21:00 04.08.2022
Շիրակի մարզի Ախուրյանի, Անիի և Արթիկի տարածաշրջաններում հացահատիկի բերքահավաքը շարունակվում է։ Վերջին օրերի անձրևները մի փոքր խախտել են հացքաղի ժամկետները ցածրադիր գոտիներում։ Ամբողջ մարզում կատարվել է մոտ 32 հազար հա ցանք։ Նախորդ տարիների համեմատ ուժեղ կարկտահարություններ չեղան, տեղումներն էլ նորմայի սահմաններում էին և նախնական գնահատումներով բերքի միջին ցուցանիշի բավարար արդյունք է սպասվում։ Օրինաչափորեն, Շիրակի մարզում աշնանացան ցորենի միջինը՝ 25 ցենտներ, իսկ գարու 15-20 ցենտներ բերքատվություն է գրանցվում։
«Անցյալ տարի հեչ անձրևային չէր, 10 հա ցանել էի, ոչինչ չհավաքեցի, էս տարի ընդամենը 1 հա էի ցանել, անցած տարվանից շատ հավաքեցի»,- ասում է հողագործը։
Մարզի երեք տարածաշրջանների բերքատվության նախնական արդյունքներով գյուղատնտեսները կանախատեսում են ցորենի միջին բերքատվության 3 անգամ անցած տարվա համեմատ: Բերքի շատ ու լավ լինելն էլ կախված է սեզոնին կատարված մշակությունից։ Թե հողագործը ժամանակին ու բավարար պարարտանյութ է տվել ու ջրել է արտերը՝ լավ բերք է ստացել։ Որակից ու քանակից դժգոհ են անջրդի հողերի տերերը։
«Ով որ կարողանում է ջրել, պարարտանյութ տալ, լավ բերք ստանում է, ով որ չէ, արդյունք չի ստանում։ Իմ արտը անջրդի հողերում է, այս տարի ոչ մի հատիկ չեմ հավաքել, թողել եմ դաշտը էդպես չորանա, նույնիսկ որպես անասնակեր չեմ կարող հավաքել, հիմա տեսնենք ով պտի ցորեն ծախե, որ առնենք ցանենք»,- ասում է ախուրյանցի գյուղատնտեսը։
Ախուրյանի տարածաշրջանում հացահատիկի ցանքատարածքները պակասել են մոտ 15 տոկոսով։ Պատճառը նախորդ տարի ստացած բերքի վատ արդյունքն էր, որի պատճառով գյուղացիական տնտեսությունները սերմացու չունեցան, փոխարենը ցորենի դաշտերում սկսեցին ավելի շատ կարտոֆիլ մշակել։ Պարարտանյութն էլ թեկուզ սուբսիդավորված՝ թանկ գնի պատճառով շատ հողագործներ չկարողացան ձեռք բերել։ Հացահատիկի բերքատվության վրա որոշակի ազդեցություն են ունեցել նաև գարնան կեսին ջերմաստիճանի նվազումը։
«Անջրդի հողատարածքներից կարելի է ասել շատ քիչ՝ 5-7 ց կամ ամենաշատը 10 ց բերք է սպասվում, մի քիչ բարվոք է ջրովի դաշտերի վիճակը։ Բայց ընդհանուր առմամբ այս տարի բերքը ցածր է, որի պատճառներից մեկն էլ գարնանային աննախադեպ ցրտահարություններն էին, որովհետև մինչև մայիս ամսվա առաջին տասնօրյակը ցրտահարություններ եղան, որից պիտի տուժեր բերքը, փաստորեն այդպես էլ եղավ»,- ասում է Ախուրյանի համայնքապետի տեղակալ Վարդան Իկիլիկյանը։
Կոմբայնավար Ռաֆիկ Հարությունյանը գրեթե ամեն տարի նույն արտերում հացքաղ է անում։ Վերջին տարիների արդյունքները համեմատելով է ասում, թե բերքահավաքից հետո գյուղացին իր ծախսերը չի հանի։
«Օրական երևի 10-15 տ բերք եմ հավաքում, դա շատ քիչ է, ժողովուրդը չի կարողացել ջրել, բերքը քիչ է եղել։ Ես ամեն տարի էս նույն տեղում քաղել եմ ու միշտ շատ լավ բերք է ստացվել, բայց էս տարի լավ չէ։ Ծախսերի համեմատ զրո էլ չեն կանգնի մարդիկ, հազիվ կեսը հանեն»,- ասում է նա։
Ցածրադիր գոտիներում ընթացող հացքաղին զուգահեռ բարձրադիր հատվածներում խոտքաղ է կատարվում։ Խոտհարքները մարզում չեն պակասել, ընդհանուր առմամբ, այս տարի խոտի բերքից չեն դժգոհում։ Նախորդ տարիների խոտի պակասի պատճառով տնտեսությունները ստիպված անասնագլխաքանակը նվազեցրին:
Մի քանի օրից արտհունձը կսկսվի նաև Աշոցքում և Ամասիայի հացահատիկային մշակաբույսերի ցանքատարածքներում Ընդհանուր առմամբ հացահատիկային մշակաբույսերի ցանքերը մարզում նվազել են մոտ 4 հազար հեկտարով։ Բայց մարզպետարանի գյուղատնտեսության վարչության նախնական գնահատումներով նախորդ տարվա համեմատ մարզում գյուղատնտեսական մշակաբույսերի համախառն բերքի աճ է կանխատեսվում:
12:49 02.08.2025
Արմավիրի համայնքային ոստիկաններին տեսնելով` երիտասարդը դիմեց փախուստի. նրա ձեռքին եղած կիսաչոր կանեփը կշռում էր մոտ 12 կիլոգրամՀամայնքային ոստիկանության Արմավիրի բաժնում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ Արևիկ գյուղի բնակչ 53-ամյա մի տղամարդ հողամասում աճեցնում է կանեփ ու նաև ապօրինի պահում է թմրամիջոց։ Տեղեկությունը ստուգվեց հուլիսի 30-ին: Մինչ համայնքային ոստիկանները կհասնեին սեփականաշնորհված հողամաս` ճանապարհին նկատեցին մի երիտասարդի, որը կանեփի բույսեր ձեռքին վազում էր։ Ժամը 14.35-ին նա ձերբակալվեց և տեղափոխվեց բաժին: Պարզվեց, որ փախչողը […] ...
