16:24 08.08.2022
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Վլադիմիր Զելենսկիին խորհուրդ է տվել դիմել Ռուսաստանի Դաշնության կողմից վերահսկվող տարածքներում գտնվող Ուկրաինայի քաղաքացիներին՝ այնտեղ հանրաքվեներ անցկացնելու հնարավորության առնչությամբ, հաղորդում է РИА Новости գործակալությունը։
«Բանն այն է, որ տարածաշրջանի բնակիչներն ունեն նման ծրագրեր։ Այդ մենք չէ, որ հանրաքվե ենք անցկացնում: Այստեղ, ըստ ամենայնի, պետք է հասկանալ, թե ում է դիմում Զելենսկին այս հայտարարությամբ` նշված շրջանների Ուկրաինայի քաղաքացիներին, թե՞ Ռուսաստանի քաղաքացիներին։ Եթե Ռուսաստանի քաղաքացիներին և ղեկավարությունը, ապա այս դեպքում սխալ հասցեով է դիմում»,- ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով Զելենսկիի հայտարարությունը, թե հանրաքվե անցկացնելու դեպքում Ռուսաստանի հետ բանակցություններ հնարավոր չեն։
Հիշեցնենք՝ Զապորոժիեի շրջանի ղեկավարը կարգադրություն է ստորագրել Ռուսաստանի կազմ մտնելու մասին հանրաքվե անցկացնելու մասին։ Ավելի վաղ շրջանի վարչակազմից հաղորդել էին, որ հանրաքվեի անցկացումը նախատեսվում է սեպտեմբերին։
Ի պատասխան դրա՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ հանրաքվեի անցկացման դեպքում Մոսկվայի հետ բանակցություններ լինել չեն կարող։
«Մեր պետության դիրքորոշումը մնում է նույնը՝ մենք մերը երբեք չենք տա ուրիշին։ Իսկ եթե բռնազավթիչները շարժվեն կեղծ հանրաքվեներ անցկացնելու ուղիով, ապա կփակեն Ուկրաինայի և ազատ աշխարհի հետ ցանկացած բանակցության հնարավորությունը, ինչը ռուսական կողմին, անկասկած, որոշակի պահի պետք կգա», – ասել էր Զելենսկին։
Ինչ վերաբերում է ռուս-ուկրաինական բանակցություններին, Պեսկովը նշել է, որ բանակցային գործընթաց գոյություն չունի, քանի որ ուկրաինացի բանակցողների պատվիրակությունը, նրա խոսքով, «անհետացել է ռադարներից»։
21:00 02.08.2025
Անթալիայում զբոսաշրջիկներին զգուշացրել են ուժեղ քամիների և տեղատարափ անձրևների մասինՕդերևութաբանները զգուշացրել են կիրակի օրը Թուրքիայի Անթալիա հանգստավայրում ուժեղ անձրևների մասին, ալիքների բարձրությունը կարող է աճել ափամերձ շրջաններում, զբոսաշրջիկներին և վարորդներին կոչ է արվել զգույշ լինել, հաղորդում է Antalyahakkinda պորտալը։ «Կիրակի օրը Անթալիայի վեց շրջաններում սպասվում են ուժեղ անձրևներ։ 4-րդ տարածաշրջանային օդերևութաբանական վարչության հայտարարության մեջ ընդգծվում է, որ քամին կփչի միջին ուժգնությամբ հյուսիսից և արևմուտքից […] ...
20:50 02.08.2025
Մալիում ձերբակալվել է նախկին վարչապետըՄալիի նախկին վարչապետ Մուսա Մարան կալանավորվել է կառավարությանը վարկաբեկելու և անկարգություններ հրահրելու մեղադրանքով, հաղորդում է RFI ռադիոն։ «Մալիի նախկին վարչապետ Մուսա Մարային մեղադրանք է առաջադրվել և նա կալանավորվել է: Նրան մեղադրանք է առաջադրվել չորս հանցագործությունների մեջ, որոնց մեջ են մտնում «պետության նկատմամբ վստահությունը խաթարելը, օրինական իշխանությանը դիմադրելը և հասարակական անկարգություններ հրահրելը»», – հայտնել է ռադիոկայանը։ […] ...
20:40 02.08.2025
Բրազիլացի պաշտպանը հեռացել է «Փյունիկից»Բրազիլացի պաշտպան Ժունինյոն հեռացել է «Փյունիկից»: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ 30-ամյա ֆուտբոլիստը երևանյան ակումբում էր 2021 թ. հուլիսից, 122 խաղում նա խփել է 9 գոլ, կատարել 9 գոլային փոխանցում, երկու անգամ դարձել Հայաստանի չեմպիոն։ ...
20:32 02.08.2025
The Hill. ԱՄՆ Սենատը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագիծը չի ընդունի մինչև ամռան վերջԱՄՆ Սենատը մինչև ամռան վերջ չի ընդունի նոր օրինագիծ, որը կխստացնի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, այդ թվում՝ սահմանափակումներ սահմանելով երրորդ երկրների նկատմամբ։ Այս մասին ասվում է The Hill թերթում հրապարակված հոդվածում։ Ինչպես նշվում է հոդվածում, «հանրապետական սենատորները պատրաստվում են լքել Վաշինգտոնը՝ առանց Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին լայնածավալ օրինագիծ ընդունելու»։ Սենատի աշխատանքային նիստն ավարտվում է օգոստոսի սկզբին։ […] ...
20:22 02.08.2025
Հինգ երկրներից 90 ծանրոց մարդասիրական օգնություն է հասցվել ԳազաԻսրայելի բանակը շարունակում է մարդասիրական օգնություն հասցնել Գազայի հատված, հաղորդում է բանակի մամուլի ծառայությունը։ «Շաբաթ օրը, քաղաքական ղեկավարության հրահանգներին համապատասխան և Իսրայելի, ԱՄԷ-ի, Հորդանանի, Եգիպտոսի, Ֆրանսիայի և Գերմանիայի միջև համագործակցության շրջանակներում, Իսրայելի պաշտպանության բանակը շարունակում է մի շարք գործողություններ, որոնք ուղղված են Գազայի հատվածում մարդասիրական օգնության ավելացմանը։ Վերջին մի քանի ժամվա ընթացքում հինգ երկիր օդային […] ...
20:10 02.08.2025
Օբամեյանգը վերադարձել է «Մարսել»Գաբոնցի հարձակվող Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը մեկ տարի Սաուդյան Արաբիայի «Ալ Քադիսիայում» անցկացնելուց հետո ազատ գործակալի կարգավիճակում վերադարձել է ֆրանսիական «Մարսել»։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: 36-ամյա ֆուտբոլիստի հետ ստորագրվել է երկու տարվա պայմանագիր: Օբամեյանգը ֆրանսիական ակումբում խաղացել էր 2023/2024 մրցաշրջանում: ...