Շիրակի երկրագիտական թանգարանն արդեն նոր շենք ունի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+37.09 oC

Շիրակի երկրագիտական թանգարանն արդեն նոր շենք ունի

19:50 07.08.2018

Շիրակի երկրագիտական թանգարանն արդեն նոր հասցե ունի՝ Ջիվանու 74 : Գյումրու Գյուլբենկյանի անվան նախկին վիրաբուժական հիվանդանոցն այսուհետ վերածվում է երկրագիտական թանգարանի։ Այսօր՝ օգոստոսի 7-ին, ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը և ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը շենքի տնօրինումը պաշտոնապես հանձնել են Շիրակի երկրագիտական թանգարանին։ Նարեկ Բաբայանի խոսքով՝ պետական գույքի նկատմամբ նախկինում հետաքրքրություններ են ունեցել տեղական իշխանությունները:

«Թե ով ինչ շահ ու պլան է ունեցել՝ ես չեմ կարող ասել, բայց հիմա ոչ միայն իրավիճակ է փոխվել, այլև մտածողություն, և մենք պետական գույքը փորձում ենք տնօրինել ու օգտագործել ի շահ ժողովրդի։ Շենքն անհատույց օգտագործման է տրվում երկրագիտական թանգարանին՝ մնալով պետական գույքի կառավարման կոմիտեի հաշվեկշռում»,- ասել է Նարեկ Բաբայանը։

ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցն էլ նշել է, որ քննարկվում է եռահարկ շենքում նաև պատկերասրահ ունենալու հարցը: Նախարարի կարծիքով՝ շենքն այդ հնարավորություններն ունի, քանի որ բավական մեծ է։

«Կարծում եմ՝ բանակցությունների արդյունքում մեզ կհաջողվի համաձայնության գալ և այն ծառայեցնել նաև որպես պատկերասրահ, քանի որ Գյումրին չունի պատկերասրահ, կարծում եմ՝ այն կտավները, այն նմուշները, որոնք այսօր ֆոնդերում են, արժե ցուցադրել»,- ասել է նախարարը։

Շիրակի երկրագիտական թանգարանի տնօրեն Արտաշես Բոյաջյանը նախարարի՝ շենքում պատկերասրահ ունենալու մասին առաջարկն ընդունել է ու նշել, որ ցանկանում է Մինաս Ավետիսյանի որմնանկարները ևս տեղափոխել նոր շենք, և ոչ միայն որմնանկարները, այլև այն կտավներն ու նկարները, որոնք 88-ի աղետից հետո տեղափոխվել են Երևան:

«Թանգարանը նաև գիտահետազոտական կենտրոն է լինելու, այսինքն՝ նյութերը միայն ցուցադրելու համար չեն, նաև գիտահետազոտական աշխատանքներով ենք այստեղ զբաղվելու։ Բացի դրանից, պատկերասրահի հետ կապված՝ ուզում եմ ասել, որ երկրաշարժից հետո պատկերասրահի նկարների մեծ մասը տեղափոխվել է Երևան, նաև պետք է էդ հարցը բարձրացնենք, որ էդ նկարները նորից հետ դառնան Գյումրի, որտեղից որ գնացել են՝ էդտեղ էլ վերադառնան»,-ասել է Արտաշես Բոյաջյանը։

Մնում է որոշեն՝ երեք հարկանի շենքի որ հարկում և ինչպես են պատկերասրահ բացում։ Հիմա քննարկվում է մեկ կարևոր հարց ևս՝ շենքի պահպանման ու վերանորգման խնդիրը։ Նշենք, որ արդեն 6 տարի է՝ ինչ այս շենքը դադարել է բուն նշանակությամբ ծառայել։ Դատարկ ու փոշու մեջ կորած շենքը հիմա վերանորգման և արդեն որպես թանգարան ծառայելու համար անհրաժեշտ միջոցների կարիք ունի։ Նախարարությունը վերանորոգման համար ֆինանսավորում տրամադրել չի կարող բյուջեի սուղ լինելու պատճառով, և դրա համար նախարարը հայտնել է, որ կհայտարարվի դրամահավաք։ Առաջին հասույթի փոխանցողն էլ արդեն հայտնի է՝ աշխարհահռչակ դաշնակահար Տիգրան Համասյանն է։

«Թանգարանի գործունեությունը լիարժեք ապահովելու համար հասկանում ենք, որ անհրաժեշտ են նաև շենքային պայմաններ, և այդ առումով, չնայած նախարարությունն այս պահին չունի միջոցներ՝ տրամադրելու վերանորգման հետ կապված, մենք հայտարարում ենք սեպտեմբեր ամսին դրամահավաքի մեկնարկ, որով առաջին մասի համար անհարաժեշտ է լինելու 50 մլն դրամ նախնական հաշվարկով գումար, և այն կփոխանցվի ՊՈԱԿ-ի հաշվեհամարին։ Ասեմ, որ արդեն առաջարկ ենք ստացել Տիգրան Համասյանից։ Նա առաջարկել է իր առաջիկա համերգի հասույթը տրամադրել թանգարանի վերանորոգմանը։ Կոչ կանենք նաև մեր հայրենակիցներին՝ թե՛ հայրենիքում, թե՛ դրսում ապրող, միանալ դրամահավաքին և մասնակցել վերանորոգման աշխատանքներին»,- ասել է Լիլիթ Մակունցը։

