Վահրամ Դումանյանը կարևորել է հայ-սիրիական համագործակցության հետագա զարգացումը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+32.09 oC

Վահրամ Դումանյանը կարևորել է հայ-սիրիական համագործակցության հետագա զարգացումը

17:11 05.08.2022

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նորա Արիսյանին:

Վահրամ Դումանյանը շնորհավորել է Նորա Արիսյանին դեսպանի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և վստահություն հայտնել, որ նա իր դիվանագիտական գործունեությունը կծառայեցնի հայ-սիրիական հարաբերությունների շարունակական զարգացմանն ու փոխշահավետ համագործակցության ընդլայնմանը։

Նախարարը կարևորել է փոխադարձ վստահության վրա հիմնված երկու ժողովուրդների ավանդական և բարեկամական կապերը: Այդ համատեքստում Վահրամ Դումանյանը ցավով փաստել է, որ որոշ հանգամանքներով պայմանավորված՝ երկու երկրների միջև նախատեսվելիք համագործակցության փաստաթղթերի ստորագրման գործընթացը դանդաղել է՝ վերահաստատելով այն վերսկսելու անհրաժեշտությունը:

Նախարարն առաջարկել է դիտարկել փոխհամագործակցության ծրագրերի իրականացման հնարավորությունը կրթության, գիտության և մշակույթի ոլորտներում, մասնավորապես վերսկսել «ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Սիրիայի Արաբական Հանրապետության բարձրագույն կրթության նախարարության միջև կրթության և գիտության բնագավառում 2022-2027 թթ. համար համագործակցության մասին» ծրագրի ստորագրման համար սահմանված գործընթացը: Վահրամ Դումանյանն անդրադարձել է նաև «ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Սիրիայի Արաբական Հանրապետության մշակույթի նախարարության միջև 2023-2025 թթ. համագործակցության մասին» ծրագիրը ստորագրելու հնարավորությանը:

Նախարարը կարևորել է Դամասկոսի համալսարանի հայագիտական բաժնի գործունեությունը և համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորությունը, ինչպես նաև առաջարկել է դիտարկել ՀՀ քաղաքացիների համար Հալեպի համալսարանում արաբերենի ուսուցումը վերսկսելու հնարավորությունը: Վահրամ Դումանյանը դեսպանին առաջարկել է զարգացնել ՀՀ բուհերում արաբագիտության ամբիոնների և Սիրիայի Արաբական Հանրապետության բուհերում հայագիտության ամբիոնների գործունեությունը և փոխգործակցությունը: Այս համատեքստում նախարարն ընդգծել է, որ ՀՀ բուհերում ներկայումս սովորում են Սիրիայի 282 քաղաքացիներ, որոնցից 270-ը ազգությամբ հայեր են:

Վահրամ Դումանյանն անդրադարձել է նաև 2020 թվականին Արցախի դեմ ռազմական ագրեսիայի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության ներքո անցած հայկական մշակութային ժառանգության հետագա պահպանության հարցերին՝ ընդգծելով, որ պետք է ջանքեր չխնայել, որպեսզի Ադրբեջանը զերծ մնա հայկական պատմական հուշարձանները ոչնչացնելուց և դրանց ծագումն աղավաղելուց:

Դեսպան Նորա Արիսյանը նշել է, որ իր պաշտոնավարումը համընկել է երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի հետ, որի շրջանակում նախատեսվում են մի շարք կարևոր միջոցառումներ: Նա վերահաստատել է ՀՀ-ի և Սիրիայի միջև համագործակցության խորացման և նոր ծրագրերի իրականացման պատրաստակամությունը՝ հիմնվելով երկու ժողովուրդների դարավոր բարեկամական հարաբերությունների վրա:

Դեսպանը շեշտել է, որ մեծապես գնահատում է հայկական մշակույթը՝ հույս հայտնելով, որ հայ արվեստագետներն իրենց փորձառությամբ կկիսվեն սիրիացի գործընկերների հետ: Նորա Արիսյանն անդրադարձել է նաև կրթության ոլորտում համագործակցությանը, մասնավորապես՝ ԵՊՀ-ում արաբագիտության զարգացման և Սիրիայում հայ ուսանողների կրթության կազմակերպման հարցերին: Դեսպանը կարևորել է նաև երկու երկրների միջև գիտության ոլորտում համագործակցությունը և դասախոսների ու գիտնականների փոխադարձ այցերի կազմակերպումը:

Վահրամ Դումանյանը դեսպանին հրավիրել է՝ մասնակցելու սեպտեմբերի 5-11-ը Հայաստանում կայանալիք «STARMUS FESTIVAL VI» միջազգային փառատոնին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև հայ-սիրիական միջկառավարական համատեղ հանձնաժողովի հերթական նիստին առնչվող հարցեր:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն ընդունել էր Սիրիայի Արաբական Հանրապետության Ժողովրդական ժողովի Սիրիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Լյուսի Իսկանյանի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում կարևորվել է հայ-սիրիական բարեկամական հարաբերությունների զարգացումը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում ամեն օր աշխատում է 600 շինարար․ ՏԿԵ նախարար

11:30 02.08.2025

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում ամեն օր աշխատում է 600 շինարար․ ՏԿԵ նախարար

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում յուրաքանչյուր օր աշխատում է 245 տեխնիկա, շինարարական աշխատանքներում ներգրավված է ավելի քան 600 շինարար: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։ Հուլիս ամսվա ընթացքում միջին օրական կատարողականը գերազանցել է 60 միլիոն ՀՀ դրամը: ...

Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ին

11:07 02.08.2025

Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.82 դրամ: ...

Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցել

10:45 02.08.2025

Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցել

Աֆղանստանում տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան Սեյսմոլոգիական Կենտրոնը (EMSC): Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ցնցումը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ UTC ժամանակով ժամը 21:03-ին՝ Բաղլան քաղաքից 121 կիլոմետր արևելք, որի բնակչությունը կազմում է 108 հազար մարդ։ Էպիկենտրոնը գտնվել է 123 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն եղել։ ...

Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունը

10:16 02.08.2025

Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ նախատեսում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, եթե ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց չլինի իր կողմից սահմանված ժամկետներում։ NEWSMAX-ին տված հարցազրույցում նա ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցներում նշել է՝ «այս պատերազմը պետք է ավարտվի», որ դա «սարսափելի պատերազմ է»։ «Ես կարծում էի, որ մենք […] ...

Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցել

09:53 02.08.2025

Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցել

Ճապոնիայի ափերի մոտ տեղի է ունեցել 5.6 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է երկրի գլխավոր օդերևութաբանական վարչությունը։ Ցնցումները սկսվել են Հոկայդո կղզու ափի մոտ ՝ տեղական ժամանակով ժամը 07:27-ին: Գերատեսչությունը չի նշել երկրաշարժի օջախի խորությունը: Ճապոնիայում ընդունված յոթ բալանոց սանդղակով ցնցումների առավելագույն ուժգնությունը հասել է երեք բալի։ ...

Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել

09:30 02.08.2025

Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Newsmax-ին տված հարցազրույցում հայտարարել է , որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել, և որ ամերիկացի նախագահը Ռուսաստանի առաջնորդին համարում է «ամուր տեսակ»։ «Նա ( Պուտինը – խմբ.) անկասկած ամուր տեսակ է, այնպես որ այդ առումով ոչինչ չի փոխվել», – ասել է Թրամփը։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, […] ...

BACK_TO_TOP