Արվեստն ավելի հասանելի. մեկնարկել է «Խոսող կտավներ» նախագիծը տեսողության խնդիրներ ունեցող մարդկանց համար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+32.09 oC

Արվեստն ավելի հասանելի. մեկնարկել է «Խոսող կտավներ» նախագիծը տեսողության խնդիրներ ունեցող մարդկանց համար

18:35 02.08.2022

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Հայաստանի ազգային պատկերասրահը և «Սարեր» մշակութային կազմակերպությունն իրականացնում են «Խոսող կտավներ» ներառական նախագիծը տեսողության խնդիրներ ունեցող մարդկանց համար: Նախագծի շնորհանդես-ցուցադրության բացման արարողությունը տեղի կունենա օգոստոսի 3-ին՝ ժամը 15:00-ին, Ազգային պատկերասրահում: Հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից։

 

Թանգարաններում, որպես կանոն, արգելված է դիպչել ցուցանմուշներին, մինչդեռ տեսողության խնդիրներ ունեցող մարդու համար հենց շոշափելիքի զգայարաններն են պատուհան ծառայում՝ տեսնելու աշխարհը։

 

«Խոսող կտավներ» ներառական նախագծի նպատակն է տեսողության խնդիրներ ունեցող մարդկանց ներգրավել արվեստի աշխարհ։

Հպման, ձայնի, հնչյունի միջոցով հնարավորություն է ընձեռվում պատկերացում կազմելու  արվեստի գործերի վերաբերյալ։ Նախագծի շրջանակում Հայաստանում առաջին անգամ ստեղծվել են հայ նկարչության 5 գլուխգործոցի  (Մարտիրոս Սարյան՝ «Հայաստան», Գրիգոր Խանջյան՝ «Հացը լեռներում», Մինաս Ավետիսյան՝ «Խնոցի», անհայտ հայ նկարիչ՝ «Սևանի Աստվածամայրը», Սարգիս Մուրադյան՝ «Կոմիտաս. վերջին գիշեր») շոշափելի կրկնօրինակները, որոնք կցուցադրվեն բնօրինակների հետ մեկտեղ։

Շոշափելի նկարը կտավի ռելիեֆային պատկերն է, որը պատրաստվում է հիպոալերգեն պլաստիկից։ Շոշափելի պատճենը թույլ է տալիս տեսողության խնդիրներ ունեցող մարդուն  նկարում զանազանել պատկերները, բնորդների դիմագծերն ու հագուստը, բնանկարների, ճարտարապետական կոթողների դետալները։

Յուրաքանչյուր շոշափելի կտավ ուղեկցված է տիֆլոմեկնաբանություններով և Բրայլի այբուբենով արված ցուցանակով, ինչպես նաև ձայնագրված մեկնաբանությամբ, որտեղ հնչում է կտավի հակիրճ նկարագրությունը։

 

Ցուցադրությունը հնարավորություն է տալիս նաև թանգարանի մյուս այցելուներին բացահայտելու մի իրականություն, որում ապրող մարդիկ արտաքին աշխարհի մասին տեղեկություն ստանում են միայն լսողության և շոշափելիքի զգայարանների շնորհիվ։

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ին

11:07 02.08.2025

Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.82 դրամ: ...

Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցել

10:45 02.08.2025

Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցել

Աֆղանստանում տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան Սեյսմոլոգիական Կենտրոնը (EMSC): Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ցնցումը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ UTC ժամանակով ժամը 21:03-ին՝ Բաղլան քաղաքից 121 կիլոմետր արևելք, որի բնակչությունը կազմում է 108 հազար մարդ։ Էպիկենտրոնը գտնվել է 123 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն եղել։ ...

Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունը

10:16 02.08.2025

Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ նախատեսում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, եթե ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց չլինի իր կողմից սահմանված ժամկետներում։ NEWSMAX-ին տված հարցազրույցում նա ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցներում նշել է՝ «այս պատերազմը պետք է ավարտվի», որ դա «սարսափելի պատերազմ է»։ «Ես կարծում էի, որ մենք […] ...

Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցել

09:53 02.08.2025

Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցել

Ճապոնիայի ափերի մոտ տեղի է ունեցել 5.6 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է երկրի գլխավոր օդերևութաբանական վարչությունը։ Ցնցումները սկսվել են Հոկայդո կղզու ափի մոտ ՝ տեղական ժամանակով ժամը 07:27-ին: Գերատեսչությունը չի նշել երկրաշարժի օջախի խորությունը: Ճապոնիայում ընդունված յոթ բալանոց սանդղակով ցնցումների առավելագույն ուժգնությունը հասել է երեք բալի։ ...

Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել

09:30 02.08.2025

Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Newsmax-ին տված հարցազրույցում հայտարարել է , որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել, և որ ամերիկացի նախագահը Ռուսաստանի առաջնորդին համարում է «ամուր տեսակ»։ «Նա ( Պուտինը – խմբ.) անկասկած ամուր տեսակ է, այնպես որ այդ առումով ոչինչ չի փոխվել», – ասել է Թրամփը։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

08:55 02.08.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

BACK_TO_TOP