Հիշեցնենք, որ հուլիսի 9-ին Գյումրի կատարած աշխատանքային այցի ընթացքում մշակույթի նախարար Լիլիթ Մակունցն ասել էր, որ շուտով թանգարանը շենք կունենա, և, ամենայն հավանականությամբ, դա կլինի Գյուլբենկյանի անվան հիվանդանոցի նախկին շենքը:

Այն թանգարանին հատկացնելու՝ Գյումրու ավագանու առաջարկը 2013-ին կառավարությունը մերժել էր ու նշել, որ քաղաքի պատմական միջուկում գտնվող շենքը երկրագիտական թանգարանին հատկացնելն աննպատակահարմար է: Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը ևս դեմ էր շենքը երկրագիտական թանգարանին հանձնելու որոշմանը։ Վերջինս կարծիք էր հայտնել ու ասել, որ շենքը մեծ է թանգարանի համար, ու առաջարկել էր Գյումրու ծայրամասային թաղամասերից մեկում գտնվող վիճակագրական վարչության շենքը։

Շիրակի երկրագիտական թանգարանը 31 տարի է՝ գործում է վթարային շենքում և զուրկ է մոտ 25 հազար նմուշը ցուցադրելու հնարավորությունից:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 3-ին

16:42 03.08.2025

Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 3-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․82 դրամ: ...

Ինչպիսի եղանակ է սպասվում օգոստոսի 3-8-ը

16:21 03.08.2025

Ինչպիսի եղանակ է սպասվում օգոստոսի 3-8-ը

Երևանում օգոստոսի 3-ի ցերեկը, 4-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեկոյան ժամերին սպավում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։ Մարզերում օգոստոսի 3-ի ցերեկը, 4-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ։ Օգոստոսի 3-8-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ ...

Իսրայելի ազգային անվտանգության նախարարը կոչ է արել գրավել Գազան

16:00 03.08.2025

Իսրայելի ազգային անվտանգության նախարարը կոչ է արել գրավել Գազան

Իսրայելի ազգային անվտանգության նախարար Իթամար Բեն-Գվիրը բարձրացել է Երուսաղեմում Տաճարի լեռ: Այնտեղ գտնվելու ընթացքում նա կոչ է արել արագ պարտության մատնել պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժմանը, «ամբողջությամբ գրավել» Գազայի հատվածը և հետագայում ստեղծել պայմաններ անկլավի բնակիչների «կամավոր արտագաղթի» համար: «Հենց այստեղից՝ Տաճարի լեռան վրայից, այն վայրից, որտեղ մենք ապացուցեցինք Իսրայելի ինքնիշխանության հնարավորությունը, մենք պետք է ազդանշան […] ...

ՆԱՏՕ-ն քննարկում է Էստոնիայում ռազմական ստորաբաժանում տեղակայելու հնարավորությունը

15:33 03.08.2025

ՆԱՏՕ-ն քննարկում է Էստոնիայում ռազմական ստորաբաժանում տեղակայելու հնարավորությունը

ՆԱՏՕ-ն կարող է որոշում կայացնել դաշնակից ուժերի գերմանա-հոլանդական կորպուս տեղակայելու մասին Էստոնիայի Պյարնու քաղաքում: Այս մասին հայտնել է ERR հեռուստառադիոընկերությունը՝ հղում անելով երկրի պաշտպանության նախարարությանը: «Սա կազդի ոչ միայն մեր դաշնակիցների վրա, որոնք կատարում են հրամանատարական գործառույթներ, այլև էստոնացի զինծառայողների, այդ թվում՝ ժամկետային զինծառայողների վրա։ Սա ռազմավարական առումով կարևոր քայլ է Պաշտպանության ուժերի համար», – […] ...

Ջոնսը նվեր է ստացել ոսկուց պատրաստված iPhone

15:00 03.08.2025

Ջոնսը նվեր է ստացել ոսկուց պատրաստված iPhone

UFC-ի երկու քաշային կարգերի չեմպիոն Ջոն Ջոնսը սոցցանցերում հայտնել է, որ ոսկուց պատրաստված iPhone-ի վերջին մոդել է նվեր ստացել: «Ես ուզում եմ իմ երախտագիտությունը հայտնել Դուբայում գտնվող իմ ընկերներին, ովքեր ինձ նվիրեցին այս գեղեցիկ iPhone 16 Pro Max-ը՝ պատրաստված մաքուր ոսկուց», – գրել է ամերիկացի մարտիկը: Սմարթֆոնի հետևի հատվածում փորագրված է առյուծի պատկեր, որի դնչի […] ...

Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

14:55 03.08.2025

Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 4-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Շարուրի, Գարեգին Նժդեհի փողոցների, Արշակունյաց պողոտայի, Արտաշատյան խճուղու մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...

BACK_TO_TOP