18:38 10.08.2022
Հայաստանում վերջին երկու շաբաթներին արձանագրվում է Covid վարակվածության դեպքերի կտրուկ աճ: Մի քանի ամիս առաջ ունեցած համաճարակային հանդարտ իրավիճակը չէ, դրական թեստերի մասնաբաժինն ավելանում է։ Ինչպես սուր շնչառական վարակների դեպքում, հիմա էլ մասնագետները սա համարում են սեզոնին բնորոշ երևույթ՝ պայմանավորված մարդկանց տեղաշարժի ակտիվությամբ։Սուր շնչառական վիրուսների ախտանշաններով Գյումրիի պոլիկլինիկաներ դիմելիությունը շատացել է, այդ ֆոնին նաև կասկածելի դեպքերը թեստավորվում են։
Վերջին երկու շաբաթներին, սակայն, դրական թեստերի ցուցանիշը համեմատ, անցած ամիսների, այլ պատկեր է արձանագրում։ Ամեն շաբաթ՝ նախորդ շաբաթվա համեմատ, վարակվածության դեպքերի աճ է նկատվում։
«Գանգատները նույնն են՝ կոկորդի ցավ, ընդհանուր թուլություն, մկանացավ, ջերմաստիճանի բարձրացում, ձայնի կորուստ կամ խռպոտություն։ Դիմելիությունը շատացել է ոչ միայն կորոնավիրուսի պատճառով, այլ գրիպի և գրիպանման վիրուսների պատճառով»,- նշում է Գյումրիի Էնրիկո Մատտեի անվան պոլիկլինիկայի թերապևտ Արմինե Էլբակյանը։
Թվարկված ախտանշաններով պացիենտներին անպայման թեստավորում են, քանի որ Covid-ի տարածված այս ենթատեսակի՝ Օմիկրոն BA4, BA5-ի դեպքում ախտանշանները գրեթե նույնն են, ինչ սուր շնչառական վիրուսներինը։ Պոլիկլինիկաներ շատ են դիմում, բարեբախտաբար, ծանր դեպքեր չեն հայտնաբերվում։ Հիվանդները մեկուսացվել են և բուժումն անցնում են տնային պայմաններում։
«Շիրակի մարզում անցած ամիսներին եղել են օրեր, որ ընդհանրապես Քովիդ չի հայտնաբերվել։ Վերջին մեկ ամսում օրական 3, 6, 8 ամենաշատը 16 դեպք ենք ունեցել, որն առայժմ կառավարելի է։ Նախկին ալիքների ժամանակ ունեցել ենք օրական 200-250 դեպք» ,- նշում է ՀՎԿԱԿ Շիրակի մասնաճյուղի տնօրենի տեղակալ Արմինե Անդրյանը։
Թեև պոլիկլինիկաներից ստացված տվյալները վարակվածության հստակ պատկերը չեն արձանագրում, քանի որ շատերը չեն դիմում առաջնային բուժօղակներին, ախտանշանները վերագրում են մրսածության և առանց բժշկի նշանակումների բուժում են անցնում։ Բուժհաստատություններում պատրաստ պահում են կորոնավիրուսով հիվանդների համար նախատեսված մաքուր գոտիները, որոնք անհրաժեշտության դեպքում կգործարկեն։
Օմիկրոնի նոր ենթատեսակին բնորոշ է արագ տարածվածությունը, երբ հանգստի սեզոնին բնորոշ մարդկանց տեղաշարժն է ակտիվ, բայց և դեպքերի թվի աճը մասնագետները պայմանավորում են պատվաստումների ցածր ցուցանիշով։ Պատվաստումը համարում են ծանր դեպքերից խուսափելու միջոց։ Շիրակի մարզում 2 դեղաչափով պատվաստվածների թիվը շատ ցածր են համարում։
«Առաջին պատվաստում ունի 46 տոկոսը բնակչության, այսինքն՝ մոտ 151 հզ մարդ, նրանց ուղիղ կեսն է, որ երկրորդ պատվաստումը չի ստացել, ինչպես գիտեք, մեկ պատվաստումը լիարժեք չէ և չի կարող մարդուն պաշտպանել կորոնավիրուսից։ 2 պատվաստում ստացել է ընդամենը 38 տոկոսը, որը ցածր ցուցանիշ է, իսկ երրորդ՝ կրկնապատվաստում, ունի բնակչության ընդամենը 11,2 տոկոսը, որը դարձյալ շատ ցածր ցուցանիշ է» ,- նշում է Արմինե Անդրյանը
ՀՎԿԱԿ-ի մարզի պատասխանատուն նշում է, որ նրանք, ովքեր 2 դեղաչափերը ստացել են, արդեն կորցրել են վիրուսի նկատմամբ ձևավորված իմունիտետը, արդյունքում վարակի տարածման համար նպաստավոր պայմաններ են ստեղծվում, առավել ևս երբ անվտանգության կանոնները մարդիկ չեն էլ պահպանում։
