20:40 03.08.2022
Թեև նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության բովանդակութունից բխում է, որ ռազմական գործողություններ չպետք է լինեն և դրա համար Արցախում տեղակայված են ռուսական խաղաղապահ զորակազմեր, այնուամենայնիվ, շատ հաճախ հենց ՊԲ-ն է ստիպված լինում կանխել կամ հետ շպրտել այդ գործողությունները։ Այս մասին «Հորիզոնին» տված հարցազրույցում ասաց ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը՝ պատասխանելով հաղորդավար Քրիստինե Ալագուլյանի այն հարցին, թե ինչու է Արցախում առաջացել մասնակի զորահավաքի անհրաժեշտություն։
«Նախորդ մեկուկես տարվա ընթացքում մենք համոզվել ենք, որ ադրբեջանական կողմն իր նպատակները և ձգտումները չի փոխել, և շարունակում է Արցախի ժողովրդի նկատմամբ իրականացնել հայատյաց և ագրեսիվ քաղաքականություն, ինչի համար էլ մերթընդմերթ անհրաժեշտություն է լինում, որպեսզի Արցախում Պաշտպանության բանակի զորքերի շնորհիվ կասեցնենք այդ ագրեսիվ գործողությունները, և տրամաբանական է, որ նման գործողություններ ձեռնարկելու համար երբեմն նաև իրականացվում է մասնակի մոբիլիզացիա»,- ասաց ԱՀ ՄԻՊ-ը։
Գեղամ Ստեփանյանը նշեց, որ խաղաղապահ զորակազմի մանդատի հստակ մեխանիզմներ պետք է ներդրվեն, ինչպես, օրինակ, միջազգային տարբեր խաղաղապահ առաքելությունների դեպքում է լինում։
«Ցավոք սրտի, մինչև այսօր Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմը հստակեցված մանդատ չունի։ Այսինքն՝ հստակեցված չէ, թե խաղաղապահը ինչ գործողությունների դիմի՝ ադրբեջանական սադրանքների, տարբեր ուղղություններով հրադադարի խախտման գործողությունների դեպքում։ Սա ամենամեծ բացն է, որ մինչև այսօր շարունակում է լինել»,- հավելեց Ստեփանյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
13:25 22.06.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը09:44 23.06.2025
ՀՀ-ից ծիրանով բեռնված 366 բեռնատար արդեն իսկ հատել է ՌԴ մաքսային սահմանը. ՊապոյանՀՀ Էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է. «Այս տարվա հունիսի 1-ից հունիսի 20-ը ՀՀ-ից ծիրանով բեռնված 366 բեռնատար արդեն իսկ հատել է ՌԴ մաքսային սահմանը։ Քիչ թվով մեքենաներ վերադարձվել են՝ փաստաթղթային խնդիրների պատճառով։ Առաջիկայում այս մասով պարբերաբար կհրապարակեմ տեղեկատվություն»։ ...
09:42 23.06.2025
Մեքսիկայի նախագահը կոչ է արել ՄԱԿ-ին առաջնորդել խաղաղության վերականգնման ջանքերըՄեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումը X-ի իր բլոգում կոչ է արել Միավորված Ազգերի Կազմակերպությանը առաջատար դեր ստանձնել Մերձավոր Արևելքում լարվածության սրման պայմաններում խաղաղության վերականգնման գործում։ «ՄԱԿ-ը այսօր, ավելի քան երբևէ, պետք է լինի խաղաղության կառուցման կոչ անող հաստատություն», – գրել է նա։ Հունիսի 22-ի գիշերը Միացյալ Նահանգները հարվածներ հասցրեցին Նաթանզում, Ֆորդոյում և Սպահանում գտնվող իրանական երեք […] ...
09:31 23.06.2025
Թեհրանի կենտրոնում պայթյուններ են տեղի ունեցելԻրանի մայրաքաղաքի կենտրոնական մասում տեղի են ունեցել մի շարք հզոր պայթյուններ, լսվել է ՀՕՊ համակարգերի աշխատանքը, հաղորդում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ Իրանական լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն, Թեհրանի տարբեր շրջանների վրա իսրայելական անօդաչու թռչող սարքերի հարձակումները հետ են մղվել։ ...
09:22 23.06.2025
Նյու Յորքում ուժեղ փոթորիկը մարդկանց կյանքեր է խլելՆյու Յորք նահանգի կենտրոնական մասում ուժեղ փոթորկի և հորդառատ անձրևների հետևանքով երեք մարդ է մահացել, հաղորդում է New York Times-ը՝ հղում անելով տեղական իշխանություններին։ «Մահվան դեպքերը Օնեիդա շրջանի Քիրքլենդ քաղաքում երկու առանձին ծառերի անկման արդյունք էին, ասել է շերիֆ Ռոբերտ Մասիոլան», – գրել է թերթը։ Մարզում արտակարգ դրություն էր հայտարարվել ավելի քան վեց ժամ՝ առատ […] ...
09:15 23.06.2025
ՆԱՏՕ-ի երկրները համաձայնել են ավելացնել պաշտպանական ծախսերը․ ReutersՆԱՏՕ-ի դաշնակիցները համաձայնել են մինչև հինգ տոկոսով ավելացնել պաշտպանական ծախսերը՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ճնշման ներքո, հաղորդում է Reuters-ը։ «ՆԱՏՕ-ի անդամները կիրակի օրը համաձայնության եկան զգալիորեն մեծացնել պաշտպանական ծախսերը՝ հասցնելով դրանք ՀՆԱ-ի 5 տոկոսին, ինչպես պահանջել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Վերջնական տեքստում վերջնաժամկետը 2035 թվականն է։ Նպատակը կվերանայվի նաև 2029 թվականին», – ասվում է […] ...
09:08 23.06.2025
Հայաստանի և Իտալիայի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր՝ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ոլորտումՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ու Իտալիայի Հանրապետության հաշմանդամություն ունեցող անձանց հարցերի նախարար Ալեսանդրա Լոկատելլին Երևանում ստորագրել են համագործակցության հուշագիր՝ ուղղված հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման ոլորտում փորձի փոխանակմանն ու համատեղ նախաձեռնությունների իրականացմանը, հայտնում են նախարարությունից։ «Հուշագիրը ստորագրվել է՝ հաշվի առնելով սոցիալական պաշտպանության ոլորտում քաղաքականությունների մշակման կատարելագործման, ինչպես նաև […] ...