12:44 02.08.2022
Արմատական «Թալիբան» շարժումը (ահաբեկչական գործունեության համար գտնվում է ՄԱԿ-ի պատժամիջոցների տակ) խախտել է իր պարտավորությունները՝ Քաբուլում «ընդունելով և թաքցնելով» «Ալ-Քաիդա» (Ռուսաստանում արգելված) ահաբեկչական խմբավորման առաջնորդներից Այման ալ Զավահիրիին։ Այս մասին երկուշաբթի՝ օգոստոսի 1-ին, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը։
«Հյուրընկալելով և թաքցնելով «Ալ-Քաիդայի» առաջնորդին Քաբուլում՝ թալիբները կոպտորեն խախտեցին Դոհայի համաձայնագիրը և աշխարհին տրված իրենց բազմաթիվ խոստումներն առ այն, թե թույլ չեն տա ահաբեկիչներին օգտագործել Աֆղանստանի տարածքը՝ սպառնալով այլ երկրների անվտանգությանը», – ասել է նա:
Բլինկենը նաև ընդգծել է, որ թալիբները դավաճանել են աֆղան ժողովրդին և այլ երկրների կողմից իշխանությունը ճանաչելու և միջազգային հանրության հետ հարաբերությունները կարգավորելու իրենց հայտարարած ցանկությանը։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել էր, որ «Ալ-Քաիդայի» առաջնորդներից մեկին՝ Այման ալ Զավահիրին ոչնչացնելու հակաահաբեկչական օպերացիան բոլոր առումներով հաջողված էր։
Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ն երբեք թույլ չի տա, որ Աֆղանստանն այլեւս ապաստան դառնա ահաբեկիչների համար։
13:25 22.06.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը11:35 23.06.2025
Արաղչի. Իրանն ու Ռուսաստանը խորհրդակցություններ են անցկացնում ընդհանուր սպառնալիքներին հակազդելու համարԻրանը և Ռուսաստանը սերտ խորհրդակցություններ են անցկացնում ընդհանուր սպառնալիքներին հակազդելու համար: Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին՝ Մոսկվա ժամանելուն պես՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման համար: «Մենք և Ռուսաստանը միշտ ունեցել ենք ընդհանուր մտահոգություններ, ընդհանուր անհանգստություններ և ընդհանուր հակառակորդներ։ Մենք միշտ կիսում ենք ընդհանուր համոզմունքներ և սերտորեն խորհրդակցում ենք […] ...
11:27 23.06.2025
«Ռեալը» 10 հոգով երեք գոլ է խփել․ ԱԱԱՄադրիդի «Ռեալն» աշխարհի ակումբային առաջնության երրորդ տուրում 3-1 հաշվով հաղթել է մեքսիկական «Պաչուկային»։ «Ռեալը» չնայած 7-րդ րոպեից Ռաուլ Ասենսիոյի կարմիր քարտից հետո մնացել է 10 ֆուտբոլիստներով, սակայն կարողացել է բոլոր երեք դիպուկ հարվածները վերածել դարպասի գրավման ու հաղթել։ Մադրիդյան ակումբի դարպասապահ Տիբո Կուրտուան հանդիպման հերոսն էր, որը 10 սեյվ է կատարել։ «Ռեալը» նորանշանակ գլխավոր մարզիչ […] ...
11:20 23.06.2025
ՏԿԵ նախարարի տեղակալը շեշտել է ՀՀ ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների պահպանման համակարգում բարելավումներ իրականացնելու անհրաժեշտությունըՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանի մասնակցությամբ Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) աջակցությամբ տեղի է ունեցել «Ճանապարհային ակտիվների կառավարման համար ճանապարհների պահպանման կատարողականի վրա հիմնված պայմանագրային մեթոդի կիրառումը» թեմայով աշխատաժողով, որին մասնացել են նախարարության Ճանապարհային ոլորտի քաղաքականության և Գնումների համակարգման և կազմատնտեսական վարչությունների, ՀՀ ֆինանսների նախարարության և «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի, ինչպես նաև բանկի ներկայացուցիչները։ Նախարարի տեղակալը […] ...
11:12 23.06.2025
Տարադրամի փոխարժեքները հունիսի 23-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 385 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 388 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 440․50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 446 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․87 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.96 դրամ: ...
11:07 23.06.2025
«Մանչեսթեր Սիթին» դուրս է եկել փլեյ-օֆֆ․ ԱԱԱԱշխարհի ակումբային առաջնության G խմբի երկրորդ տուրում «Մանչեսթեր Սիթին» 6-0 հաշվով հաղթել է «Ալ Աինին»։ Գվարդիոլայի թիմից դուբլ են գրանցել Իլկայ Գյունդողանը, դարպասի մեկական գրավմամբ աչքի են ընկել Կլաուդիո Էչևերին, Էռլինգ Հոլանդը, Օսկար Բոբն ու Ռայան Շերկին։ «Մանչեսթեր Սիթին» 6 միավորով G խմբի երկրորդ տեղում է ու ապահովել է տեղը փլեյ-օֆֆում, իսկ «Ալ Աինը» երկրորդ […] ...
11:00 23.06.2025
Հետախուզվող 24-ամյա երևանցին հայտնաբերվեց․ խափանման միջոցը՝ կալանքՔրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունիսի 19-ին Կոտայքի մարզի Արզական գյուղում հայտնաբերել և վարչություն է ներկայացվել Երևանի բնակիչ 24-ամյա մի երիտասարդ: Նա հետախուզվում էր առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով, խափանման միջոցը` կալանք: ...