Գյումրիի արհեստագործական և միջին մասնագիտական հաստատություններում մրցույթով ընդունելություն է սպասվում․ դիմորդների հայտագրումը մինչև օգոստոսի 15-ն է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+33.09 oC

Գյումրիի արհեստագործական և միջին մասնագիտական հաստատություններում մրցույթով ընդունելություն է սպասվում․ դիմորդների հայտագրումը մինչև օգոստոսի 15-ն է

17:55 06.08.2022

Արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում դիմորդների հայտագրում է, և դա տևելու է օգոստոսի 15-ը ներառյալ։ Փաստաթղթերի ընդունումը ինչպես բուհերում է, այստեղ էլ կատարվում է օնլայն տարբերակով։ Վերջին տարիների անփոփոխ վիճակագրությունը ոչ միայն այն մասին է, որ բուհ չընդունվածներն են գնում ուսումնարաններ կամ քոլեջներ, նաև նրանք, որոնք հիմնական դպրոցից հետո ցանկություն չունեն կրթություն ստանալ ավագ դպրոցում։

Արհեստագործականներում մասնագիտությունների ցանկ կազմելիս, ըստ էության, հաշվի է առնվելու աշխատաշուկայի պահանջարկը, բայց ներկայում դա ավելի շատ առնչվում է կա՛մ խոհարարի, կա՛մ վարսահարդարի մասնագիտություններին։ Գյումրիի թիվ 3 արհեստագործական ուսումնարանում 5 մասնագիտություններից 3-ում, հայտագրման ժամկետը չավարտված նախատեսված տեղերը լրացվել են։

«Այս տարի էլ նկատվում է դիմորդների ակտիվ հոսք։ Խմբեր կան, որ սահմանային տեղերը լրացել են, մասնավորապես, ոսկերչությունը և խոհարարությունը։ Ընթացքում, իհարկե, նորից դիմողներ կլինեն և մենք նախարարության հատկացրած 87 անվճար և 73 վճարովի տեղերը կլրացնենք»,- ShantNews.am-ի հետ զրույցում նշել է Գյումրիի թիվ 3 արհեստագործական ուսումնարանի տնօրեն Արտաշես Մինասյանը։

 

Միջնակարգ կրթության հիմքով արհեստագործական ուսումնական հաստատություններ դիմողները գալիս են արհեստ սովորելու։ Թեև աշխատաշուկան և մասնագիտությունների ուսուցումը խիստ անհամապատասխան են։ Խնդիրն այս դեպքում կարգավորելու քայլերից էր նաև դուալ կրթության մուտքը, որը գործատու- կրթական հաստատություն պրակտիկ կապն է ապահովում։ Աշխատաշուկայում քիչ կամ ընդհանրապես պահանջարկ չունեցող հնագույն արհեստները պահպանելու խնդիրը ևս կա։ Նոր ուսումնական տարում թիվ 3 արհեստագործական ուսումնարանում միջնակարգ կրթության հիմքով «Ժանյակագործություն և գոբելենագործություն» բաժին է բացվել և պետպատվերի 10 տեղ է ստացել։

Կրթություն ստանալու հետ մեկտեղ արհեստ սովորելու այլընտրանքի արդյունքում վերջին տարիների մրցակցություն է ձևավորվել ավագ դպրոցների հետ։ Մրցակցություն է նաև քոլեջների և ուսումնարանների միջև մասնագիտությունների ընտրության հարցում։ Շիրակի պետական համալսարանի քոլեջում ընդունելությունը մեծամասամբ հիմնական կրթության հիմքով է։ Դիմորդը քննություններ չի հանձնում, բայց ընդունելությունը մրցութային կարգով է։ 5 մասնագիտությունների համար հատկացված 125 տեղերը զբաղեցվում են ավարտական վկայականների միջին որակական գնահատականներով։

«Մենք ունենք 5 մասնագիտություններ՝ շուկայաբանություն, զբոսաշրջություն, սոցիալական աշխատանք, նախադպրոցական կրթություն և գրադարանային գործ։ Մեր դիմորդները հիմնականում դրանցից ընտրում են շուկայանաբությունը և զբոսաշրջությունը։ Ստացվում է, որ մեզ մոտ արդիական են այս 2 մասնագիտությունները»,-  նշում է ՇՊՀ քոլեջի տնօրեն Աշոտ Դավինյանը։

Վիճակագրությունը նախորդ տարվա համեմատ նախկին մանկավարժական քոլեջում չի փոխվել։ Վերջին տարիների փորձը ցույց է տալիս, որ քոլեջներում սովորել ցանկանում են ոչ միայն այն պատճառով, որ այդ հաստատություններում հիմնականում կրթություն անվճար է և կրթաթոշակ են ստանում, այլ նաև որոշակի արտոնություններ կան սահմանված։ Շարունակական կրթության կարգով՝ քոլեջում բարձր առաջադիմություն ունեցող ուսանողները ավարտելուց հետո, կարող են առանց քննության բուհի նույն մասնագիտության հեռակա բաժնի 2-րդ կուրսում սովորել։

