12:16 06.10.2017
«Արդյունաբերական ինտեգրացիան և արտահանման-ներմուծման հնարավորությունների ընդլայնումը Եվրասիական գործընկերության երկրներում»: Այս խորագրի ներքո «Մերիդիան» էքսպո կենտրոնում մեկնարկել է Եվրասիական գործընկերության երկրորդ միջազգային համաժողովը, որին բացման խոսքով հանդես է եկել նաև վարչապետ Կարեն Կարապետյանը: Համաժողովի մասնակցիներին նաև ողջույնի ուղերձ են հղել Հայաստանի և Ռուսաստանի նախագահները՝ կարևորելով համաժողովն ու մասնակիցներին հաջողություն մաղթելով:
Համաժողովը մեկ հարկի տակ է հավաքել ներդրողների, գործարարների, գիտնական-գյուտարարների և կառավարության ներկայացուցիչների: Համաժողովը խնդիր է դրել նպաստել երկկողմ ու բազմակողմ տնտեսական համագործակցությանը, հող ստեղծել կառավարությունների ու գործարար համայնքների միջեւ գործարքներ իրականացնելու համար:Վերջին տարիներին Եվրազեսի բոլոր երկրներում մակրոտնտեսական ցուցանիշները զգալիորեն լավացել են: Գործընկերության սահամններում լուծում է ստացել սոցիալ-տնտեսական խնդիրների ամենալայն շրջանակը: Մասնակից պետությունների միջև ապրանքաշրջանառությունը ավելացել է ավելի քան չորս անգամ, – իր ելույթի ժամանակ ասել է համաժողովի նախաձեռնող և համակարգող խորհրդի նախագահ, ՌԴ-ում հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը:Համաժողովի ընթացքում ստորագրվել են նաև համագործակցության մի շարք համաձայնագրեր տարբեր ընկերությունների միջև՝ այդ թվում նաև Մեղրու ազատ տնտեսական գոտում ներդրումներ իրականացնելու վերաբերյալ:
09:30 02.05.2025
Ֆրանսիայի ԱԳՆ. Եվրոպան ՌԴ-ի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ է պատրաստումԵվրոպական երկրները ծրագրում են հակառուսական պատժամիջոցների ևս մեկ փաթեթ ներմուծել, եթե երկիրը հրաժարվի Ուկրաինայում կրակը դադարեցնելուց և հույս ունենա ստանալ ԱՄՆ աջակցությունն այս հարցում։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Ժան-Նոել Բարոն Agence France Presse-ին տված հարցազրույցում։ «Մենք՝ եվրոպացիներս, պատրաստվում ենք աջակցել ամերիկյան այս նախաձեռնությանը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 17-րդ փաթեթով, և չորեքշաբթի ես ասել […] ...
09:25 02.05.2025
Պետքարտուղարություն. ՌԴ-ի և ԱՄՆ-ի ղեկավարների միջև անձնական շփումն անհրաժեշտ էՈւկրաինական ճգնաժամի կարգավորման հարցում անհրաժեշտ է անձնական շփում Ռուսաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների միջև։ Այս մասին լրագրողների համար հերթական ճեպազրույցում ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Թեմմի Բրյուսը՝ ի պատասխան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի պետության ղեկավար Վլադիմիր Պուտինի շփումների վերաբերյալ քննադատություններին։ «ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի դիրքորոշումն այս հարցում շատ մոտ է նախագահ Թրամփի […] ...
09:14 02.05.2025
Անահիտ Մանասյանի գլխավորությամբ աշխատակազմում անցկացվել է խորհրդակցությունՄարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի գլխավորությամբ աշխատակազմում անցկացվել է խորհրդակցություն: Ստորաբաժանումների ղեկավարները Պաշտպանին ներկայացրել են ընթացիկ աշխատանքներն ու առաջիկայում նախանշված ծրագրերը։ Քննարկվել են աշխատանքի կազմակերպման մեթոդաբանությանը վերաբերելի հարցեր: Այս մասին տեղեկացնում են Պաշտպանի աշխատակազմից։ «Անահիտ Մանասյանն անդրադարձել է քաղաքացիների ընդունելության գործընթացի և նրանց կողմից ստացվող դիմում-բողոքների ուսումնասիրության պատշաճ կազմակերպմանը և նշել, որ կառույցում մարդու իրավունքների […] ...
09:10 02.05.2025
Ալեքսանդրա Գրիգորյանը դարձել է Ծանրամարտի երիտասարդների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրՊերուի մայրաքաղաք Լիմայում շարունակվող ծանրամարտի պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնության կանանց 55 կգ քաշային կարգում Ալեքսանդրա Գրիգորյանը (անձնական մարզիչ` Քրիստինե Պետրոսյան) պոկում վարժությունում գլխավերևում պահեց 85 կգ ու 88 կգ: Այս մասին հայտնում են Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայից։ «Հրում վարժությունում Ալեքսանդրան բարձրացրեց 116 կգ: Այս վարժությունում նա նվաճեց ոսկե մեդալ: Երկամարտի 204 կգ արդյունքով` Ալեքսանդրա Գրիգորյանը […] ...
09:05 02.05.2025
Վենսը հայտարարել է ՌԴ-ի և Ուկրաինայի առաջարկների միջև «ոսկե միջին» փնտրելու մասինԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ.Վենսն ասել է, որ թե՛ Ռուսաստանը, թե՛ Ուկրաինան ներկայացրել են իրենց առաջարկները՝ որպես հակամարտության կարգավորման գործընթացի մաս, և այժմ «ոսկե միջինի» որոնումներ են ընթանում։ «Այն, ինչ մենք տեսանք վերջին երկու շաբաթվա ընթացքում, այն է, որ կողմերից յուրաքանչյուրն ասել է՝ «Սա մեր խաղաղության առաջարկն է»: Ուկրաինացիներն արել են դա, իսկ հիմա, կարծում եմ, հարցն […] ...
09:00 02.05.2025
Bloomberg․ ԱՄՆ-ը նախատեսում է օգտագործել ուկրաինական հանքանյութերի գործարքը որպես մոդել այլ երկրների հետ համաձայնագրերի համարՎաշինգտոնը նախատեսում է օգտագործել ուկրաինական հանքանյութերի գործարքը որպես մոդել այլ երկրների հետ ապագա համաձայնագրերի համար։ Այս մասին հինգշաբթի օրը հայտնել է Bloomberg-ը՝ հղում անելով իր աղբյուրին։ Դրա տվյալներով՝ ամերիկյան վարչակազմը մտադիր է հավատարիմ մնալ այս մոտեցմանը «այն շրջանների նկատմամբ, որոնց Միացյալ Նահանգները սովորաբար դրամաշնորհներ կամ վարկեր է տրամադրում»։ Գործակալության աղբյուրի համաձայն՝ Կիևի հետ գործարքը վկայում […] ...