Covid վարակվածության աճի միտումները կպահպանվեն, որը մասնագետները պայմանավորում են արդեն նոր ուսումնակն տարվա մեկնարկով, շփման շրջանակներն ակտիվանում են և կանխատեսումներով՝ չի բացառվում, որ Հայաստանին մոտենում է Covid -ի 6-րդ ալիքը, որով էլ չի բացառվելու անցումը որոշակի սահմանափակումների։
23:59 01.08.2025
Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր. ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երևանը շարունակում է զարգանալ: Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր՝ կանաչ տարածքներ, հանգստի վայրեր, ժամանակակից խաղահրապարակներ ու ֆուտբոլի դաշտեր: Մեր նպատակը պարզ է՝ բակերը վերադարձնել իրենց իրական տերերին՝ մարդկանց»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:56 01.08.2025
Երևանի խնդրանքով ՌԴ-ն միջոցներ կձեռնարկի հացահատիկային բեռների անցումը Վերին Լարսի անցակետով թույլատրելու համարՌուսաստանի կառավարությունը Հայաստանի խնդրանքով հանձնարարել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստան հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսի անցակետով կազմակերպելու համար, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմիններին հանձնարարվել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստանի Հանրապետություն հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսով կազմակերպելու համար, որոնց տեղաշարժը սահմանափակվել էր վատ եղանակի և սելավի պատճառով։ Մենք փորձում […] ...
23:49 01.08.2025
El Tiempo. Կոլումբիայի նախկին նախագահը կդատապարտվի 12 տարվա ազատազրկման՝ վկային կաշառելու համարԴատարանը Կոլումբիայի նախկին նախագահ Ալվարո Ուրիբեին, որը մեղավոր է ճանաչվել վկային կաշառելու մեջ, կդատապարտի 12 տարվա ազատազրկման։ Այս մասին հայտնել է El Tiempo թերթը, որը ծանոթացել է դատավորի վճռին։ «Ալվարո Ուրիբե Վելեսը կդատապարտվի 144 ամսվա, այսինքն՝ 12 տարվա ազատազրկման, նվազագույն աշխատավարձի 2420 չափով տուգանքի և 100 ամիս 20 օր ժամկետով պետական պաշտոններ զբաղեցնելու արգելքի», – […] ...
23:40 01.08.2025
Սևանա լճում քաղաքացիները հայտնաբերել են տղամարդու մասնատված մարմինՕգոստոսի 1-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Մարտունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մարտունի խոշորացված համայնքի Արծվանիստ բնակավայրի Սևանա լճում դի կա։ Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը, տեղում պարզվել է, որ քաղաքացիները ափից մոտ 200 մետր հեռավորության […] ...
23:29 01.08.2025
Հութիները հայտարարել են Բեն Գուրիոն օդանավակայանի վրա բալիստիկ հրթիռ արձակելու մասինԵմենի ապստամբ «Անսար Ալլահ» շարժման հութիները գերձայնային բալիստիկ հրթիռով հարվածել են Թել Ավիվի Բեն-Գուրիոն օդանավակայանին։ Այս մասին հայտարարել է ապստամբների ներկայացուցիչ Յահյա Սարիան։ «Հրթիռային զորքերն իրականացրել են եզակի ռազմական գործողություն՝ հարձակվելով Լոդ օդանավակայանի (խմբ. Բեն-Գուրիոն) վրա՝ օգտագործելով «Պաղեստին-2» տիպի գերձայնային բալիստիկ հրթիռ», – ասել է Սարիան, որի ելույթը հեռարձակվել է ապստամբներին պատկանող Al Masirah հեռուստաալիքով։ […] ...
23:17 01.08.2025
Փրկարարներն ուղղել են կողաշրջված բեռնատարըՕգոստոսի 1-ին, ժամը 16։20-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Աղվանի ավտոճանապարհի 31-րդ կմ-ին բեռնատարը կողաշրջվել է, ճանապարհը դարձել է միակողմանի, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և Աղվանու հենակետից մեկական մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «KamAZ» մակնիշի բեռնատարը […] ...