«Դիմորդների մեծ հոսքը նաև դրանով է պայմանավորված, որ դիմորդը չի ուզում 3 տարի ավելի սովորել դպրոցում ու ստանալ 12-ամյա կրթություն, նախընտրում է 10-12 դասարանը սովորել մեզ մոտ, ստանալ մի մասնագիտություն, հետո գնալ արդեն ԲՈՒՀ-ում սովորել»,-ասում է  ՇՊՀ քոլեջի ընդունող հանձնաժողովի անդամ Աստղիկ Բաղդասարյանը։

 

Իսկ շարունակական կրթություն ապահովելու համար արդեն մի քանի տարի է քոլեջի դիմորդները բուհում նախադպրոցական կրթություն մասնագիտությունը չեն նախընտրում։ Եվ սա ոչ միայն պայմանավորված է այն հանգամանքով, որ քոլեջի դիպլոմով այսօր հնարավոր է նախակրթարանում դաստիարակ աշխատել, այլ որ մանկավարժի, ուսուցչի աշխատանքը նախընտրելի չէ։

«Մանկավարժի մասնագիտությունը՝ ուսուցիչ, դասախոս աշխատելը հիմա նախ այդքան բարձր ռեյտինգ չունի հասարակության մեջ, երկրորդը՝ ցածր վարձատրությունն է, դրա համար էլ կանգնել ենք այն խնդրի առաջ, որ ոչ մեկը չի ձգտում գնալ դառնալ մանկավարժ»,- կարծիք է հայտնում  ՇՊՀ քոլեջի տնօրենը։

 

Միջին մասնագիտական այս հաստատությունը, որպես մանկավարժական կրթության օղակ, այս ուղղությամբ ունի ընդամենը մեկ բաժին, մնացած 4-ը այնպիսի մասնագիտություններ են, որոնցում հաստատությունը դիմորդների պակաս չի ունենա։ Բուհերում բաժիններ են փակվում, արհեստագործական և  միջին մասնագիտական հաստատությունները նոր ու արդիական բաժիններ են բացում, նաև պետպատվերով տեղերն են ավելացնում։ Այս տարվա հայտագրումների ժամկետն ավարտվում է օգոստոսի 15-ին, բայց արդեն հայտնի է՝ քոլեջներում և ուսումնարաններում որոշ մասնագիտությունների գծով մրցույթ է լինելու։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Oգոստոսի 12-20-ը ՀՀ-ում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը

12:08 02.08.2025

Oգոստոսի 12-20-ը ՀՀ-ում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը

Միջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում օգոստոսի 12-20-ը Հայաստանի Հանրապետությունում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։ Զորավարժությանը ներգրավված են լինելու ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի, Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային զորքերի և Կանզասի ազգային գվարդիայի զինծառայողները: Զորավարժությունը ենթադրում է խաղաղապահ առաջադրանքների նախապատրաստում և իրականացում՝ բժշկական տարհանման ընթացակարգերի շեշտադրմամբ: Զորավարժության նպատակն […] ...

SHANTNEWS

12:00 02.08.2025

SHANTNEWS

Ուսուցողական և գործնական միջոցառում Ստեփանավան քաղաքում

11:47 02.08.2025

Ուսուցողական և գործնական միջոցառում Ստեփանավան քաղաքում

Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում իրականացվել է կարևոր նախաձեռնություն՝ ուղղված երեխաների՝ անվտանգության վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը։ «Լիարժեք կյանք» ներառական ամառային ճամբարի տարածքում ՆԳՆ Լոռու մարզային փրկարարական վարչության կողմից կազմակերպվել են սեմինարներ՝ նվիրված հակահրդեհային կանոնների ուսուցմանը և տարհանման հմտությունների զարգացմանը։ Սեմինարների հիմնական նպատակն էր ճամբարականներին ծանոթացնել հրդեհների կանխարգելման կանոններին, տարհանման կարգին և քայլերին, ինչպես նաև նրանց հաղորդակից դարձնել արտակարգ իրավիճակներում ճիշտ, վստահ և կազմակերպված վարքագծի […] ...

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում ամեն օր աշխատում է 600 շինարար․ ՏԿԵ նախարար

11:30 02.08.2025

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում ամեն օր աշխատում է 600 շինարար․ ՏԿԵ նախարար

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում յուրաքանչյուր օր աշխատում է 245 տեխնիկա, շինարարական աշխատանքներում ներգրավված է ավելի քան 600 շինարար: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։ Հուլիս ամսվա ընթացքում միջին օրական կատարողականը գերազանցել է 60 միլիոն ՀՀ դրամը: ...

Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ին

11:07 02.08.2025

Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.82 դրամ: ...

Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցել

10:45 02.08.2025

Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցել

Աֆղանստանում տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան Սեյսմոլոգիական Կենտրոնը (EMSC): Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ցնցումը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ UTC ժամանակով ժամը 21:03-ին՝ Բաղլան քաղաքից 121 կիլոմետր արևելք, որի բնակչությունը կազմում է 108 հազար մարդ։ Էպիկենտրոնը գտնվել է 123 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն եղել։ ...

BACK_TO_TOP