Հայտնի է 2022 թվականի աշնան ամենանորաձև սանրվածքը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+27.09 oC

Հայտնի է 2022 թվականի աշնան ամենանորաձև սանրվածքը

22:51 27.10.2022

The Symbol ամսագրի խմբագիրներն անվանել են 2022 թվականի աշնան ամենանորաձև սանրվածքը։  Նյութը հայտնվել է հրատարակության կայքում։

Խոսքը կարճ  բոբի մասին է՝ դասական բոբի տեսակներից մեկը, որը բնութագրվում է մեկ երկարությամբ հավասար կտրվածքով։ Նշվում է, որ այս սանրվածքը կարելի էր տեսնել այնպիսի շքեղ ապրանքանիշերի աշուն-ձմեռ նորաձեւության ցուցադրությունների մոդելների վրա, ինչպիսիք են Givenchy-ն, Coperni-ն և Versace-ը:

Մասնագետների կարծիքով՝ այս սանրվածքը շտկում է դեմքի օվալը, օգնում թաքցնել մաշկի թերությունները և տեսողականորեն ձգում է կլոր դեմքը։ Բացի դրանից, մասնագետներն ավելացրել են, որ կարճացրած բոբը լավ տեսք ունի ոչ միայն ուղիղ, այլև ալիքաձև մազերի վրա։ Միևնույն ժամանակ, գանգուրների տերերը կարող են ասիմետրիա ավելացնել  ավելի մեծ ծավալի համար:

Վերջում նյութի հեղինակները բացատրել են, որ նշված սանրվածքը հատուկ խնամք չի պահանջում. հարդարելու համար կարելի է օգտագործել վարսահարդարիչ և արմատներին ծավալ ավելացնելու գործիք։

Հուլիսին Glamour ամսագրի նորաձևության խմբագիրները և վարսահարդար Թինա Ֆեյրին նշել են ևս մեկ թրենդային սանրվածք, որը նույնպես ոճավորում չի պահանջում։ Նրանց կարծիքով, այս սեզոնին արդիականություն է ձեռք բերել այսպես կոչված սկանդինավյան բոբը: «Այս սանրվածքում գլխավորն այն ծավալն է, որին կարելի է հասնել արմատային գոտու համար նախատեսված միջոցների օգնությամբ: Պարզապես մուս քսեք և մազերը չորացրեք ֆենով»,- ասել է փորձագետը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Reuters. Իրանը կպատասխանի ԵՄ-3-ի միջուկային դոսյեի առաջարկներին

19:42 21.06.2025

Reuters. Իրանը կպատասխանի ԵՄ-3-ի միջուկային դոսյեի առաջարկներին

«Եվրոպական եռյակի» (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա և Գերմանիա) արտաքին գործերի նախարարների և ԵՄ դիվանագիտական ​​ծառայության ղեկավար Կայա Կալասի կողմից Ժնևում կայացած բանակցություններում Թեհրանի միջուկային ծրագրի վերաբերյալ արված առաջարկները անիրատեսական են, սակայն Իրանը դրանց պաշտոնական պատասխան կտա հաջորդ շաբաթ։ Այս մասին Reuters-ին հայտնել է անանուն բարձրաստիճան իրանցի պաշտոնյան։ Աղբյուրը շեշտել է, որ եթե եվրոպացիները շարունակեն պնդել իրենց […] ...

«Փյունիկը» երեք ընկերական հանդիպում կանցկացնի Վրաստանում

19:30 21.06.2025

«Փյունիկը» երեք ընկերական հանդիպում կանցկացնի Վրաստանում

«Փյունիկը» կմեկնի Վրաստան` երկշաբաթյա հավաքի, որտեղ երեք ընկերական հանդիպում կանցկացնի։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Եղիշե Մելիքյանի թիմը հունիսի 24-ին կմրցի Թբիլիսիի «Դինամոյի», հունիսի 29-ին` «Գարեջիի», հուլիսի 3-ին` «Սամգուրալիի» հետ։ «Փյունիկն» այս հավաքով կպատրաստվի Կոնֆերենիաների լիգայի որակավորման առաջին փուլում Սան Մարինոն ներկայանցնող «Տրե Ֆիորիի» դեմ դիմակայությանն ու նոր մրցաշրջանին։ ...

Թուրքիան պատրաստ է նպաստել Իրանի և ԱՄՆ-ի առաջնորդների բանակցություններին. Էրդողան

19:21 21.06.2025

Թուրքիան պատրաստ է նպաստել Իրանի և ԱՄՆ-ի առաջնորդների բանակցություններին. Էրդողան

Իրանի շուրջ խնդրի լուծման ուղին անցնում է դիվանագիտությամբ, և Թուրքիան պատրաստ է նպաստել բանակցություններին, այդ թվում՝ Իրանի և Միացյալ Նահանգների ղեկավարների մակարդակով։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ հանդիպման ժամանակ։ Իրանի նախարարը մասնակցում է Ստամբուլում ընթացող Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) արտաքին գործերի նախարարների հանդիպմանը։ «Նախագահ Էրդողանն ասաց, […] ...

Բեռլինում զանգվածային ցույց է տեղի ունենում Պաղեստինի աջակցության համար

19:10 21.06.2025

Բեռլինում զանգվածային ցույց է տեղի ունենում Պաղեստինի աջակցության համար

Բեռլինի կենտրոնում տեղի է ունենում Պաղեստինի աջակցության զանգվածային ցույց։ Ակտիվիստները հավաքվում են Ռեյխստագի շենքի մոտ գտնվող մարգագետնում, որը գտնվում է Գերմանիայի դաշնային կանցլերության շենքից ոչ հեռու, հաղորդում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ Նրանք ձեռքերում պահել են պաղեստինյան դրոշներ, պաստառներ՝ Պաղեստինին աջակցելու ուղերձներով։ «Միացյալ Գազայի համար» կոչվող ցույցի մասնակիցները վանկարկում են տարբեր կարգախոսներ, լսվում են նաև անգլերեն և […] ...

Խաչանովը դուրս է եկել Հալեի մրցաշարի կիսաեզրափակիչ

19:00 21.06.2025

Խաչանովը դուրս է եկել Հալեի մրցաշարի կիսաեզրափակիչ

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը Հալեի ATP-500 կարգի մրցաշարում դուրս է եկել կիսաեզրափակիչ: Աշխարհի 22-րդ ռակետը քառորդ եզրափակչում 6-3, 6-2 հաշվով հաղթել է աշխարհի 63-րդ ռակետ, արգենտինացի Թոմաս Մարտին Էտչևերիին: Հայ թենիսիստը եզրափակչի ուղեգիրը կվիճարկի Ղազախստանի ներկայացուցիչ Ալեքսանդր Բուբլիկի հետ: ...

Մակրոնը մտադիր է արագացնել ԵՄ-ի և Իրանի միջև բանակցությունները

18:50 21.06.2025

Մակրոնը մտադիր է արագացնել ԵՄ-ի և Իրանի միջև բանակցությունները

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, իր եվրոպացի գործընկերների հետ, մտադիր է արագացնել Իրանի հետ բանակցությունները։ Ֆրանսիացի առաջնորդը այս մասին գրել է X-ում՝ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ հեռախոսազրույցից հետո։ «Ես համոզված եմ, որ կա պատերազմից դուրս գալու և ավելի մեծ սպառնալիքից հեռու մնալու ճանապարհ։ Դրան հասնելու համար մենք կարագացնենք Ֆրանսիայի և նրա եվրոպացի գործընկերների կողմից Իրանի […] ...

BACK_TO_TOP