12:40 02.08.2025
Երևանի քրեական ոստիկանները հայտնաբերել են հետախուզվողի․ խափանման միջոցը կալանքՔրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողները հետախուզվողի թաքնվելու վայրի վերաբերյալ ստացած օպերատիվ տեղեկությունն իրացրին հուլիսի 31-ի առավոտյան: Ժամը 10-ին Կոմիտասի պողոտայում հայտնաբերվեց և վարչություն տեղափոխվեց մայրաքաղաքի Մամիկոնյանց փողոցի բնակիչ 40-ամյա տղամարդ։ Նա հուլիսի 23-ից հետախուզվում էր զենքի կամ նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի գործադրմամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու […] ...
12:39 02.08.2025
Թուրքիայում ձերբակալվել են ահաբեկչական հարձակումներ նախապատրաստելու մեջ կասկածվող անձինքԹուրքիայի իրավապահ մարմինները երկրի հյուսիս-արևմուտքում գտնվող Բուրսայում ձերբակալել են չորս անձանց, որոնք կասկածվում են հանրապետությունում ահաբեկչական հարձակումներ նախապատրաստելու մեջ, հաղորդում է կառավարամետ «Türkiye» թերթը։ Ըստ տեղեկությունների՝ իրավապահ մարմինների աշխատակիցները Բուրսա նահանգի մուտքի մոտ կանգնեցրել են կասկածելի մեքենա, և ուղևորներից առգրավվել է երկու ձեռքի նռնակ։ «Կազմակերպված հանցագործության դեմ պայքարի բյուրոյի կողմից անցկացված հետաքննության ընթացքում պարզվել է, […] ...
12:35 02.08.2025
Իրավապահները Տափերական գյուղում հայտնաբերել են հրացաններՔրեական վարույթի շրջանակում, դատարանի որոշմամբ, հուլիսի 30-ին Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության և Արարատի մարզային քննչական վարչության ծառայողները խուզարկել են Արարատի մարզի Տափերական գյուղի բնակիչ 27-ամյա երիտասարդի տունը՝ հայտնաբերելով երկու հրացան։ Պարզվել է, որ դրանք տարիներ առաջ երիտասարդի հայրն է բերել Լեռնային Ղարաբաղից։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ ...
12:30 02.08.2025
«Սեուլ»-«Բարսելոնա» խաղում 10 գոլ է գրանցվել«Բարսելոնան» Կորեայի Հանրապետության մայրաքաղաք Սեուլում ընկերական հանդիպում է անցկացրել մայրաքաղաքի համանուն թիմի հետ և հաղթել 7-3 հաշվով: Առաջին խաղակեսում «Բարսելոնան» հաղթել է 3-2 հաշվով, իսկ երկրորդ կեսում ևս չորս գնդակ է ուղարկել հարավկորեական թիմի դարպասը, սեփականն ընդունելով միայն մեկը: Ընդորում Հանսի Ֆլիկը երկրորդ խաղակեսում դաշտ է դուրս բերել ամբողջությամբ այլ կազմ: Սա «Բարսելոնայի» երկրորդ ընկերական […] ...
12:14 02.08.2025
Թրամփը հրամայել է տեղակայել երկու միջուկային սուզանավ՝ ի պատասխան Մեդվեդևի հայտարարություններիԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, շարունակելով իր վեճը Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ, հայտարարել է, որ իր հռետորական սպառնալիքներին ի պատասխան կուղարկի երկու ամերիկյան միջուկային սուզանավ «համապատասխան տարածաշրջաններ»։ Նա չի մանրամասնել, թե որ տարածաշրջանների մասին է խոսքը։ «Հաշվի առնելով Ռուսաստանի նախկին նախագահ, այժմ Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի կողմից արված խիստ սադրիչ հայտարարությունները, […] ...