17:57 02.08.2022
Ռուսաստանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ իրավիճակի ցանկացած զարգացման, եթե Վաշինգտոնը որոշի խզել դիվանագիտական հարաբերությունները, Մոսկվան կդիմանա դրան, երեքշաբթի օրը կայացած ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով ԱՄՆ Սենատում կոչը` Ռուսաստանը հռչակել ահաբեկչության հովանավոր պետություն.
«Ամերիկացի օրենսդիրները, այդ թվում՝ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Փելոսին, ըստ երևույթին, հակառուսական եռանդով անցել են պատժամիջոցների բոլոր գործիքները, որոնք, մեծ հաշվով, անարդյունավետ էին, և արդեն սկսել են մշակել այնպիսի, իրենց կարծիքով, հզոր զենքեր, ինչպիսին Մոսկվային, ինչպես ասում են, ահաբեկչության հովանավոր հռչակելն էր»,- ասել է նա։
Զախարովան նշել է, որ նման քայլի տրամաբանական արդյունքը կարող է լինել դիվանագիտական հարաբերությունների խզումը, «որից հետո Վաշինգտոնը սպառնում է վերջնականապես հատել անդառնալի սահմանը՝ դրանից բխող բոլոր հետևանքներով»։ Նրա խոսքերով՝ ԱՄՆ-ն ի վիճակի չէ ճնշել այն ռեժիմներին, որոնց ամերիկացիներն անվանում են ահաբեկչական։
Հուլիսի 27-ին ԱՄՆ Սենատը բանաձև է ընդունել՝ կոչ անելով Պետդեպարտամենտին ճանաչել Ռուսաստանը որպես ահաբեկչության հովանավոր պետություն։ Փաստաթղթում համապատասխան որոշման պատճառ են անվանում Չեչնիայում, Վրաստանում, Սիրիայում և Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները։
Ավելի վաղ Կիևը դիմել էր Վաշինգտոնին՝ Ռուսաստանին ցուցակում ներառելու խնդրանքով։ Ահաբեկչությունը հովանավորողների ցանկում կարող են ներառվել պետություններ, որոնք, Վաշինգտոնի կարծիքով, «բազմիցս աջակցել են միջազգային ահաբեկչական գործողություններին»։
Հուլիսի 28-ին երկու կուսակցությունների մի խումբ կոնգրեսականներ հայտարարել էին, որ մտադիր են նմանատիպ փաստաթուղթ ներկայացնել Ներկայացուցիչների պալատ։
11:12 23.06.2025
Տարադրամի փոխարժեքները հունիսի 23-ին13:25 22.06.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը11:00 23.06.2025
Հետախուզվող 24-ամյա երևանցին հայտնաբերվեց․ խափանման միջոցը՝ կալանքՔրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունիսի 19-ին Կոտայքի մարզի Արզական գյուղում հայտնաբերել և վարչություն է ներկայացվել Երևանի բնակիչ 24-ամյա մի երիտասարդ: Նա հետախուզվում էր առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով, խափանման միջոցը` կալանք: ...
10:52 23.06.2025
Հասարակական տրանսպորտի աշխատանքը շարունակաբար բարելավելու նպատակով երթևեկության կազմակերպման մեջ մի շարք փոփոխություններ են կատարվելՄայրաքաղաքում հասարակական տրանսպորտի աշխատանքը շարունակաբար բարելավելու նպատակով երթևեկության կազմակերպման մեջ մի շարք փոփոխություններ են կատարվել։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը։ Դրանց նպատակը հասարակական տրանսպորտին առաջնահերթություն տալն է՝ այն դարձնելով ավելի արդյունավետ և ժամանակին հասանելի։ Փոփոխությունների արդյունքում որոշ հատվածներում երթևեկությունը դարձել է ավելի հագեցած, ինչը բնական է նման […] ...
10:30 23.06.2025
Արաղչի. Իսրայելի և ԱՄՆ-ի ագրեսիան Իրանի դեմ հղի է լուրջ հետևանքներովԻսրայելի և Միացյալ Նահանգների ագրեսիան Իրանի դեմ հղի է լուրջ հետևանքներով ոչ միայն Մերձավոր Արևելքի, այլև ամբողջ աշխարհի համար: Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին՝ Մոսկվա ժամանելուն պես։ «Իսրայելի և ԱՄՆ-ի գործողությունները լուրջ հետևանքներ ունեն և խնդիրներ են ստեղծում ոչ միայն Իրանի, այլև տարածաշրջանի, միջազգային հանրության և միջազգային իրավունքի համար», […] ...
10:17 23.06.2025
Թեհրանը կշարունակի ուրանի հարստացումը խաղաղ նպատակներով․ Իրանի ԱԳՆԻրանը չի պատրաստվում հրաժարվել խաղաղ նպատակներով ուրանի հարստացումից՝ շարունակելով հետևել միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրով ստանձնած իր պարտավորություններին, մյուս պետությունները իրավունք չունեն այս հարցում սահմանափակել Թեհրանին: Այս մասին հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Մաջիդ Թախտ-Ռավանչին: «Մենք միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի բարեխիղճ մասնակից ենք, այդ հիմքի վրա մենք ուրան ենք հարստացնում խաղաղ նպատակներով, մեր երկրի բարօրության […] ...
10:09 23.06.2025
Բերդավան բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակՀունիսի 24-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Բերդավան բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում՝ ժամը 12:00-ին, գործարկվելու է էլեկտրական շչակ։ ...
10:00 23.06.2025
Մեքսիկայի նախագահը կոչ է արել ՄԱԿ-ին առաջնորդել խաղաղության վերականգնման ջանքերըՄեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումը X-ի իր բլոգում կոչ է արել Միավորված Ազգերի Կազմակերպությանը առաջատար դեր ստանձնել Մերձավոր Արևելքում լարվածության սրման պայմաններում խաղաղության վերականգնման գործում։ «ՄԱԿ-ը այսօր, ավելի քան երբևէ, պետք է լինի խաղաղության կառուցման կոչ անող հաստատություն», – գրել է նա։ Հունիսի 22-ի գիշերը Միացյալ Նահանգները հարվածներ հասցրեցին Նաթանզում, Ֆորդոյում և Սպահանում գտնվող իրանական երեք […] ...