19:01 02.08.2022
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիին տեղափոխող ինքնաթիռը վայրէջք է կատարել Թայվանում։ Այս մասին օգոստոսի 2-ին հայտնել են տեղական լրատվամիջոցները։
Boeing C-40C ինքնաթիռը օդ է բարձրացել Կուալա Լումպուրից (Մալայզիա): Հենց որ SPAR19-ը մտավ Թայվանի օդային գոտի, այն ուղեկցել են Թայվանի ռազմաօդային ուժերի կործանիչները։ Թայվանի իշխանությունները ներկայացրել են մարտական պատրաստության երկրորդ մակարդակ։
Չինաստանն իր հերթին Թայվանի նեղուցի տարածքում քաղաքացիական ավիացիայի համար անհապաղ փակել է օդային տարածք։ Սոցցանցերի օգտատերերը հայտնել են, որ լսել են, թե ինչպես են ռազմական ինքնաթիռները թռչում դեպի նեղուց:
Ակնկալվում է, որ օգոստոսի 3-ին Փելոսին հյուրանոցում կանցկացնի վիդեոկոնֆերանս, կայցելի Օրենսդրական Յուան (Թայվանի խորհրդարան), կհանդիպի կղզու ղեկավարության հետ և կուղևորվի Jingmei Մարդու իրավունքների հիշատակի այգի՝ նախքան կղզուց հեռանալը:
Փելոսիի այցը բուռն արձագանք է առաջացրել համաշխարհային հանրության շրջանում, հատկապես Չինաստանում։ Այցի շրջանակներում Պեկինն արգելել է թայվանական սննդամթերքի ավելի քան 100 ապրանքանիշերի վաճառքը՝ կղզու վրա տնտեսական ճնշումը մեծացնելու համար: ՄԱԿ-ում Չինաստանի դեսպան Չժան Ջունը զգուշացրել է Վաշինգտոնին նման քայլի հետևանքների մասին՝ ասելով, որ այցը կխաթարի Չինաստանի և Միացյալ Նահանգների հարաբերությունները: Չժան Ջունը հիշեցրել է, որ կղզին, ըստ Պեկինի, Չինաստանի անբաժանելի մասն է։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը բացարձակապես համերաշխ է Չինաստանի հետ Թայվանի հարցում իր դիրքորոշման հարցում, հետևաբար, կարծում է, որ Փելոսիի այցը Չինաստանի կողմից չճանաչված կղզի-պետություն միայն լարվածության աճ է հրահրում տարածաշրջանում։
11:00 23.06.2025
Հետախուզվող 24-ամյա երևանցին հայտնաբերվեց․ խափանման միջոցը՝ կալանք13:25 22.06.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը10:52 23.06.2025
Հասարակական տրանսպորտի աշխատանքը շարունակաբար բարելավելու նպատակով երթևեկության կազմակերպման մեջ մի շարք փոփոխություններ են կատարվելՄայրաքաղաքում հասարակական տրանսպորտի աշխատանքը շարունակաբար բարելավելու նպատակով երթևեկության կազմակերպման մեջ մի շարք փոփոխություններ են կատարվել։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը։ Դրանց նպատակը հասարակական տրանսպորտին առաջնահերթություն տալն է՝ այն դարձնելով ավելի արդյունավետ և ժամանակին հասանելի։ Փոփոխությունների արդյունքում որոշ հատվածներում երթևեկությունը դարձել է ավելի հագեցած, ինչը բնական է նման […] ...
10:30 23.06.2025
Արաղչի. Իսրայելի և ԱՄՆ-ի ագրեսիան Իրանի դեմ հղի է լուրջ հետևանքներովԻսրայելի և Միացյալ Նահանգների ագրեսիան Իրանի դեմ հղի է լուրջ հետևանքներով ոչ միայն Մերձավոր Արևելքի, այլև ամբողջ աշխարհի համար: Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին՝ Մոսկվա ժամանելուն պես։ «Իսրայելի և ԱՄՆ-ի գործողությունները լուրջ հետևանքներ ունեն և խնդիրներ են ստեղծում ոչ միայն Իրանի, այլև տարածաշրջանի, միջազգային հանրության և միջազգային իրավունքի համար», […] ...
10:17 23.06.2025
Թեհրանը կշարունակի ուրանի հարստացումը խաղաղ նպատակներով․ Իրանի ԱԳՆԻրանը չի պատրաստվում հրաժարվել խաղաղ նպատակներով ուրանի հարստացումից՝ շարունակելով հետևել միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրով ստանձնած իր պարտավորություններին, մյուս պետությունները իրավունք չունեն այս հարցում սահմանափակել Թեհրանին: Այս մասին հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Մաջիդ Թախտ-Ռավանչին: «Մենք միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի բարեխիղճ մասնակից ենք, այդ հիմքի վրա մենք ուրան ենք հարստացնում խաղաղ նպատակներով, մեր երկրի բարօրության […] ...
10:09 23.06.2025
Բերդավան բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակՀունիսի 24-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Բերդավան բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում՝ ժամը 12:00-ին, գործարկվելու է էլեկտրական շչակ։ ...
10:00 23.06.2025
Մեքսիկայի նախագահը կոչ է արել ՄԱԿ-ին առաջնորդել խաղաղության վերականգնման ջանքերըՄեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումը X-ի իր բլոգում կոչ է արել Միավորված Ազգերի Կազմակերպությանը առաջատար դեր ստանձնել Մերձավոր Արևելքում լարվածության սրման պայմաններում խաղաղության վերականգնման գործում։ «ՄԱԿ-ը այսօր, ավելի քան երբևէ, պետք է լինի խաղաղության կառուցման կոչ անող հաստատություն», – գրել է նա։ Հունիսի 22-ի գիշերը Միացյալ Նահանգները հարվածներ հասցրեցին Նաթանզում, Ֆորդոյում և Սպահանում գտնվող իրանական երեք […] ...
09:52 23.06.2025
Նավթի գները կտրուկ աճել են Իրանի վրա ԱՄՆ-ի հարվածների ֆոնին․ BloombergBrent տեսակի նավթի գինը բարձրացել է մեկ բարելի համար 80 դոլարից բարձր՝ Իրանի միջուկային օբյեկտներին ԱՄՆ-ի կողմից հարվածից հետո, հաղորդում է Bloomberg-ը։ «Նավթի գները կտրուկ աճեցին այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը հարվածեց Իրանի երեք հիմնական միջուկային օբյեկտներին և սպառնաց հետագա հարձակումներով, ինչը խորացրեց Մերձավոր Արևելքի ճգնաժամը և մեծացրեց մտավախությունները, որ տարածաշրջանից էներգամատակարարումը կարող է խափանվել։ […] ...