Չինաստանը Թայվանի մերձակայք է ուղարկել 20 ինքնաթիռ և 14 ռազմանավ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+32.09 oC

Չինաստանը Թայվանի մերձակայք է ուղարկել 20 ինքնաթիռ և 14 ռազմանավ

18:22 06.08.2022

Չինաստանի ազգային-ազատագրական բանակը մասշտաբային զորավարժությունների անցկացման երրորդ օրը Թայվանի մերձակայք է ուղարկել 20 ինքնաթիռ և 14 ռազմանավ։ Այս մասին Twitter-ում հայտնել են կղզու իշխանությունները։
Նշվում է, որ Պեկինն ուղարկել է 4- ական  J-11 и J-16 կործանիչ, 10 Су-30 ինքնաթիռ, ինչպես նաև Y-20 ծանր ռազմատրանսպորտային նավ և Y-20 հակասուզանավային ինքնաթիռ։ Թայբեյն իր հերթին օդային պարեկություն է սահմանել իրավիճակը հսկողության տակ պահելու համար, ինչպես նաև զենիթահրթիռային կայաններ է տեղադրել։
Չինասատանը հիգշաբթի օրը մասշտաբային զորավարժություններ է սկսել Թայվանի մերձակայքում։ Զորավարժությունները մեկնարկել են ԱՄՆ ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի Թայվան կատարած այցի պատճառով սրված իրավիճակի ֆոնին։ Նա վերջին 25 տարիների ընթացքում Թայվան այցելած ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան է։ Օգոստոսի 4-7 անցկացվող զորավարժություններից բացի, Չինաստանը պատժամիջոցներ է սահմանել թայվանական երկու հիմնադրամների, Փելոսիի և նրա հարազատների նկատմամբ, կլիմայի փոփոխության շուրջ Վաշինգտոնի հետ անցկացվող բանակցություններն է դադարեցրել, դադարեցրել է Թայվանից ցիտրուսների և որոշ ձկնատեսակների ներմուծումը և բնական ավազի արտահանումը։
Չինաստանի կենտրոնական կառավարության և նրա կղզային նահանգի պաշտոնական հարաբերությունները խզվել են 1949 թվականին, երբ քաղաքացիական պատերազմում կոմունիստական կուսակցությունից պարտություն կրած Գոմինդանի ուժերը Չան Կայշի գլխավորությամբ տեղափոխվեցին Թայվան։
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մահացել է The Rolling Stones խմբի երաժիշտ Ֆլակո Խիմենեսը

12:11 03.08.2025

Մահացել է The Rolling Stones խմբի երաժիշտ Ֆլակո Խիմենեսը

Ամերիկացի կատարող և The Rolling Stones խմբի անդամ Լեոնարդո «Ֆլակո» Խիմենեսը մահացել է 87 տարեկան հասակում: Այս մասին հաղորդում է The National World-ը։ Հրապարակման մեջ նշվում է, որ երաժիշտը մահացել է հուլիսի 31-ին՝ ընտանիքի շրջապատում: Մահը վրա է հասել հոսպիտալացումից ընդամենը մի քանի ամիս անց։ Խիմենեսը «Ֆլակո» մականունը ստացել է իր նիհարության պատճառով: Իր կարիերայի […] ...

Տեր Շտեգենն ակումբի լեգենդ է, և նրան պետք է հարգել․ Գավի

11:56 03.08.2025

Տեր Շտեգենն ակումբի լեգենդ է, և նրան պետք է հարգել․ Գավի

«Բարսելոնայի» կիսապաշտպան Գավին RAC1-ի հետ զրույցում անդրադարձել է դարպասապահ և թիմի ավագ Մարկ-Անդրե տեր Շտեգենի շուրջ ստեղծված իրավիճակին: Գերմանացի դարպասապահը կորցրել է տեղը մեկնարկային կազմում, իսկ օրեր առաջ ենթարկվել է մեջքի վիրահատության, որի պատճառով բաց կթողնի 3-4 ամիս։ Ակումբի ղեկավարությունը դժգոհ է Տեր Շտեգենից և, ըստ լուրերի, ցանկանում է զրկել նրան ավագի թևկապից։ «Մարկը թիմի […] ...

Հուլիս ամսին Գեղարքունիքի մարզում ծնվել է 115 երեխա

11:42 03.08.2025

Հուլիս ամսին Գեղարքունիքի մարզում ծնվել է 115 երեխա

2025 թվականի հուլիս ամսին Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող առողջապահական հիմնարկներում ծնվել է 115 երեխա, որից 68-ը՝ տղա, 47-ը՝ աղջիկ: Այս մասին հայտնել են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից: 115 երեխաներից 24-ը ծնվել են Գավառի բժշկական կենտրոնում, 43-ը՝ Մարտունու ծննդատանը, 26-ը՝ Սևանի բժշկական կենտրոնում, 18-ը՝ Վարդենիսի բժշկական կենտրոնում, 4-ը՝ Ճամբարակի առողջության կենտրոնում։ ...

Գյումրիում փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը

11:22 03.08.2025

Գյումրիում փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը

Օգոստոսի 2-ին, ժամը 20։16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել Շիրակի մարզի Գյումրի քաղաքում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Պարույր Սևակի փողոցի շենքերից մեկի շքամուտքում քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել: Փրկարարները կանխել […] ...

Թուրքիայում ուժեղ անձրևներից հեղեղվել են տներ, ստորգետնյա անցումներ

11:08 03.08.2025

Թուրքիայում ուժեղ անձրևներից հեղեղվել են տներ, ստորգետնյա անցումներ

Թուրքիայի հարավարևմտյան Դենիզլի քաղաքում տեղացած ուժեղ անձրևների հետևանքով տներ, աշխատավայրեր և ստորգետնյա անցումներ են հեղեղվել, հաղորդել է TRT Haber հեռուստաալիքը։ «Քաղաքի կենտրոնում երեկոյան ժամերին սկսված տեղատարափ անձրևը բացասաբար է ազդել առօրյա կյանքի և տրանսպորտի վրա։ Տեղատարափ անձրևի հետևանքով YSE և Ֆաթիհ ստորգետնյա անցումները լցվել են ջրով։ Անցորդների և փրկարարների օգնությամբ փրկվել են ստորգետնյա անցումում մնացած […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

10:59 03.08.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

BACK_TO_TOP