20:25 05.08.2022
Այսօր ժամը 17:30-ի սահմաններում ուժեղ կարկուտ է տեղացել Շիրակի մարզում: Մոտ կես ժամ տեղացած կարկուտը մեծ վնասներ է հասցրել Արթիկի տարածաշրջանի 15 գյուղերի ցանքատարածքներին: SHANTNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Շիրակի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Ռոման Համայակյանը հայտնել է, որ ահազանգեր են ստացել Արթիկի ու Ախուրյանի համայնքապետարաններից, վարչական ղեկավարներից, որոնք տեղեկացրել են, որ բերքի հիմնական մասը տուժել է:
«Հիմնականում տուժել են Արթիկի տարածաշրջանի Հոռոմ, Լուսակերտ, Լեռնակերտ, Սարատակ, Հայրենյաց, Տուֆաշեն,Պեմզաշեն և Ախուրյանի տարածաշրջանի Գետք, Բենիամին գյուղերի ցանքատարածքները: Համայնքների մեծ մասում հացքաղն արդեն ավարտվել էր, ըստ համայնքների վարչական ղեկավարների, հացահատիկային ցանքատարածքներում վնասը քիչ է, հիմնականում կարկտահարվել են կարտոֆիլի, սեղանի ճակնդեղի ցանքերն ու բանջարաբոստանային մշակաբույսերը, մրգատու այգիները: Դեռ հստակ վնասի կամ վնասված տարածքների չափ նշել չեմ կարող, համայնքային ու մարզային հանձնաժողովները վաղվանից կաշխատեն գյուղերում ու կգույքագրեն վնասի չափը»,- ասել է Ռոման Համայակյանը:
Ըստ վարչության պետի, կարկուտի հասցրած վնասները նկատելի կդառնան 2-3 օրից, որոշ տեղերում արդեն գյուղացիները նախնական դիտարկումներ կատարել են, համայնքներից ստացված վերջնական ամփոփ տվյալներով հնարավոր կդառնա միայն գնահատել կարկտահարության վնասի չափը: Նշենք, որ այս տարի մարզում դեռ նման խոշոր կարկտահարություն չէր գրանցվել:
Լուսանկարները և տեսանյութը՝ Աննա Վարդանյանի ֆեյսբուքյան էջից։
12:14 02.08.2025
Թրամփը հրամայել է տեղակայել երկու միջուկային սուզանավ՝ ի պատասխան Մեդվեդևի հայտարարություններիԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, շարունակելով իր վեճը Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ, հայտարարել է, որ իր հռետորական սպառնալիքներին ի պատասխան կուղարկի երկու ամերիկյան միջուկային սուզանավ «համապատասխան տարածաշրջաններ»։ Նա չի մանրամասնել, թե որ տարածաշրջանների մասին է խոսքը։ «Հաշվի առնելով Ռուսաստանի նախկին նախագահ, այժմ Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի կողմից արված խիստ սադրիչ հայտարարությունները, […] ...
12:08 02.08.2025
Oգոստոսի 12-20-ը ՀՀ-ում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունըՄիջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում օգոստոսի 12-20-ը Հայաստանի Հանրապետությունում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։ Զորավարժությանը ներգրավված են լինելու ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի, Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային զորքերի և Կանզասի ազգային գվարդիայի զինծառայողները: Զորավարժությունը ենթադրում է խաղաղապահ առաջադրանքների նախապատրաստում և իրականացում՝ բժշկական տարհանման ընթացակարգերի շեշտադրմամբ: Զորավարժության նպատակն […] ...
11:47 02.08.2025
Ուսուցողական և գործնական միջոցառում Ստեփանավան քաղաքումԼոռու մարզի Ստեփանավան քաղաքում իրականացվել է կարևոր նախաձեռնություն՝ ուղղված երեխաների՝ անվտանգության վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը։ «Լիարժեք կյանք» ներառական ամառային ճամբարի տարածքում ՆԳՆ Լոռու մարզային փրկարարական վարչության կողմից կազմակերպվել են սեմինարներ՝ նվիրված հակահրդեհային կանոնների ուսուցմանը և տարհանման հմտությունների զարգացմանը։ Սեմինարների հիմնական նպատակն էր ճամբարականներին ծանոթացնել հրդեհների կանխարգելման կանոններին, տարհանման կարգին և քայլերին, ինչպես նաև նրանց հաղորդակից դարձնել արտակարգ իրավիճակներում ճիշտ, վստահ և կազմակերպված վարքագծի […] ...
11:30 02.08.2025
Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում ամեն օր աշխատում է 600 շինարար․ ՏԿԵ նախարարՀյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում յուրաքանչյուր օր աշխատում է 245 տեխնիկա, շինարարական աշխատանքներում ներգրավված է ավելի քան 600 շինարար: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։ Հուլիս ամսվա ընթացքում միջին օրական կատարողականը գերազանցել է 60 միլիոն ՀՀ դրամը: ...
11:07 02.08.2025
Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.82 դրամ: ...