Ավետիք Չալաբյանը 3 ամսով կալանավորվել է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+18.09 oC

Ավետիք Չալաբյանը 3 ամսով կալանավորվել է

13:52 03.08.2022

Երևանի Ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում այսօր՝ օգոստոսի 3-ին, դատավոր Մնացական Մարտիրոսյանի որոշմամբ 3 ամսով կալանավորվել է հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը:

Հանրային մեղադրողն առաջարկել է Չալաբյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել գրավը` գումարի չափը թողնելով դատարանի որոշմանը։

Ավետիք Չալաբյանի պաշտպան Վարազդատ Հարությունյանն էլ նշել է, որ ցանկացած դեպքում խափանման միջոց կիրառելու համար անհրաժեշտ է հիմնավոր կասկած:

«Այս պայմաններում դատարանը, երբ քննարկում է  խափանման միջոցի հարցը, պետք է անդրադառնա հիմնավոր կասկածին»,- ասել է պաշտպանը՝ ընդգծելով, որ օրենքի հիման վրա ձեռք բերված ապացույց չկա այս գործով։

Հիշեցնենք, որ նախորդ՝ օգոստոսի 1-ի նիստում, Չալաբյանի պաշտպանները դատավոր Մարտիրոսյանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրին, որը մերժվեց։

Նշենք, որ Չալաբյանը մեղադրվում է ընդդիմության ցույցերին մասնակցելու նպատակով ուսանողներին նյութապես շահագրգռելու մեջ։

Նա մայիսի 14-ին կալանավորվեց, ապա կալանքը երկարացվեց ևս 15 օրով։ Հուլիսի 27-ի երեկոյան Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նյու Յորքում ուժեղ փոթորիկը մարդկանց կյանքեր է խլել

09:22 23.06.2025

Նյու Յորքում ուժեղ փոթորիկը մարդկանց կյանքեր է խլել

Նյու Յորք նահանգի կենտրոնական մասում ուժեղ փոթորկի և հորդառատ անձրևների հետևանքով երեք մարդ է մահացել, հաղորդում է New York Times-ը՝ հղում անելով տեղական իշխանություններին։ «Մահվան դեպքերը Օնեիդա շրջանի Քիրքլենդ քաղաքում երկու առանձին ծառերի անկման արդյունք էին, ասել է շերիֆ Ռոբերտ Մասիոլան», – գրել է թերթը։ Մարզում արտակարգ դրություն էր հայտարարվել ավելի քան վեց ժամ՝ առատ […] ...

ՆԱՏՕ-ի երկրները համաձայնել են ավելացնել պաշտպանական ծախսերը․ Reuters

09:15 23.06.2025

ՆԱՏՕ-ի երկրները համաձայնել են ավելացնել պաշտպանական ծախսերը․ Reuters

ՆԱՏՕ-ի դաշնակիցները համաձայնել են մինչև հինգ տոկոսով ավելացնել պաշտպանական ծախսերը՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ճնշման ներքո, հաղորդում է Reuters-ը։ «ՆԱՏՕ-ի անդամները կիրակի օրը համաձայնության եկան զգալիորեն մեծացնել պաշտպանական ծախսերը՝ հասցնելով դրանք ՀՆԱ-ի 5 տոկոսին, ինչպես պահանջել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Վերջնական տեքստում վերջնաժամկետը 2035 թվականն է։ Նպատակը կվերանայվի նաև 2029 թվականին», – ասվում է […] ...

Հայաստանի և Իտալիայի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր՝ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ոլորտում

09:08 23.06.2025

Հայաստանի և Իտալիայի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր՝ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ոլորտում

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ու Իտալիայի Հանրապետության հաշմանդամություն ունեցող անձանց հարցերի նախարար Ալեսանդրա Լոկատելլին Երևանում ստորագրել են համագործակցության հուշագիր՝ ուղղված հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման ոլորտում փորձի փոխանակմանն ու համատեղ նախաձեռնությունների իրականացմանը, հայտնում են նախարարությունից։ «Հուշագիրը ստորագրվել է՝ հաշվի առնելով սոցիալական պաշտպանության ոլորտում քաղաքականությունների մշակման կատարելագործման, ինչպես նաև […] ...

Պետդեպարտամենտը կոչ է անում ամերիկացիներին զգոն լինել Իրանին հարվածներից հետո

09:00 23.06.2025

Պետդեպարտամենտը կոչ է անում ամերիկացիներին զգոն լինել Իրանին հարվածներից հետո

ԱՄՆ Պետդեպարտամենտը զգուշացրել է ամերիկացի քաղաքացիներին զգոն լինել՝ հաշվի առնելով Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի ֆոնին աշխարհում աճող հակաամերիկյան տրամադրությունները, ասվում է Պետդեպարտամենտի՝ հունիսի 22-ին հրապարակված հաղորդագրության մեջ։ «Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը հանգեցրել է տրանսպորտային համակարգերի խափանումների և Մերձավոր Արևելքում օդային տարածքի պարբերական փակումների։ Կա ցույցերի հավանականություն ԱՄՆ քաղաքացիների և արտասահմանում շահերի դեմ։ Պետդեպարտամենտը խորհուրդ […] ...

Սթարմերը և Թրամփը քննարկել են Իրանին բանակցությունների վերադարձնելու անհրաժեշտությունը

08:50 23.06.2025

Սթարմերը և Թրամփը քննարկել են Իրանին բանակցությունների վերադարձնելու անհրաժեշտությունը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի օրը հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են Իրանին բանակցային գործընթաց վերադարձնելու անհրաժեշտությունը, ասվում է Մեծ Բրիտանիայի վարչապետի գրասենյակի հայտարարության մեջ։ Առաջնորդները քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը և հաստատել, որ Իրանի միջուկային ծրագիրը լուրջ վտանգ է ներկայացնում միջազգային անվտանգության համար։ «Նրանք քննարկել են Իրանի՝ բանակցությունների սեղանին […] ...

ԱՄԷ-ի առաջնորդը քննարկել է Իրանի իրավիճակը Ֆրանսիայի, Իտալիայի և Օմանի առաջնորդների հետ

08:42 23.06.2025

ԱՄԷ-ի առաջնորդը քննարկել է Իրանի իրավիճակը Ֆրանսիայի, Իտալիայի և Օմանի առաջնորդների հետ

ԱՄԷ նախագահ շեյխ Մոհամմեդ բին Զայեդ ալ Նահյանը հեռախոսազրույց է ունեցել Օմանի սուլթան Հեյսհամ բին Թարիքի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հետ՝ Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի սրման վերաբերյալ, հաղորդում է WAM գործակալությունը։ Գործակալության տվյալներով՝ առաջնորդներից յուրաքանչյուրի հետ երկկողմ բանակցությունները վերաբերել են «Մերձավոր Արևելքում իրավիճակի սրմանը և դրա հնարավոր լուրջ հետևանքներին տարածաշրջանի […] ...

BACK_TO_TOP