորվում է նաև որոշակի օրակարգ՝ ՀՀ Կառավարության և Ամերիկայի առևտրի պալատի անդամների միջև հետագա […] ...

BACK_TO_TOP