Բոլթոնն արձագանքել է իր սպանության պատվերին և քննադատել ԱՄՆ-ին՝ Իրանի հանդեպ վերաբերմունքի համար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+32.09 oC

Բոլթոնն արձագանքել է իր սպանության պատվերին և քննադատել ԱՄՆ-ին՝ Իրանի հանդեպ վերաբերմունքի համար

13:57 11.08.2022

Սպիտակ տան Ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը հայտարարություն է տարածել` կապված իր սպանությունը պատվիրելու մեղադրանքների հետ։

Բոլթոնը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ի իրավապաշտպան կառույցներին՝ երկրի քաղաքացիների նկատմամբ «Իրանի վարչակարգի հանցավոր սպառնալիքը հայտնաբերելու» համար և «Թեհրանի ջանքերի դեմ պաշտպանություն ապահովելու» համար։ Նա Իրանն անվանել է Միացյալ Նահանգների թշնամին և քննադատել է ԱՄՆ կառավարությանը միջուկային գործարքը դարձյալ կյանքի կոչելու ծրագրերի համար։

«Իրանի միջուկային և ահաբեկչական գործունեությունները նույն մետաղադրամի երկու կողմերն են։ Միացյալ Նահանգների ոչ մի պատասխանատու կառավարություն այլ կերպ չպետք է մտածի։ 2015 թ.-ի ձախողված միջուկային գործարքի մեջ նորից մտնելն Ամերիկայի համար կլինի անօրինակ վերք՝ հասցված ինքներս մեզ և մեր մերձավորարևելյան մտերիմ դաշնակիցներին։ Ես հանձնառու եմ մնում՝ անելու ամեն բան, որ դա տեղի չունենա», – նշված է Բոլթոնի տարածած հայտարարությունում։

Այս ամենը տեղի է ունենում այն ժամանակ, երբ Վաշինգտոնը և Թեհրանը բավական մոտ են միջուկային համաձայնագիրը վերականգնելուն։ Օրերս Վիեննայում վերսկսված բանակցությունների ընթացքում Եվրոպական Միությունը ներկայացրել է համաձայնագրի վերջնական տեքստը, որն այլևս փոփոխության ենթակա չէ։ Համաձայնագրի վերակնքումն այժմ կախված է Թեհրանից և ԱՄՆ-ից։

Հիշեցնենք՝ ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը հեռակա կարգով մեղադրանք է առաջադրել Իրանի քաղաքացի, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի անդամ, 45-ամյա Շահրամ Փուրսաֆիին Սպիտակ տան Ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնի սպանությունը կազմակերպելու փորձի համար։ Ըստ ԱՄՆ արդարադատության նախարարության՝ Փուրսաֆին Բոլթոնի սպանության համար ԱՄՆ-ում գտնվող անձանց առաջարկել է 300 հազար դոլար։

Ըստ Reuters գործակալության՝ Ֆուրսաֆիի հաջորդ թիրախը եղել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Մայք Պոմպեոն, որի սպանության համար նա առաջարկել է 1 մլն դոլար։

Իրանը հերքել է այս մեղադրանքները՝ դրանք անվանելով զավեշտալի և անհիմն, և Իրանի քաղաքացիների նկատմամբ ցանկացած գործողության վերաբերյալ նախազգուշացում է արել։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Անթալիայում զբոսաշրջիկներին զգուշացրել են ուժեղ քամիների և տեղատարափ անձրևների մասին

21:00 02.08.2025

Անթալիայում զբոսաշրջիկներին զգուշացրել են ուժեղ քամիների և տեղատարափ անձրևների մասին

Օդերևութաբանները զգուշացրել են կիրակի օրը Թուրքիայի Անթալիա հանգստավայրում ուժեղ անձրևների մասին, ալիքների բարձրությունը կարող է աճել ափամերձ շրջաններում, զբոսաշրջիկներին և վարորդներին կոչ է արվել զգույշ լինել, հաղորդում է Antalyahakkinda պորտալը։ «Կիրակի օրը Անթալիայի վեց շրջաններում սպասվում են ուժեղ անձրևներ։ 4-րդ տարածաշրջանային օդերևութաբանական վարչության հայտարարության մեջ ընդգծվում է, որ քամին կփչի միջին ուժգնությամբ հյուսիսից և արևմուտքից […] ...

