Թորոսգյուղի վարչական տարածքում կառուցվում է անասնաբուժական և սննդամթերքի անվտանգության ապահովման լաբորատորիա – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+34.09 oC

Թորոսգյուղի վարչական տարածքում կառուցվում է անասնաբուժական և սննդամթերքի անվտանգության ապահովման լաբորատորիա

20:00 08.08.2022

Թորոսգյուղի վարչական տարածքում անասնաբուժական և սննդամթերքի անվտանգության ապահովման ծառայություններ մատուցող լաբորատորիա է կառուցվում։ Այն Գյումրի-Բավրա միջպետական նշանակության ճանապարհի վրա է, իսկ գյուղատնտեսական ծառայություններից օգտվելու են Աշոցքի և Ամասիայի տարածաշրջանների համայնքները, ինչպես նաև Ջավախքի բնակիչները։ Նոր կառուցվող լաբորատորիան կկարգավորի գյուղերում անասնաբույժների պակասի խնդիրը, երբ մեկ անասնաբույժը ստիպված է սպասարկել մի քանի բնակավայրերի։

Աշոցքի տարածաշրջանի անասնաբույժ Նասլին Հակոբյանը 47 տարի է աշխատում է, կենսաթոշակի տարիքը վաղուց է լրացել, բայց իր աշխատանքից չի հրաժարվում, ավելի ճիշտ, փոխարինող չունի, ջահելներին մասնագիտությունը չի ձգում, ասում է՝ աշխատավարձն է ցածր, հետն էլ գործն է բարդ ու անհրապույր:

«Աշխատավարձը շատ ցածր է, դրա համար էլ ցանկություն հայտնող չկա, որ անասնաբույժ աշխատեն, էս դարի ջահել տղեն կերթա՞ էդ կեղտոտ գործը էնե՝ չէ, 4-5 հոգի գնացին սորվան, եկան որ բդի անասնաբույժ աշխատեին, տեսան մեր աշխատանքի բնույթը, գնացին ու էլ ետ չեկան, էլի անբողջը մնաց վրես»,- ասում է Նասլին Հակոբյանը։

Հարյուրավոր տնտեսությունների հետ գործ ունի։ Գյուղ են, առանց անասնապահության տնտեսություն չի լինում։ Մեկ անասնաբույժը չի հասցնում բոլոր տնտեսությունների խնդիրների հետևից գնալ, իսկ հիվանդությունների հայտնաբերման դեպքում լաբորատոր հետազոտությունների կազմակերպման հարցն ավելի խնդրահարույց է։ Միաժամանակ մի քանի համայնքներում կենդանիներից վերցված արյան նմուշների պատասխանները մինչև ստացվում է, մոտ 2 շաբաթ է անցնում: Սպասում են, որ մի շաքր խնդիրներ կկարգավորվեն նոր լաբորատորիայի կառուցումով: Այն միայն անասնագլխաքանակի պատվաստումների, հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման գործառույթ չի ունենալու, այն նաև ցանքաշրջանառության, մշակաբույսերի աճի վերահսկողությամբ է զբաղվելու։

«Նոր լաբորատորիայում կլինեն արյան անալիզի, կաթի ստուգման, հողի քիմիական պարունակության որոշման սարքավորումներ։ Հացահատիկային մշակաբույսերի սերմերի ծլունակության կամ վարակվածության աստիճանի որոշելու հնարավորություն ևս կստեղծվի»,- նշում է Աշոցքի համայնքապետի տեղակալ  Արտուշ Մանուկյանը։

Սարքավորումային հագեցվածությունը թույլ կտա գյուղատնտեսական հողերում և անասնապահությունում ժամանակին կատարել ուսումնասիրությունները։ Գյումրի -Բավրա ճանապարհին գտնվող լաբորատորիայի շինարարությունը երկու ամիս է ընթանում է։ Ընդհանուր 170 քառ մետր տարածքով լաբորատորիան սպասարկելու է նաև Ջավախքի բնակիչներին։

Լաբորատորիայի գործարկումով մի քանի համայնքին միաժամանակ սպասարկող անասնաբույժների գործը կթեթևանա, թեև գյուղերում անասնատերերը դարձյալ դիմելու են անասնաբույժին, ով գիշերվա կեսին էլ հասանելի է տնտեսությունների համար: Շահագործումը նախատեսված է մինչև նոյեմբեր։ Իսկ տարածքը կարող է ծառայել որպես գյուղատնտեսական միջոցառումների, գյուղտեխնիկայի ցուցադրության հարմար վայր։

 

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թրամփը հրամայել է տեղակայել երկու միջուկային սուզանավ՝ ի պատասխան Մեդվեդևի հայտարարությունների

12:14 02.08.2025

Թրամփը հրամայել է տեղակայել երկու միջուկային սուզանավ՝ ի պատասխան Մեդվեդևի հայտարարությունների

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, շարունակելով իր վեճը Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ, հայտարարել է, որ իր հռետորական սպառնալիքներին ի պատասխան կուղարկի երկու ամերիկյան միջուկային սուզանավ «համապատասխան տարածաշրջաններ»։ Նա չի մանրամասնել, թե որ տարածաշրջանների մասին է խոսքը։ «Հաշվի առնելով Ռուսաստանի նախկին նախագահ, այժմ Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի կողմից արված խիստ սադրիչ հայտարարությունները, […] ...

Oգոստոսի 12-20-ը ՀՀ-ում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը

12:08 02.08.2025

Oգոստոսի 12-20-ը ՀՀ-ում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը

Միջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում օգոստոսի 12-20-ը Հայաստանի Հանրապետությունում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։ Զորավարժությանը ներգրավված են լինելու ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի, Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային զորքերի և Կանզասի ազգային գվարդիայի զինծառայողները: Զորավարժությունը ենթադրում է խաղաղապահ առաջադրանքների նախապատրաստում և իրականացում՝ բժշկական տարհանման ընթացակարգերի շեշտադրմամբ: Զորավարժության նպատակն […] ...

SHANTNEWS

12:00 02.08.2025

SHANTNEWS

Ուսուցողական և գործնական միջոցառում Ստեփանավան քաղաքում

11:47 02.08.2025

Ուսուցողական և գործնական միջոցառում Ստեփանավան քաղաքում

Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում իրականացվել է կարևոր նախաձեռնություն՝ ուղղված երեխաների՝ անվտանգության վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը։ «Լիարժեք կյանք» ներառական ամառային ճամբարի տարածքում ՆԳՆ Լոռու մարզային փրկարարական վարչության կողմից կազմակերպվել են սեմինարներ՝ նվիրված հակահրդեհային կանոնների ուսուցմանը և տարհանման հմտությունների զարգացմանը։ Սեմինարների հիմնական նպատակն էր ճամբարականներին ծանոթացնել հրդեհների կանխարգելման կանոններին, տարհանման կարգին և քայլերին, ինչպես նաև նրանց հաղորդակից դարձնել արտակարգ իրավիճակներում ճիշտ, վստահ և կազմակերպված վարքագծի […] ...

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում ամեն օր աշխատում է 600 շինարար․ ՏԿԵ նախարար

11:30 02.08.2025

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում ամեն օր աշխատում է 600 շինարար․ ՏԿԵ նախարար

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում յուրաքանչյուր օր աշխատում է 245 տեխնիկա, շինարարական աշխատանքներում ներգրավված է ավելի քան 600 շինարար: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։ Հուլիս ամսվա ընթացքում միջին օրական կատարողականը գերազանցել է 60 միլիոն ՀՀ դրամը: ...

Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ին

11:07 02.08.2025

Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.82 դրամ: ...

BACK_TO_TOP