22:30 07.08.2018
Առաջիկայում սպասվող ընտրություններին ընդառաջ արդյո՞ք կարիք չկա փոխել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմը: Օգոստոսի 7-ին «Ազատության» ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ օգտատերերից մեկն այս հարցն ուղղեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանին: Վերջինս նկատեց՝ ԿԸՀ-ն ենթադրվում էր, որ պետք է լիներ անկախ մարմին, բարձր լեգիտիմություն ունեցող, ապա նշեց՝ նախկինում եղել են խնդիրներ, որոնք կապված են եղել ոչ միայն ԿԸՀ-ների, այլև ՏԸՀ-ների հետ, տեղի են ունեցել ընտրակեղծիքներ, ընտրակաշառքի բաժանում:
2017-ի ընտրություններում, ըստ Ավինյանի, այս խնդիրները որոշակիորեն արդեն այլ դաշտ էին տեղափոխվել՝ ընտրակաշառքների և ադմինիստրատիվ լծակների կիրառման դաշտ. ԿԸՀ-ն միայն արձանագրում էր այն արդյունքները, որ ստանում էր ՏԸՀ-ներից, սակայն որևէ գործընթաց՝ նեգատիվ, ընտրակեղծարարության հետ կապված, բացակայում էր, ակնհայտ խախտման դեպքեր չեն եղել, դրանք մասսայական բնույթ չեն կրել:
«ԿԸՀ-ն և կազմը, կարծում եմ, հետագայում արդեն, երբ ԱԺ-ն ընտրվի, այդ ընտրված ԱԺ-ն պետք է որոշի՝ ինչ է արվում այդ կազմի հետ: Այնուամենայնիվ, կարծում եմ՝ գալիք ընտրությունները՝ և՛ Երևանի ավագանու, և՛ ԱԺ, այս կազմով նույնպես շատ հանգիստ կարելի է անցկացնել՝ առանց որևէ խնդրի»,- ասաց նա:
Ավինյանն ընդգծեց՝ այստեղ շատ կարևոր է լինելու իրավապահ մարմինների աշխատանքը: Նա հիշեցրեց՝ 2017-ին հիմնական խնդիրը եղել է ընտրակաշառքների բաժանումը, այսինքն՝ իրավապահները լուրջ ներգրավվածություն պետք է ունենան այս պրոցեսի մեջ այն առումով, որ բոլոր նման դեպքերը պետք է տեղում կանխարգելել:
14:43 03.08.2025
Մեսսին վնասվածք է ստացել Ինտեր Մայամիի խաղումԱմերիկյան «Ինտեր Մայամի» ֆուտբոլային ակումբի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին վնասվածք է ստացել Լիգայի գավաթի մեքսիկական «Նեկաքսայի» դեմ տնային խաղում։ Արգենտինացին ոտքի վնասվածք է ստացել և փոխարինվել է խաղի 11-րդ րոպեին։ Խաղից հետո «Ինտեր Մայամիի» գլխավոր մարզիչ Խավիեր Մասկերանոն ասել է, որ Մեսսին անհարմարություն է զգացել ծնկատակի ջլի հատվածում։ Վնասվածքի ճշգրիտ բնույթը հայտնի կդառնա ավելի ուշ։ […] ...
14:26 03.08.2025
Օրբան. Ուկրաինայում խաղաղություն կգա, երբ Արևմուտքը հասկանա, որ այդ երկիրը չի կարող լինել ՆԱՏՕ-ի անդամՈւկրաինայում խաղաղությունը կգա այն ժամանակ, երբ և՛ ուկրաինացիները, և՛ Արևմուտքը կճանաչեն, որ այս երկիրը չի կարող լինել ՆԱՏՕ-ի անդամ, իսկ Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը կկնքեն համապարփակ համաձայնագիր միջազգային հարաբերությունների հիմնական հարցերի վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը՝ ելույթ ունենալով Էստերգոմում Մատյաս Կորվինի քոլեջի կողմից կազմակերպված երիտասարդական փառատոնում՝ […] ...
14:03 03.08.2025
Ովքե՞ր են Ժունիորի կուռքերըԲրազիլիայի ազգային հավաքականի և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը GQ ամսագրին պատմել է, թե ովքեր են իր կուռքերը: «Իմ կուռքերն են Կրիշտիանու Ռոնալդուն, Լեբրոն Ջեյմսը և մեր բրազիլացի լեգենդները՝ Ռոնալդոն, Ռոնալդինյոն, Նեյմարը»,- 25-ամյա ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերել հայտնի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: ...
13:49 03.08.2025
Նյու Ջերսիում 3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, որ շաբաթ օրը Նյու Ջերսիում, Նյու Յորքի մոտակայքում, գրանցվել է 3.0 մագնիտուդով երկրաշարժ։ ԱՄՆ երկրաբանական ծառայության տվյալներով՝ էպիկենտրոնը գտնվել է Բերգեն շրջանի Հասբրուք Հայթս շրջանում։ Օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։ Ցնցումները զգացվել են Նյու Յորքում։ Հնարավոր վնասների և զոհերի մասին տեղեկություններ դեռևս չկան: Նյու Յորքի արտակարգ իրավիճակների դեպարտամենտը […] ...
13:23 03.08.2025
Կոտայքում կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձըՕգոստոսի 3-ին, ժամը 06։05-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Հաճն քաղաքում քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով կամրջից․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։ Փրկարարների և ոստիկանության աշխատակիցների համատեղ ուժերով կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը․ վերջինս տեղափոխվել […] ...
13:06 03.08.2025
Ջոկովիչն ու Ֆորմուլա-1-ի երկու աստղեր ներդրումներ կկատարեն ֆրանսիական ակումբումԹենիսի «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 24-ակի հաղթող Նովակ Ջոկովիչը, Ֆորմուլա-1-ի աստղեր Քևին Մագնուսենը և Ֆելիպե Մասան ներդրումներ կկատարեն ֆուտբոլի Ֆրանսիայի Լիգա 2-ում հանդես եկող «Լե Մանում»։ Այս տեղեկությունը հաստատել է ակումբի նախագահը: Նրանք Outfield հիմնադրամի անդամ են: Լատինական Ամերիկայում սպորտային ներդրումների առաջատարներից մեկն 80 միլիոն դոլար կներդնի ֆրանսիական ակումբում: ...