Մալիում ձերբակալվել է նախկին վարչապետը

20:50 02.08.2025

Մալիում ձերբակալվել է նախկին վարչապետը

Մալիի նախկին վարչապետ Մուսա Մարան կալանավորվել է կառավարությանը վարկաբեկելու և անկարգություններ հրահրելու մեղադրանքով, հաղորդում է RFI ռադիոն։ «Մալիի նախկին վարչապետ Մուսա Մարային մեղադրանք է առաջադրվել և նա կալանավորվել է: Նրան մեղադրանք է առաջադրվել չորս հանցագործությունների մեջ, որոնց մեջ են մտնում «պետության նկատմամբ վստահությունը խաթարելը, օրինական իշխանությանը դիմադրելը և հասարակական անկարգություններ հրահրելը»», – հայտնել է ռադիոկայանը։ […] ...

Բրազիլացի պաշտպանը հեռացել է «Փյունիկից»

20:40 02.08.2025

Բրազիլացի պաշտպանը հեռացել է «Փյունիկից»

Բրազիլացի պաշտպան Ժունինյոն հեռացել է «Փյունիկից»: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ 30-ամյա ֆուտբոլիստը երևանյան ակումբում էր 2021 թ. հուլիսից, 122 խաղում նա խփել է 9 գոլ, կատարել 9 գոլային փոխանցում, երկու անգամ դարձել Հայաստանի չեմպիոն։ ...

The Hill. ԱՄՆ Սենատը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագիծը չի ընդունի մինչև ամռան վերջ

20:32 02.08.2025

The Hill. ԱՄՆ Սենատը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագիծը չի ընդունի մինչև ամռան վերջ

ԱՄՆ Սենատը մինչև ամռան վերջ չի ընդունի նոր օրինագիծ, որը կխստացնի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, այդ թվում՝ սահմանափակումներ սահմանելով երրորդ երկրների նկատմամբ։ Այս մասին ասվում է The Hill թերթում հրապարակված հոդվածում։ Ինչպես նշվում է հոդվածում, «հանրապետական սենատորները պատրաստվում են լքել Վաշինգտոնը՝ առանց Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին լայնածավալ օրինագիծ ընդունելու»։ Սենատի աշխատանքային նիստն ավարտվում է օգոստոսի սկզբին։ […] ...

Հինգ երկրներից 90 ծանրոց մարդասիրական օգնություն է հասցվել Գազա

20:22 02.08.2025

Հինգ երկրներից 90 ծանրոց մարդասիրական օգնություն է հասցվել Գազա

Իսրայելի բանակը շարունակում է մարդասիրական օգնություն հասցնել Գազայի հատված, հաղորդում է բանակի մամուլի ծառայությունը։ «Շաբաթ օրը, քաղաքական ղեկավարության հրահանգներին համապատասխան և Իսրայելի, ԱՄԷ-ի, Հորդանանի, Եգիպտոսի, Ֆրանսիայի և Գերմանիայի միջև համագործակցության շրջանակներում, Իսրայելի պաշտպանության բանակը շարունակում է մի շարք գործողություններ, որոնք ուղղված են Գազայի հատվածում մարդասիրական օգնության ավելացմանը։ Վերջին մի քանի ժամվա ընթացքում հինգ երկիր օդային […] ...

Օբամեյանգը վերադարձել է «Մարսել»

20:10 02.08.2025

Օբամեյանգը վերադարձել է «Մարսել»

Գաբոնցի հարձակվող Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը մեկ տարի Սաուդյան Արաբիայի «Ալ Քադիսիայում» անցկացնելուց հետո ազատ գործակալի կարգավիճակում վերադարձել է ֆրանսիական «Մարսել»։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: 36-ամյա ֆուտբոլիստի հետ ստորագրվել է երկու տարվա պայմանագիր: Օբամեյանգը ֆրանսիական ակումբում խաղացել էր 2023/2024 մրցաշրջանում: ...

BACK_TO_TOP